ԼԻՈՎԻՆ ՆՈՐ TRANSIT: ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առավելագույն արդյունավետություն: Նվազագույն ծախսեր:

Լիովին նոր Ford Transit-ն աչքի է ընկնում տպավորիչ ֆունկցիոնալությամբ և ճկունությամբ: Անկախ նրանրց, թե ինչ անվային բազա, տանիքի բարձրություն կամ շարժիչ կընտրեք, դուք կստանաք բեռնավորման աննախադեպ հնարավորություն: Բեռնավորման տարածքը նախագծված է առավելագույն ծավալ ապահովելու նպատակով: Արդյունքում հնարավոր է դարձել տեղավորել մինչև 4, իսկ Jumbo մոդելում նաև 5 եվրոպալետներ: Կողային ու հետևի դռներն ապահովում են բեռնավորման և բեռնաթափման առավելագույն հեշտ ու արագ լուծումներ: Ու մինչ դեռ նոր Transit-ի ֆունկցիոնալությունն օգնում է ձեզ փող աշխատել, շահագործման ցածր ծախսերը թույլ կտան խնայել վաստակած գումարները:


Բեռնավորման տարածքի օգտագործման ամենարադյունավետ եղանակը

 Նոր Trasnit-ի օգտակար տարածքն այսօր ավելի լավ է կազմակերպված, քան երբևէ: Կողային պատերի թեքման անկյունը փոփոխական է, իսկ տանիքի հատվածը շարժական է, ինչը թույլ է տալիս առավելագույնս օգագործել առկա տարածքը: Բոլոր ֆուրգոնները մոտ 300 մմ ավելի երկար են և տեղավորում են երկար բեռներ՝ խողովակներ, սանդուղքներ և այլն:

 

Ձեր ֆուրգոնը կարող է տեղավորել այնպիսի բեռներ, որոնք այլ մեքենաներ ունակ են տեղափոխել միայն տանիքին: Կախված  ձեր ընտրած թափքի տեսակից բեռնավորման տարածքի երկարությունը կազմում է համապատասխանաբար 3.04 մ, 3.49 մ և 4.21 մ:

 

Չսահող ծածկով լայն պրոտեկտորը ներկառուցված է հետևի բամպերի մեջ, ինչը հեշտացնում է մուտքը դեպի բեռնախցիկ:

 

Բեռների ամրացման օղակներ

Թափքի կողային հատվածում ամրացված այս օղակները թույլ են տալի սմաքուր պահել հատակը և միևնույն ժամանակ համատեղելի են թե DIN, թե ISO ստանդարտների հետ:

Նոր լուսարձկաներն ավելի պայծառ են, քան նախորդ մոդելներում և ներառված են ստանդարտ համալրման մեջ:

Որպես օպցիա կարող եք պատվիրել նաև լուսադիոդային տարբերակ: Նման  չափսի տրանսպորտային միջոցի համար սա կարևոր է: 

Եթե ձեր տրամադրության տակ ունեք բեռնավորման նման ահռելի տարածություն, կարևորագույն նշանակություն են ստանում կողային դռներըՆոր Transit-ի կողային դռների մեխանիզմն իրականացված է առավելագույն պարզ ու հուսալի աշխատանք ապահովելու նպատակով:

Հետևի ամուր դռներն աչքի են ընկնում որակյլա մեկուսացմամբ, ինչի շնորհիվ նվազում է աղմուկի աստիճանը, մեծանում է անվտանգությունն ու կանխվում է ջրի ներթափանցումը բեռնախցիկ: Կախված մոդելից դռները կարող են բացվել և ֆիքսվել 90 աստիճան դիրքում: Հատուկ լուսարտացոլիչ նշանները՝ ամրացված դռների ներսի կողմից, երթևեկության այլ մասնակիցներին զգուշացնում են բաց դռների մասին:

 

Սպասարկման մեծ ինտերվալ

Նոր Transit-ի յուրաքանչյուր մաս և հանգույց նախատեսված է երկարաժամկետ շահագործման համար: Այդ պատճառով միջսերվիսային ժամանակահատվածը հասցվելէ 50000 կմ կամ 2 տարվա: 

Տարանցիկ կորոզիայից պաշտպանության 12 տարվա երաշխիք:

Որպես մեքենայի պաշտպանիչ միջոց լիովին նոր Ford Transit-ն առաջարկվում է 12 տարվա հակակորոզիոն ստանդարտ գործարանային երաշխիքով:



 

Bookmark & Share