ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք նախագծել են Transit հանգիստ կառավարման համար: Տպավորիչ վարորդական դինամիկայի և սրահի հարմարավետության համախմբումը թուլ են տալիս չհոգնել ամենօրյա աշխատանքից:


Վարելու անվտանգություն

Բոլոր 4 անիվների սկավառակային արգելակները, հակաբլեկավորման  (ABS) և արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխման (EBD) համակարգերը, որոնք թույլ են տալիս խուսափել անիվների բլոկավորումից, ինչպես նաև արգելակման պահին կցոչդման վերահսկման (BTCS), Էլեկտրանային կայունության Ծրագիր (ESP) և Արտակարգ արգելակման օժանդակող (EBA) համակարգերը վստահություն են ներշնչում յուրաքանչյուր պահի:

 

 

Հարմարավետ փոխանցումատուփի լծակ

Փոխանցումատուփի լծակը հարմարավետորեն տեղավորվում է ձեռքում` ապահովելով արագությունների ավելի սահուն փոփոխությունը: Բացի այդ հատակի հատվածում ավելի շատ տեղ է մնում վարորդի և առջևի ուղևորի համար:

Կլիմատ կոնտրոլ

Անկախ եղանակային պայմաններից կարող եք երթևեկել լիակատար հարմարավետությամբ: Երբ դրսում շոգ է` վայելեք օդորակչի հիասքանչ սառեցման համակարգը: Իսկ երբ ջերմաստիճանն իջնում է Ձեր տրամադրության տակ կլինի օպցիոնալ ջեռուցիչը:

Թվային պտուտաչափ

Ներկառուցված պտուտաչափը օգնում է Ձեզ հեշտությամբ կարավարել Ձեր բիզնեսը: Այն գրանցում է դադարի և վարելաժամանակը, արագությունը, անցած ճանապարհը և տարատեսակ այլ տվյալներ, որոնք պետք կլինեն Ձեզ 365 օրերի ընթացքում:լրացուցիչ հավելամաս

Էներգիայի կառավարում

Հետևի քարշակմամբ մոդելները (RWD) համալրված են կրկնակի մարտկոցներով: Լրացուցիչ մարտկոցը թույլ է տալիս հիմնականին հագստանալ, երբ շարժիչ անջատած է` պահովելով ավելի անվտանգ մեկնարկ և աշխատանք: Բացի այդ, եթե հանկարծակի մոռանք անջատել լույսերը, էներգիայի խնայման ծրագիրը կանջատի դրանք, եթե դռները փակված են:

 

Լուսարձակներ

Transit-ի լուսարձակների համակարգը նախագծված է այնպես, որ առավել հեշտ, անվտանգ և հարմարավետ դարձնի գիշերային երթևեկությունը:  Մեր լուսարձակներն ապահովում են առավել լուսավորվածություն ցանկացած պայմաններում: Լայն ոսպնյակները կարող են ըստ պատվերի նաև ներառել հակամառախուղային լամպեր, որոնց օգնությամբ կարելի է հարմարավետ երթևեկել նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում: Որոշ համալրումներում մենք կիրառում ենք նաև ավտոմատ լուսարձակներ, որոնց սենսորները զգայուն են բնական լուսավորության ցանկացած տատանման նկատմամբ, ինչը նշանակում է, որ Դուք այլևս կարիք չունեք ձեռքով միացնել լուսարձակները մթնշաղում, գիշերը և կամ մտնում եք թունել:

Նորարարական բամպերներ

Դիմապակու մաքրման աշխատանքները հեշտացնելու համար, մենք լրացուցիչ աստիճան ենք նախատեսել բամպերի մեջ: Դրանք նախագծված են երեք մասից` պահովելով հեշտ և մատչելի փոփոխությունը:

 



 

Bookmark & Share