ԼԻՈՎԻՆ ՆՈՐ TRANSIT CUSTOM

Նոր Trasnit Custom-ը ձեր բիզնեսի լավագույն աշխատողն է:

Նոր դինամիկ Ford Transit Custom-ը մարմնավորում է մինչև մեկ տոննա բեռնատարողությամբ ավտոֆուրգոնների շուկայում ի հայտ եկող ոճի ու ֆունկցիոնալության մի նոր մակրդակ:

Տվյալ պահին Trasnit Custom-ը ամենատիտղոսակիր կոմերցիոն մեքենան է ոչ միայն Ford-ի մոդելային շարքում, այլև բոլոր մրցակիցների թվում: Նոր Trasnit Custom-ի տեխնոլոգիաների շնորհիվ Ford-ը դարձել է Euro NCAP Advanced մրցանակների ռեկորդակիր:

 

Աչքի ընկնելով գերժամանակակից արտաքին տեսքով՝ նոր մոդելը հավատարիմ է մնում Transit-ի ավանդույթներին՝ բեռների տեղափոխման և բեռնավորման տարածքի արդյունավետ լուծումների առումով:


 

Վառ դիզայն

Նոր Transit  Custom-ը ստացել է ավելի գրավիչ արտաքին՝ Ford-ի կինետիկ դիզայնի գաղփարախոսության շնորհիվ: Հսատակ և արտահայտիչ ուրվագիծը ստեղծում է շարժման տպավորություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան կանգնած է:

 

Պրակտիկություն և ֆունկցիոնալություն

 Նոր Transit Custom-ը նախագծելիս՝ մենք հիմնական ուշադրությունը դարձրել ենք այնպիսի ասպեկտների, ինչպիսին են որակն ու երկարակեցությունը: Այն հուսալիորեն ու հավատարիմ կծառայի ձեզ երկար տարիներ: Մեր մեքենաներն ավելի քիչ վառելիք են ծախսում և ունեն արտանետումների ավելի ցծր ցուցնիշներ քան նախկինում:

 

Ford Easy Fuel լիցքավորման համակարգ

Այսուհետ կարող եք չդիպչել վառելիքի բաքի կեղտոտ խուփին: Իսկ օրիգինալ պաշտպանիչ սարքավորումը կկանխի սխալ տեսակի վառելիքով լիցքավորելու ռիսկը: 

 

Էլեկտրակառավարվող հայելիներ

Հիանալի լուծում կայանման կամ սահմանափակ տարածքում մանևրելու համար: հայելիներն էլեկտրակառավարվող են և տաքացվող և իրականացվծ եմ թափքի գույնով: 

 

Կայանման ցուցիչներ առջևից և հետևից 

Այսուհետ կարող են վստահ զգալ ձեզ նույնիսկ ամենանեղ տարածություններում: Ձայնային ազդանշանները թույլ են տալիս հուսաիորեն գնհատել առջևից կամ հետևից առկա խոչընդոտից եղած տարածությունը, ինչը զգալիորեն հեծտացնում է մանևրումն ու կայանումը: 

 

Պրակտիկ ինտերյեր

Transit Custom-ն ապահովում է իր սեգմենտում ամենաէրգոնոմիկ լուծումները՝ առաջարկելով լիովին նոր ինտերյեր, ամենաառաջադեմ տեխնոլոգիաներ և տպավորիչ դինամիկա:  Իր հարմարավետությամբ Transit Custom-ը չի զիջում մեր մարդատար մեքենաներին:  

 

Հիպոալերգեն սրահ

Transit Custom-ի սրահի լրամշակումների մեջ կիրաված նյութերը նվազագույնի են հսցնում ալերգիկ ռեակցիաների ռիսկը: Օդորակիչով համալրված տարբերակներում տեղադրված է նաև արդյունավետ փոշու ֆիլտր, որը կանխում է նույնիսկ ծաղկափոշու ներփափանցումը սրահ:  

Փոխանցումների փոխակերպման ցուցիչ

Փոխանցումների փոխակերպման ցուցիչը տեղյակ է պահում՝ երբ պետք է կատարել անցումը մեկ փոխանցումից մյուսը՝ ապահովելով վառելիքի առավելագույն տնտեսում: 

 

Բեռնատարողության լավագույն ցուցանիշներն իր դասում

Transit Custom-ը ոչ միայն գեղեիցկ, այլև չափազանց պրակտիկ ավտոմեքենա է: Կարճ անվային բազայով տարբերակի բեռնածավաը կազմում է 6 խմ, որտեղ կարելի է ուղղհայած եղանակով տեղավորել ստանդարտ 8' x 4' պանելներ: 

 

Հետևի նստատեղերի ճկուն համակարգ

Հետևի նստատեղերը կարելի է ծալել, հավաքել, կամ ընդհանրապես հանել՝ կախված ուղևորների և ուղեբեռի քանակից: 

Ford SYNC՝ արտակարգ օգնության ֆունկցիայով

Բորտային կապի նոր սերունդ: Արտակարգ օգնության ֆունկցիան ավտոմատ կերպ հաղորդում է ետվթարային ծառայություններին, թր մեքենայում բացվել են բարձիկները: Հասանելի է նաև MP3-նվագարկիչների, հեռախոսների կամ այլ Bluetooth սարքավորումների ձայնային կառավարումը:

Պտտող մոմենտի ուղղորդված բաշխման համակարգ

Այս համակարգը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ դինամիկա և ուղեծրային կայունություն շրջադարձերում՝ անընդհատ վերահսկելով պտտող մոմենտի բաշխումը անիվների միջև՝ կախված ճանապարհի հետ դրանց ունեցած կցորդման ատսիճանից:

Վերևի անվտանգության վարագուրաձև բարձիկներ 

Այս հատուկբարձիկները պաշտպանում են վարորդին և ուղևորի գլուխներ հնարավոր վնասվածքներից: 

 

Կրուիզ կոնտրոլ՝ արագության սահմանափակմամբ 

կարող եք ինքներդ սահմանել այն առավելագույն արագությունը, որով ցանակնում եք երթևեկել: Այսուհետ արագաչափը չի շեղի ձեր ուշադրությունը ճանապարհից:

 

Ford Transit Custom-ը դարձել է "2013թ. Միջազգային ֆուրգոն" մրցանակի դափնեկիր

 

Հնարավոր 133 միավորից վաստակելով 177-ը՝ Ford Transit Custom-ը դարձել է “Van of the Year 2013” մրցույթի հաղթող՝ անցնելով այնպիսի հզոր մրցկցի, ինչպիսին է Mercedes-Benz Citan-ը: 

 

Թեթև կոմերցիոն տեխնիակյի բնագավառում տրվող այս մրցանակը շնորհովում է ամեն տարի՝ հիմնվելով 24 անվանի մասնագետների գնահատականների վրա, որոնք անդրադառնում են բեռների տեղափոխման արդյունավետությանը, անվտանգությանն ու ապահովությանը:  Նոր Transit Custom-ն ունի գրավիչ ինտերյեր և արտաքին տեսք՝ ինչն արժանիորեն գնահատվում է հաճախորդների կողմից, լինեն դրանք բիզնեսմեններ, թե մասնավոր անձիք: 



 

Bookmark & Share