Transit Custom Բեռնատարողություն


Տանիքի բեռնախցիկի ինտեգրված համակարգ

Տաինքի վրայի ինտեգրված բեռնախցիկի համակարգը ներկառուցված է հենց տանիքի մեջ: Այն ներառում է երեք ընդլանակի ձողեր, որոնք տեղավորվում են տանիքի պանելի ատուկ փոսիկների մեջ և կարող են անհրաժեշտության դեպքում արագորեն բացվել :Անհարժեշտության դեպքում այդն ըդնլայնակի ձողերը կարելի է ծալել, ավելացնելով աէրոդինամիկ արդյունավետությունը: Տանիքի բեռնախցիկի մեջ կարելի է տեղափոխել մինչև 130 կգ ուղեբեռ: 


Հատուկ մտոց բեռների համար միջնորմի մեջ

Այս լուծումը հնարավոր է դարձնում տեղափոխել մինչև 3  մետր երկարությամբ ուղեբեր Transit Custom-ի կարճա նվային բազայով տարբերակում:ՄԻջնորմի ստորին հատվածում առկա է 596x205 մմ չափսով բացվող դռնակ, որը թույլ է տասլի երկար ուղեբերը մասամբ տեղավորել  առջևի կրկնակի նստարանի տակ: ԵՐկար անվային բազայով մոդելը կարող է տեղավորել մինչև 3.4 մ երկարությամբ ուղեբեռ:   

 

Ֆիքսող լծակներ

Ֆիքսող լծակները  արգելափակում են հետևի բեռնավորման դռները բաց վիճակում 90 աստիճան բացվածքով և կանխում են դրանց հանկարծակի տեղաշարժը քամուց մեքենայի բեռնավորման/բեռնաթափման ընթացքում: 


Շարժական ամրաններ

Շարժական ամրանները տեղադրված են թափքի կողային հատվածներում: DIN և ISO ստանդարտներին համապատսխանող այս ամրանների պատերի վրա գտնվելու շնորհիվ  բեռնախցիկի հատակը հարթ է, ինչը թույլ է տալիս ավելի շատ բեռներ տեղափոխել և ավելի հեշտ մաքրել այն: 


Բեռնախցիկի հատակի հեշտ լվացվող հատակ

Բեռնախցիկի հատակի հեշտ մաքրվող ծածկն առանձնանում է ծառայության երկար ժամկետով: Այս հերմետիկ ծածկը պատրաստվծ է գերամուր նյութից և դապտացված է հատկիերկրաչափական լուծումներին՝ 80 սմ-ով ավելի  վեր լինելով քան բեռնավորման հատվածները: Այն հեշտությամբ լվացվում է սովորական սպունգի օգնությամբ: Թույլ է տալիս պաշտպանել պողպատյա հատակը բեռնավորան/բեռնաթափման ընթացքում առաջացող հնարավոր վնասվածքներից:


Բեռնավորման հատվածի վառ լուսադիոդային լուսավորում

Բեռնավորման տարածքի բացառիկ վառ լուսադիոդային լուսավորումը ստեղծվել է մեր հաճախորդների ցանկության հիման վրա: Բարձրորակ լուսադիոդների չորս բլոկերն ապահովում են առավել բարձր լուսարձակում: 

1) Իր դասի մեջ բեռնատարողության լավագույն ցուցնիշները.

-  Կարճ անվային բազայով մոդել՝ 6,0 խմ, ըստ SAE չափորոշիչի (լիաչափ միջնորմով)

-  Երկար անվային բազայով մոդել՝ 6,8 խմ, ըստ SAE չափորոշիչի (լիաչափ միջնորմով)

2) Իր դասում միակ կարճ անվային բազայով մոդել, որն ունակ է տեղափոխել 1 մ -ից ավել բարձրություն ունեցող բեռով բեռնավորված երեք եվրապալետներ:

3) Իր դասում ամենամեծ տարածությունը անվակամարների միջև (1390 մմ) թույլ է տալիս բեռնել և տեղափոխել լայն իրեր: 

4) Իր դասում կողային դռների ամենամեծ լայնությունն ու բարձրությունը (1320 x 1030 մմ), ինչը հեշտացնում է բեռնավորումն ու բեռնաթափումը:

5)  2440 մմ x 1220 մմ ստանդարտ տաղտակներ տեղավորելու ունակություն, որոնք կարելի է տեղավորել թե ուղղահայաց, թե հորիզոնական դիրքով: 



 

Bookmark & Share