Transit Custom Անվտանգություն

Անվատնգության նոր չափորոշիչներ

 

Նոր Ford Transit Custom-ը համալրված է բոլոր այն առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք տեղադրվում են Ford մարդատար ավտոմեքենաների վրա:

 

 

Դրանց թվում են շարքի փոփոխման ցուցիչը, վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, հետադարձ տեսանելիության տեսախցիկը և այլն: Բոլոր այս լուծումները կոչված են՝ օգնել վարորդին պահպանել հանգստություն և ապահովել ընթացքի անվտանգությունը: 


Երթևեկության շարքի պահպանման համակարգ

 

Երթևեկության շարքի պահպանման համակարգը ղեկի վիբրացիայի միջոցով նախազգուշացնում է վարորդին, երբ մեքենան հանկարծակի շեղվում է ընթացիկ ուղղությունից: Հատուկ տեսախցիկով զինված համակարգը անընդհատ վերահսկում է մեքենայի դիրքը ճանապարհային գծանշման նկատմամբ: Եթե մեքենան մոտենում է շարքերի բաժանարար գծին և համակրգը չի նկատում շրջադարձի ցուցիչի միացումը, ապա միանում է նաղազգուշացնող վիբրացիան: Ազդանշանը կրկնվում է նաև սարքավորումների վահանակի վրա հատուկ լույսով: Առաջարկվում են համակարգի զգայունության երկու և ազդանշանի ինտենսիվության երեք աստիճաններ: Ցանկության դեպքում հնարավոր է ամբողջությամբ անջատել համակարգը:

 

Վարորդի հոգնածության մասին նախազգուշացնող համակարգ

 

Վարորդի հոգնածության մասին նախազգուշացնող համակարգը նույնպես օգտվում է ճանապարհային նշագծման վերահսկման համակարգից: Երբ վարորդը հոգնում էկամ քնում ղեկին, մեքենան սկսում է քաոտիկ շարժվել ճանապարհով: Եթե համակրգը նկատում է ավտոմեքենայի վերահսկման անկում կամ կորուստ, ապա ակտիվանում է նախազգուշացնման երկփուլ գործընթացը: Առաջին հերթին սարքավորումների վահանակի վրա հայտնվում է հատուկ հաղորդագրություն և հնչում է ձայնային ազդանշան: Եթե վարորդը չի արձագանքում դրանց, ապա տրվում է մշտական ազդանշան, որը տևում է այնքան ժամանակ, մինչև վարորդը չի անջատում այն՝ սեղմելով OK կոճակը:

Հեռակա լուսարձակների կառավարման համակարգ

 

Հեռակա լուսավորման կառավարման ավտոմատ համակարգն ինքնուրույն անցում էկատարում մոտակա և հեռակա լուսավորությունների միջև՝ ազատելով վարորդին այդ գործողությունները ձեռքով կատարելու պարտավորությունից: Այն օգտագործում է հատուկ թվային տեսախցիկ, որը հետևում է առջևից և հետևից ընթացող մեքենաների լուսարձակներին, ինչպես նաև ճանապարհի  ընդհանուր լուսավորովածությանը, ինչը թույլ է տալիս խուսափել բնակավայրերում հեռակա լուսավորության օգտագործումից:

 

 

Արագության սահմանափակիչ

Արագության սահմանափակիչը թույլ է տալիս վարորդին սահմանել այն առավելագույն արագությունը, որը թույլ կտա կենտրոնանալ մեքենայի վարման վրա և չմտահոգվել թույլատրելի արագությունը հանկրածակի գերազանցելու մասին: Ղեկանիվի վրա գտնվող կրուիղ-կոնտրոլի կառավարման կոճակների օգնությամբ վարորդը կարող է սահմանել շարժման նախընտրելի արագություն 30-180 կմ/ժ տիրույթում: Երբ մեքենան հասնում է նշված սահմանին, գործի է անցնում շարժիչի կառավարման համակարգը և կանխում հետագա թափառքը: 

Լուսարձակների շրջադարձային սեկցիաներ

Լուսարձակների շրջադարձային սեկցիաները տեղադրվում են բարձր կոմպլեկտավորմամբ մոդելների վրա: Այս ֆունկցիան ակտիվանում է մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ, երբ վարորդը պտտում է ղեկը կամ միացնում է շրջադարձի ցուցիչները: վառվող լուսյերը լուսավորում են ճանապարհի համապատասխան հատվածը՝ ապահովելով առավել հստակ տեսանելիություն օրվա մութ ժամերին մանևրելու համար:

Հետադարձ տեսանելիության տեսախցիկ

Հետադարձ տեսանելիության տեսախցիկն ապահովում է հստակ լայնանկյուն պատկեր՝ մեքենայի հետևում գտնվող խոչընդոտներից խուսափելու համար: Այդ պատկերն արտացոլովում է հետադարձ տեսանելոիթւայն հայելու մեջ՝ նշագրելով նաև մեքենայի շարժման ուղեգիծը: 

Ավտոմատ լուսարձակներ և անձրևի ցուցիչով ապակեմաքրիչներ 

Ավտոմատ լուսարձակներն ու ապակեմաքրիչներն առաջարկվում են որպես օպցիա: Դրանք աշխատում են հատուկ սենսորների օգնությամբ, որոնք ֆիքսում են լուսարձակների կամ խոզանակների աշխատացման համար անհրաժեշտ պահը: 

Կայանման առջևի և հետևի ցուցիչներ

Կայանման առջևի և հետևի ցուցիչները ձայնային ազդանշանի միջոցով տեղեկացնում են մեքենայի շարժման ուղեգծի վրա առկա խոչընդոտների մասին: 

 

Առաջին անգամ իր դասում  Transit Custom-ն արջանացել է անվտանգության 5 աստղանի ռեյթինգի  


Նոր Transit Custom-ը ճանաճվեծ 2013թ “Մջազգային ֆուրգոն” անվանակարգի հաղթող՝ ստանալով գնահատակնների 77%-ն ընդհանուր անվտանգության համար EuroNCAP քրաշ-թեստերի արդյունքում: Մոդելը ստացելե իր դասի մեջ լավագույն գնահատականները երեխաների պաշտպանության համար (90%), մեծահասակ ուղևորների պաշտպանության համար (83%) և անվտանգության տեխնոլոգիաների համար (71%): Ford_ը դարձավ նաև պատմության մեջ առաջին ավտոմեքենան, որն արժանացավ Euro NCAP Advanced մրցանակակիր կոմերցիոն մեքենաների համար առաջարկվող առաջադեմ տեխնոլոգիաների առումով: Երթևեկության շարքի պահպանման համակարգը Ford-ին բերեց Advanced յոթերորդ ռեկորդային մրցանակը: Մրցանակի է արժանացել նաև էքստրեմալ իրավիճակներում օգնության ֆունկցիայով SYNC համակարգը:



 

Bookmark & Share