Լուսանկար եւ մեդիա

FIESTA. ԴԻԶԱՅՆ

Յուրաքանչյուր միլիմետրը մանրակրկիտ մտածված է:

Fiesta-ի էներգիայով լի, դինամիկ ուրվագիծն աչքի է ընկնում հստակ նկատելի ֆունկցիոնալությամբ:

Յուրաքանչյուր փոքր գիծ ստեղծում է շարժման տպավորություն, նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան կանգնած է:՛ Մենք անվանում ենք սա "կինետիկ դիզայն": 
Մանրուքների հանդեպ այս ուշադրությունը նկատելի է նաև սրահում: Ինտերիերի ոճը՝ ոգեշնչված բարձր նորաձևության զարգացումներով, նորագույն սմարթֆոններին բնորոշ լուծումներով առանձնանում է բոլոր տարրերի դասավորման և տեղաբաշխման հստակությամբ ու հարմարավետությամբ:

 

Ստեղծողներն աշխատել են բառացիորեն յուարքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա: Կիրառված լուծումների նրբագեղության ու կատարելության շնորհիվ Ֆորդ Ֆիեստան այժմ կարելի է դասել դիզայներական մտքի նվաճումների շարքին: 

 

Ford Fiesta` ավտոմեքենա, որն անհնար է չնկատել:

 

Դիզայնը նախագծվել է ժամանակակից վարորդների կողմից մշտապես առաջ քաշվող պահանջների հիման վրա: Ահնար է պարզապես չհիանալ մեքենայի կատարյալ գծերով: Կողքից Ֆորդ Ֆիեստան ինչ-որ առումով նմանվում է սպորտային կուպեի, և այս  առանձնահատուկ դինամիկ ոճը անպայման կառանձանցնի ձեզ ճանապարհի բոլոր այլ մեքենաներից: 


 

 

Կինետիկ դիզայն

Ford-ի գլոբալ դիզայներական լեզվի հիման վրա ստեղծված նոր ավելի դինամիկ Fiesta-ն մշտապես կլինի ուշադրության կենտրոնում՝ աշխարհի բոլոր ճանապարհների վրա: 






Ռադիատորի վանդակաճաղ

Ուշադրություն դարձրեք նոր Fiesta-ի թափքին: Քրոմապատ շրջանակով մասիվ վանդակաճաղը, կորագիծ լուսարձակները, ընդգծված անվակամրները մեքենային հաղորդում են հզոր, ատետիիկ տեսք:

 

 

Հալոգենային լուսարձակներ

Fiesta-ն համալրվում է ցերեկային ընթացքային լուսարձակներով՝ հալոգենային լամպերով:

Կողային հայելիներ

Կողային հայելիների մեջ ներկառուցված են շրջադարձի բարակ և նրբաոճ ցուցիչները: 

 


 

 

 

 

Մտածված դիզայն

Ինտերիերի յուրաքանչյուր տարր աչքի է ընկնում գեղեցկությամբ, նրբագեղությամբ ու ֆունկցիոնալությամբ: Սրահը և կառավարման համակարգերը նախագծելիս՝ դիզայներներն ու ինժեներեները ուշադիր ուսումնասիրել են շքեղության բազում առարկաների ոճը ու էլեկտրոնիկայի բնագավառում գրանցված վերջին ձեռքբերումները:  Բարձր նորաձևությունը դարձավ նաև նոր Ford Fiesta-ի սրահում կիրավող գունային լուծումների աղբյուր: 
Եվ չնայած Ford Fiesta-ն պատկանում է B դասի մեքենաներին, սրահը նախագծված է այնպես, որ ստեղծվի մեծ տարածության տպավորություն: Էրգոնոմիկայի մասնագետներն ու դիզայներները բավականին մեծ ջանքեր են գործադրել՝ վարորդի և ուղևորների հարմարավետությունն ապահովելու համար: 
 

 

 "Մարդ-մեքենա" ինտերֆեյս (HMI)

Fiesta-ի յուրաքանչյուր մոդել համալրված է "մարդ-մեքենա" ինտերֆեյսով (HMI): Սա կառավարման հզոր ինտուիտիվ թվային կենտրոն է, որը կարելի է ակտիվացնել ղեկի վրա առկա ընդամենը երկու կոճակների օգնությամբ:  

Ավտոմեքենա բարձր ոճի սիրահարների համար

Ավտոմեքենայի սրահը հարմարավետ է և շքեղ, ինչին նպաստում է նստատեղերի բարձրորակ պաստառապատումը, լինի դա կտոր, թե՝ կաշի: Վերջին դեպքում ամբողջությամբ կամ մասնակի կաշեպատ նստարանները իդեալականորեն համահունչ են փոխանցումատուփի կաշեպատ լծակին: 

Սրահի լուսավորում

Նոր Fiesta-ի սրահում ստեղծված է հատուկ մթնոլորտ՝ շնորհիվ հատուկ կիրառվող մեղմ կարմիր լուսավորության: 

Ալյումինե ոտնակներ

Ալյումինե ոտնակները թույլ են տալիս էլ ավելի մեծ վստահությամբ կառավարել ավտոմեքենան:  

MP3 և USB միակցումներ

Այս լուծումներն առավել հարմարավետ են, երբ երկար ճանապարհորդությունների ժամանակ ցանկանում եք երաժշտություն լսել ձեր անձնական MP3-նվագարկչից կամ USB կուտակիչից: Պարզապես միացրեք համապատասխան սարքը միակցման կետին և վայելեք երաժշտությունը՝ կառավարելով այն անմիջապես ղեկից: 

 

 

 



 

Bookmark & Share