Գաղտնիության քաղաքականություն

Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ սույն քաղաքականության հրապարակման նպատակը բացատրելն է, թե ինչ տեսակի տվյալներ ենք մենք հավաքում կայքի հաճախորդներից, և ինչպես է օգտագործվում տվյալ տեղեկատվությունը:

Ֆորդ ընկերությունը հարգում է իր կայքերի հաճախորդների մասնավոր կյանքն ու անձնական տվյալները: Ford  կայքեր հաճախելու ընթացքում բոլոր անձնական տվյալները կօգտագործվեն միայն այդ կայքերի աշխատանքի որակը բարձրացնելու կամ Ձեր հարցերին պատասխանելու համար (այդ թվում նոր ապրանքատեսակների, ծառայությունների և Ford-ի աշխարհի նորությունների մասին): Ձեր անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության օրենսդրության սահմաններում:

 

Անձնական տվյալների պաշտպանություն

Մեր կայքեր այցելությունների ընթացքում Ձեր թողած բոլոր տեղեկությունները պահպանվելու են հատուկ պաշտպանված սերվերի վրա: Ընկերության ստորաբաժանումների միջև փոխանցելու համար դրանք գաղտնագրվում են հատուկ SSL պրոտոկոլների միջոցով: Բացի պաշտպանության բարձր աստիճանից, դա նաև ապահովում է առկա անձնական տվյալների հետ գործողությունների օրինականությունը և իրավաչափությունը: Մեր նպատակն է տվյալները պահպանել առավել ճշգրիտ և ակտուալ ձևով: Մենք ձգտելու ենք ժամանակին թարմացնել բոլոր տվյալները և չպահպանել դրանք անհրաժեշտից ավելին: Մենք նաև հոգ ենք տանում ոչ իրավասու անձանց համար այդ տվյալների անհասանելիությունը ապահովելու համար:  Դուք իրավունք ունեք իմանալ, թե Ձեր անձնական տվյալներից որոնք են գտնվում մեր տրամադրության տակ և անճշտություններ հայտանաբերելու դեպքում փոփոխություններ կատարել այդ տվյալներում: Օրենքի համաձայն մենք կհեռացնենք ոչ ճշգրիտ տվյալները երեքօրյա ժամկետում` նման պահանջ ստանալու դեպքում:

 

Կայքի դիտումը չի պահանջում անձնական տվյալների և տեղեկությունների անպայաման մուտքագրում: Սակայն առանց անձնական տեղեկություններ տրամադրելու Դուք չեք կարող ստանալ Ford-ի նորությունները և հատուկ Ձեզ ուղղված հատուկ առաջարկներն ու տեղեկությունները:

 

Անձնական տվյալներ

Ford ընկերությունների կայքերում անձնական տվյալները հավաքագրվում են հատուկ ձևերի և հարցաթերթիկների միջոցով:

Դրանք կարող են ներառել Ձեր անունը, ազգանուն, հայրանունը, բնակության  և էլեկտրոնային փոստի հասցեն, ավտոմեքենայի և դրա շահագործման վերաբերյալ տվյալներ:

Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել մի քանի եղանակներով.

1.         Մեր կայք այցելելը ավելի հարմար ու հաճելի դարձնելու համար

2.         Անձամբ Ձեզ նորություններ կամ նոր ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու համար:

3.         Ժամանակ առ ժամանակ հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու կամ Ձեզ հետաքրքրող այլ տեղեկություններ տրամադրելու համար:

Բացի այդ, եթե կցանկանաք գրանցվել թեստ-դրայվի համար, ապա պետք է թողնեք կոնտակտային տվյալներ և որոշ անձնական տեղեկություններ` լրացնելով հատուկ ձևը: Ընդ որում, մենք պահապանում ենք անձնական տվյալների հետ աշխատանքի բոլոր կանոնները:

Էլեկտրոնային փոստով մեզնից տեղեկատվություն ստանալու համար պետք է բաժանորդագրվեղ համապատասխան ցրվածքին` թողնելով միայն էլեկտրոնային փոստի հասցեն:

Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել էլեկտրոնային ցրվածքից` օգտվելով ցանկացած էլեկտրոնային նամակի մեջ առկա հղումից:

 

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկություններ

Մեր www.ford.am կայքը դիտելու, դրա էջերում պարունակվող տեքստերի և այլ տեղեկությունների բեռնման ընթացքում տեղի է ունենում ձեր համակարգչի վերաբերյալ որոշակի տվյալների գրանցում:

Այդ տվյալները անձնական չեն և չեն մատնանշում Ձեր ինքնությունը:  Այն պարզապես թույլ է տալիս հաշվել կայքի այցելուների թիվը, առանձին էջերի այցելությունների վիճակագրությունը, ինչպես նաև պարզել օգտագործվող համակարգիչների և ծրագրերի տեսակները: Դրա շնորհիվ մենք մշտապես կարող ենք բարելավել մեր կայքը և դարձնել այն առավել հարմար և օգտակար:

Կայքը դիտելուց մենք հավաքագրում ենք հետևյալ տեղեկությունները.

 

  • Կայք այցելելու ամսաթիվն ու ժամը
  • Այցելած էջերի քանակը, դրանց անվանումներն ու դիտման տևողությունը
  • Ինտերնետ-դոմենի անվանումը (սովորաբար դա Ինտերնետ ծառայություններ տրամադրող կամ Ձեր աշխատած ընկերության անվանումն է) և Ձեր համակարգչի IP-հասցեն

  • Բրաուզերի տեսակը (օրինակ Microsoft Internet Explorer, Opera  և այլն) և օպերացիոն համակարգի տեսակը (օրինակ Windows 7)

  • Այն կայքը, որտեղից կատարվել է անցումը մեր կայքին (օրինակ որոնողական համակարգի անվանումը)

cookie ֆայլերի օգտագործումը

www.ford.am կայքը կարող է օգտագործել cookie ֆայլերը: Յուրաքանչյուր նման ֆայլ ներկայացնում է տառաթվային տող, որը ավտոմատաբար ստեղծվում է մեր կայքում և կրկնօրինակվում Ձեր համակարգչի մեջ` կայք ացելելիս: cookie ֆայլերը չեն հավաքագրում Ձեր անձնական տվյալները և չեն պարունակում դրանք: Դրանք նաև վտանգ չեն սպառնում անվատնգության և համակարգիչը վիրուսներով վարակելու տեսանկյունից:

Հաջորդ անգամ մեր կայք այցելելիս` cookie ֆայլերը թույլ են տալիս անմիջապես կապ հաստատել մեր կայքի և առաջին այցելության ժամանակ Ձեր կողմնից թողած տեղեկությունների միջև, ինչի շնորհիվ կայքը ՙհիշքւմ է՚ Ձեզ: Որոշ դեպքերում դա թույլէ տալիս կայքում նավարկելիս զգալի ժամանակ խնայել:

Ցանկության դեպքում Դուք կարող եք չօգտվել cookie ֆայլերից: Այդ նպատակով պարզապես պետք է արգելափակել դրանց օգտագործումը Ձեր համակարգչի բրաուզերի կարգավորման մենյուից:

 

Bookmark & Share