FIESTA. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԱՍՏՂԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿ

 

Fiesta-ն աչքի է ընկնում ոչ միայն հրաշալի դիզայնով, այլև թափքի ամուր կառուցվածով , որը պատրաստված է կոփված հատուկ գերամուր պողպատից:  Ավտոմեքենան ավելի թեթև ու ամուր է իր նախորդներից, և ցանկացած միջադեպի ժամանակ ունակ է հուսալիորեն պաշտպանել թե վարորդին, թե ուղևորներին:  

 

Ford Fiesta-ն առանձնանում է փոքրալիտրաժ ավտոմեքենայի համար անվտանգության աննախադեպ մակարդակով: Այն արժանացել է  Euro NCAP ծրագրի 5 աստղերի՝ վարորդի և մեծահասակ ուղևորների պաշտպանվածության համար, ինչպես նաև ստացել է 4 աստղ երեխաների և 3 աստղ (հնարավոր 4-ից) հետիոտների անվտանգության համար: 

 



 

 

Կայանման ցուցիչներ


Ձայնային ազդանշանները թույլ են տալիս ձեզ վստահորեն կայանել մեքենան   նույնիսկ   ամենանեղ տարածքներում: Հնարավոր է մեքենան համալրել կամ միայն հետևի, կամ  առջևի ու հետևի ցուցիչներով: 

Ցածր արագություններով տեղի ունեցող վթարների կանխման համակարգ

Այս նորարարական համակարգը (Active City Stop) թույլ է տալիս նվազեցնել վթարի հետևանքները կամ լիովին խուսափել վթարից, վերջինս հնարավոր է տարնսպորտային հոսքում մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս: Եթե համակարգն արձանագրում է, որ մեքենան կտրուկ կանգ է առնում, այն ավտոմատ կերպ աշխատեցնում է արգելակները: Այս տեխնոլոգիայի օգտակարությունը հաստատվել է նաև Euro NCAP-ի կողմից ստացված հատուկ մրցանակով:  

Անվդողերում ճնշման վերահսկման համակարգ

Համակարգը նախազգուշացնում է վարորդին, երբ անվադողերից որև մեկում հայտնաբերում է ճնշման անկում, օրինակ՝ ճղվածքի հետևանքով: 

Լրացուցիչ վստահություն զառիվեր շարժվելիս

Թեք մակերևույթի վրա դեպի վեր մեկնարկն առավել հեշտ է դառնում հատուկ համակարգի շնորհիվ, որը կանխում է մեքենայի հետ գլորվելը այն ժամանակ, երբ վարորդը տեղափոխում է ոտքը արգելակից արագացման ոտնակին: Այս համակարգը օգտակար է նաև ցանկացած սայթաքուն մակերևույթների վրա: 



 

Bookmark & Share