ԼԻՈՎԻՆ ՆՈՐ TRANSIT

Լիովին նոր Ford Transit-ն ամենամեծ մեքենան է ողջ մոդելային շարքում: Այն առաջարկում է անվային բազայի, տանիքի բարձրության, շարժիչների և այլ լուծումների հարուստ ընտրություն՝ թույլ տալով ձեզ գտնել ձեր բիզնեսի կարիքներին առավել հարմար ավտոմեքենան: Ինչով էլ որ զբաղվեք՝ Transit-ն ունի համապատասխան լուծումը:

Առաջադեմ ու գերժամանակակից տեխնոլոգիաների երկար ցանկը ներառում է Ford SYNC համակարգը՝ emergency Assistance ֆունկցիայով, ադապտիվ կրուիզ-կոնտրոլը և Curve Control համակարգը: Այս համակարգերից մեծ մասն աշխատում են ավտոմատ ռեժիմում, ինչը թույլ է տալիս վարորդին կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա:

Այլ տեխնոլոգիաներ, օրինակ խելացի ռեգեներատիվ լիցքավորումը, դարձնում են Transit-ի նոր շարժիչներն ավելի արդյունավետ:

Ինչ վերաբերվում է բեռնավորմանըմ ապա նոր Transit-ի առավելագույն բեռնատարողությունը հասնում է 15.1 խմ իսկ բեռնավոման երկարությունը՝ 4.2 մ այն դեպքում, երբ տեղադրված է ստանդարտ միջնորմ: Եվ անկախ նրանից, թե ինչ եք տեղափոխում՝ բարդ ազդանշնային համակարգը կպաշտպանի թե մեքենան, թե ուղեբեռը: 

 

Bookmark & Share