ԼԻՈՎԻՆ ՆՈՐ TRANSIT. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Արտադրողականություն և արդյունավետություն

 

Նոր 2,2լ TDCi դիզելային շարժիչների սերիան՝ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, ապահովում է հզորության ու պտտող մոմենտի բարձր ցուցանիշներ և վառելիքի զգալի խնայողություն: Խեացի ռեգեներատիվ համակարգի, արագացման վերահսկման և start-stop ֆունկցիայի առկայության շնորհիվ Transit-ը հասնում է  վառելիքի տնտեսման էլ ավելի տպավորիչ ցուցանիշների, ինչը կարևոր է ներդրումների ետ բերման հարցում: 


Նորագույն դիզելային շարժիչներ՝ հզոր և տնտեսող

 

Transit-ը համալրվում է 2,2 TDCi դիզելային 3 տեսակի շարժիչներով՝ համապատսխանաբար 100, 125 և 155 ձ/ու հզորությամբ և մինչև 285 Նմ պտտող մոմենտով: Վեցաստիճան փոխնցումատուփը առջևի քարշակման հմակարագի հետ համատեղ ապահովում են առավելագույն հարմարավետություն աշխատանքի ցանկացած ռեժիմներում: յս շարժիչների օրիգինալ տեխնիկական լուծումները թույլ են տալիս արդյունավետ աշխատել նույնիսկ ամենացուրտ պայմաններում: Այս ամենը կարելի է նույնիսկ բարելավել Ford ECOnetic տեխնոլոգիաների շնորհիվ: 

Մարտկոցի լիցքավորոման առավել արդյունավետ եղանակ: Ի  տարբերություն ավանդական լուծումների խելացի ռեգեներատիվ լիցքավորման համակարագն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Սա թույլ է տալիս խանյել վառելիք և նվազեցնել արտանետումների քանակը:

Ավտոմատ Start-Stop համակարգ: Երբ մեքենան կանգ է առնում լուսակիրի տակ կամ խիտ երթևեկության մեջ, այս տեխնոլոգիան անջատում է շարժիչը (առանց կարևոր ֆունկցիաների անջատման): Երբ ուզենաք նորից պոկվել տեղից՝ պարզապես սեղմեք կցորդման ոտնակը և անցեք առաջին փոխանցման. շարժիչը կվերսկսի իր աշխատանքը:  Այս համակարգը չափազանց արդյունավետ է քաղաքային պայմաններում, որտեղ ունակ է ապահովել վառելիքի 10% լրացուցիչ տնտեսում:

Վարորդի օժանդակման խելացի համակարգ: Ford Eco Mode նորարարական համակարգը գնահատում է վարորդի վարելաոճը և դրա ազդեցությունը վառելիքի ծախսը: Այն գնահտում է փոխանցումների փոփոխման արագությունը և արգելակման ռեժիմը, անցնելիք երկար ու կարճ ճանապարհամիջոցները՝ ըստ դրա խորհուրդ տալով ընտրել համապատասխան եղանակը:

Ընտրելով ECOnetic սերիայի շարժիչները՝ կստանաք 7%-ով ավել փոխանցումային թվեր, ինչը թույլ է տալիս հասնել վառելիքի ծախսի և արտանետումների մակարդակի զգալի նվազման:

 

 

 

Արագացման վերահսկում: Այս նորարարական համակարգը վերահսկում է մեքենայի արագացումը՝ կախված դրա բեռնվածության աստիճանից: Այն թույլ է տալիս շուրջ 15%-ով ևս կրճատել վառելիքի ծախսը, նվազեցնել շարժիչի, արգելակների և անվադողերի մաշվելու արագությունը:



 

Bookmark & Share