RANGER. ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Հզորության և խնայողության նոր մակարդակ

Ranger-ը համալրվում է նոր, կատարելագործված շարժիչների շարքով, որն ապահովում է ավելի մեծ հզորություն և նպաստում է վառելիքի ծախսի նվազեցմանը: Դրան զուգահեռ ապահովվել է նաև արտանետումների ավելի ցածր մակարդակ. մեքենան արտանետում է 192գ/կմ ածխաթթու գազ: 


 

Duratorq դիզելային շարժիչ


Նոր Ford Ranger-ը համալրվում է Duratorq  շարքի դիզելային շարժիչներով, որնք համատեղում են լարցուցիչ հզորությունը, բարձր պտտող մոմենտն ու վառելիքի խնայողությունը: Բարձր պտտող մոմենտը թույլ է տալիս հաղթահարել ճանապարհային ծանր պայմանները կամ քարշակել ծանր կցորդներ: Տնտեսող և արդյունավետ 2.2 լ. Ծավալով 4 գլանով շարժիչն իր 150 ձ/ու –ից ստանում է 375 Նմ պտտող մոմենտ՝ ծախսելով խառը ցիկլում ընդհամենը 8.6 լ վառելիք յուրաքանչյուր 100 կմ վազքի համար: Միևնույն ժամանակ նոր շարժիչները համապատասխանում են Euro 4 եվրոպական չափորոշիչներին:

6-աստիճան փոխանցումատուփ


Ford Ranger-ը հասանելի է արդեն նոր 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, որը հատուկ նախագծվել է դիզելային շարժիչների հետ առավելագույնս արդյունավետ աշխատելու նպատակով: Դրա շնորհիվ նվազեցվում են նաև արտանետումներն ու վառելիքի ծախսը: Նացի այդ կարող էլ ընտրել ավտոմատացված փոխանցումատուփ, որը նույնպես աչքի է ընկնում հստակ ու սահուն աշխատանքով: 

 

 

 

 

 

Ցածր դմադրություն

Ford Ranger-ի անվադողերը իրականացված են այնպես, որ ապահովվի նավազագույն դիմադրողականություն ընթացք ժամանակ: Դրա շնորհիվ ապահովվում է նաև վառելիքի ծախսի նվազումը: 

Էլեկտրասնուցման կառավարում

Բացի վառելիքի տնտեսմանը նպաստող տեխնոլոգիաներից, Ford Ranger-ը նաև համալրված է էլեկտրասնուցման ժամանակակից համակարգով: Այն ապահովում է մեքենայի ամբողջական սնուցումը՝ ներառյալ գեներատորը, մարտկոցն ու էներգիայի ծախսի վերահսկման համակարգը: 



 

Bookmark & Share