Լուսանկար եւ մեդիա

ՆԵՐՔԻՆ ԴԻԶԱՅՆ

Սրահում հայտնվելու առաջին պահից Դուք կզմայլվեք մարդատար ավտոմեքենային վայել հարմարավետությամբ և առաջադեմ տեխնոլոգիաներով: Այս ամենը նախատեսված է Ձեր աշխատանքային օրը դարձնել ավելի արդյունավետ և հաճելի:


Հարմարավետ փոխանցումատուփի լծակ

Փոխանցումատուփի լծակը հարմարավետորեն տեղավորվում է ձեռքում` ապահովելով արագությունների ավելի սահուն փոփոխությունը: Բացի այդ հատակի հատվածում ավելի շատ տեղ է մնում վարորդի և առջևի ուղևորի համար:

 

Պրակտիկ բեռնավորում

Տեղ կգտնվի ցանկացած բեռի համար: Սրահում առկա են տարատեսակ հարմարավետ պահախցիկներ ցանկացած տեսակի թղթերի և իրերի համար: Մարդատար մեքենային վայել հարմարավետությունը կատարելապես ներդաշնակում է կիրառված նյութերի բարձր որակի հետ:

Նորարարական բեռնախցիկ

Ցանկացած պարագայում հարմարավետություն պահովելու համար` մենք նախատեսել ենք բազում պահախցիկներ: Ձեռնոցների պահախցիկը ինչպես նաև սարքավորումների վահանակի մեջ ներակռութցված խցիկն ունակ են տեղավորելու A4 չափի թղթեր: Գումարած դուրս ծխալվող աշխատանքային մակերեսը` բաժակների բռնիչներով և 12 վոլտ հզորությամբ վարդակներով` իդեալական ցանկացած աշխատանքային թղթեր պահելու համար: Տնային հարմարավետությունն ապահովելու համար մենք նախատեսել ենք նաև 2 լ. շշերի բռնիչներով և տարատեսակ այլ պահոսւտային մաեսր ողջ սրահի երկայնքով:

 

Bluetooth® ` Ձայնային կառավարմամբ*

Օպցիոնալ Ձայնային կառավարմամբ Bluetooth® տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կառավարել տարատեսակ ֆունկցիաներ առանց ճանապարհից աչքը, կամ ղեկից ձեռքերը կտրելու: Այսպես, Դուք կարող եք կատարել կամ ընդունել զանգեր, փոխել ռադիոընդունիչի ալիքները կամ CD-նվագարկչի երգերը` միայն Ձեր ձայնի օգնությամբ:

Կլիմատ կոնտրոլ

Անկախ եղանակային պայմաններից կարող եք երթևեկել լիակատար հարմարավետությամբ: Երբ դրսում շոգ է` վայելեք օդորակչի հիասքանչ սառեցման համակարգը: Իսկ երբ ջերմաստիճանն իջնում է Ձեր տրամադրության տակ կլինի օպցիոնալ ջեռուցիչը:

Ինքնալիցքավորվող շարժիչի գործարկման բանալի

Transit-ի առավելություններից ևս մեկը ինքնալիցքավորվող շարժիչի գործարկման  անջրաթափանց բանալին է: Ընդմամենը երկու րոպե վարելուց հետո` այն կուտակում է բավարար էներգիա 32 անգամ կիրառվելու համար, այնպես, որ բանալին միշտ պատրաստ է օգտագործման:

Կրուիզ կոնտրոլ

4-շյուղավոր կաշեպատ ղեկի մեջ ներակռուցված կրուիզ-կոնտրոլի երկու կոճակները երկարատև ճանապարհորդությունները կդարձնեն ավելի հարմարավետ:(լրացուցիչ հավելամաս)

Տեսանելիության փաթեթ

Այս օպցիոնալ փաթեթեը ներառում է Quickclear դիմապակու, ավտոմատ վառվող լուսարձակների և անձրևի ցուցիչներով խոզանակների համադրությունը, որը թույլ է տալիս Ձեզ մշտապես պահպանել հիանալի տեսանելիություն անկախ եղանակից և օրվա ժամից:

Թվային պտուտաչափ

Ներկառուցված պտուտաչափը օգնում է Ձեզ հեշտությամբ կարավարել Ձեր բիզնեսը: Այն գրանցում է դադարի և վարելաժամանակը, արագությունը, անցած ճանապարհը և տարատեսակ այլ տվյալներ, որոնք պետք կլինեն Ձեզ 365 օրերի ընթացքում:

*Bluetooth® ապրանքանշանը հանդիսանում է Bluetooth SIG, Inc ընկերության սեփականությունը և դրա օգտագործումը Ford Motor Company Limited-ի և նրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից կարգավորվում է լիցենզիոն պայմանագրով: Այլ պարանքնաշանները հանդիսանում են դրանց համապատասխան տերերի սեփականությունը:

 

Կատարյալ ճկունություն

Transit-ը չափազանց ճկուն ավտոմեքենա է: Այն լիարժեք կբավարարի Ձեր կարիքները անկախ նրանից, թե Դուք ծաղիկ եք վաճառում, թե տեղափաոխում եք բեռներ: Մենք առաջարկում ենք 4 տարբեր երկարության և 3 տարբեր բարձրության փոխադրամիջոցներ` Ձեզ առավելագույն հարմարավետություն պարգևոլու համար:

Հետնամասի խելացի բարձում

Հետևի դռները բացվում են 180° (իսկ Jumbo-ի վրա մինչև 256°) և դարձնում են մեքենայի բեռնավորումն ու բեռնաթափումը ավելի հեշտ քան երբևէ: Դուք կարող եք բեռնել նույնիսկ շինարարարական բլոկներ և հինգից ավել Եվրոամաններ  (Jumbo Van մոդելի համար): Լայնեցված անվայինբազան թույլ է տալիս բեռնել նաև երկար բեռներ, օրինակ` խողովակներ կամ կարպետեր:

Ավելացված օգտակար ծառայություն

Մենք նախագծել ենք բեռնախցիկն այնպես, որպեսզի ապահովենք առավելագույն օգտավետություն ու պրակտիկություն: Իրոք, անվակամարների միջև առկա տարածությունը առավելագույնն է այս դասի ավտոմեքենաների համար:

Պրակտիկ և հասանելի

Ձեր ավտոմեքենան և բեռները պաշտպանելու նպատակով մենք նախատեսել ենք հատուկ միջոցների հավաքածո, որը ներառում է MDF վահանակներ և ռետինե երկար գորգեր և մի ծարք ամրակցման սարքեր:

 



 

Bookmark & Share