Լուսանկար եւ մեդիա

Ford Fiesta

Գրավիչ ու կատարյալ Ford Fiesta-ն, ասես, հատուկ ստեղծված է ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի համար: Այն կարող է լինել մոդայիկ և դինամիկ կյանքով ապրող օրիորդի լավագույն ընտրությունը:

 

Սակայն արտաքին տեսքն առանց բովանդակության դեռևս ոչինր չի նշանակում: Ford Fiesta-ն կարող է հպարտանալ թե մեկով, թե մյուսով: Մեր ինժեներները փորձել են համալրել այս կոմպակտ ավտոմեքենան նոր տեխնոլոգիաների բոլոր նվաճումներով: Օրինակ, սրահում կարելի եք երգեր լսել Ձեր iPod-ից, USB քարտից կամ MP3 փլեյերից, միացնել հեռախոսը մեքենայի աուդիոհամակարգին և զանգեր կատարել՝ առանց ձեռքերը ղեկից կտրելու:

Որոշ նոր ֆունկցիաներ այս ավտոմեքենան առավել գրավիչ են դարձնում կանանաց  համար: Օրինակ, դուռը բացելու համար այլևս կարիք չկա փնտրել բանալին: Ֆիեստան այն ինքնուրույն "կգտնի" ձեր գրպանում կամ պայուսակում և ինքնուրույն կբացի դռները: Շարժիչն էլ կարելի է աշխատացնել ընդամենը մեկ կոճակի օգնությամբ: Ամեն ինչ չափազանց պարզ է: 

Այս ամենով հանդերձ Ֆիեստան մնում է մատչելի ու հուսալի, ինչը դարձնում է այն հիանալի ընտրություն սկսնակ վարորդների համար:
Եթե մտորում եք՝ ինչ մեքենա նվիրել Ձեր մտերիմ կանանց կամ աղջիկներին, ապա կարող եք դեն նետել բոլոր կասկածները: Ֆիեստան կատարյալ ընտրություն է՝ նրբաոճ ու հարմար:  Իսկ ոճայինը միշտ մոդայիկ է:

 

Ահա Ford Fiesta-յի մասին ավելին իմանալու մի քանի պատճառները: Մի անտեսեք նաև այս մեքենայի դիզայնը, շարժիչների հզորությունն ու արդյունավետությունը, վարելուց ստացվող հաճույքն ու անվտանգությունը:


 

 

Նոր կյանքի ռիթմով 

Ford Fiesta-ն կիսում է Ձեր աշխարհայացքը: Դինամիկ դիզայնը և էներգիայով լի բնավորությունը դարձնում են այս մեքենան իդեալական բոլոր նրանց համար, ովքեր չեն սպասում «հարմար առիթին»

Ընտրության հնարավորություն

Ford Fiesta-ն ունի նոր թափք, որը առանձնանում է դինամիկ և ոճային դիզայնով: Որպես դիզայներական նորարարություն պետք է նշել ռադիատորի երկրաչափական վանդակաճաղը, անիվների ընդգծվող կամարները և ժամանակակից լուսարձակները՝ ցերեկային LED լույսերով:

Վառ բնավորություն

2015/2016 Ford Fiesta-ի շարժիչները ունեն բարձր օգտակարություն և թույլ են տալիս նկատելի կերպով նվազեցնել վառելիքի սպառումը: Դրանց շնորհիվ Դուք կարող եք ընթանալ ճանապարհի վրա ինչ արագությամբ ցանկանում եք, միևնույն ժամանակ խուսափելով լիցքավորման համար անընդհատ կանգառներ կատարելուց:

Կիսում է Ձեր աշխարհայացքը

Ինովացիոն տեխնոլոգիաները կդարձնեն յուրաքանչյուր ուղևորություն անվտանգ, հարմարավետ և հաճելի: Շնորհիվ նոր թափքի, հարդարման նորարական լուծումների և գունային լայն ընտրության Դուք հաստատ աննկատ չեք մնա ճանապարհին:

Շարժիչի աշխատեցման կոճակ

Հարկավոր չէ ժամանակ կորցնել բանալու փնտրտուքների վրա Ձեր Ford Fiesta-ն բացելու կամ դրա շարժիչը աշխատեցնելու համար. բավարար է, որ այն պարզապես լինի գրպանում կամ պայուսակում: Keyless Start & Entry համակարգը ինքը կզգա բանալու առկայությունը և կբացի դռները: Ձեզ մնում է միայն սեղմել FordPower կոճակը, որպեսզի մեկ ակնթարթում սլանաք ճանապարհով:

Ford SYNC համակարգ

Ford-ի Ford SYNC համակարգը թույլ է տալիս լսել USB-կուտակիչի կամ MP3/iPod® սարքերի, ինչպես նաև բջջային հեռախոսների աուդիոֆայլերը հերթափոխի ռեժիմում: Այն կարող է կատարել կամ ստանալ զանգեր ձայնային պարզ հրահանգերի միջոցով և անգամ կարող է կարդալ Ձեր հաղորդագրությունները: Այսպիսով ճանապարհի վրա Դուք միշտ կապի մեջ եք Ձեր հարազատների հետ:  

Active City Stop

Active City Stop ավտոմատ արգելակման համակարգը օգնում է վարորդին խուսափել բախումից 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս՝ քաղաքային ծանրաբեռնված երթևեկության դեպքում:  

Անվտանգության խելացի համակարգ

Անվտանգության խելացի համակարգը (IPS) և գերդիմացկուն թափքը ապահովում են Ձեր և Ձեր ուղևորների հուսալի պաշտպանությունը: Իսկ հավելյալ վստահություն ճանապարհի վրա Ձեզ կհաղորդեն կուրսային կայունության համակարգը (SCE), հակաբլոկային համակարգը (ABS) և զառիվեր մեկնարկի օժանդակող համակարգ (HLA):

Ոճային լուսարձակներ

Ford Fiesta-ն հագեցած լուսային սենսորներով, որոնք ընկալում են օրվա ժամանակի և լուսավորության մակարդակի փոփոխությունները, ինչը դարձնում է վարման ընթացքը հեշտ և անվտանգ: Օրինակ թունել մտնելիս լուսարձակները միանում են ավտոմատ:

Հետևի արտահայտիչ լուսարձակներ

Հետևի լուսարձակների արտահայտիչ կտրվածքը ընդգծում է մեքենայի դիզայնը: Դրսի մյուս էլեմենտների հետ միասին դրանք լրացնում են Ford Fiesta-ի դինամիկ ուրվագիծը:

 

 

 

 Ford Fiesta Ambiente մոդելի տեխնիկական բնութագրեր

 

 
Շարժիչ- բենզինային
Փոխանցումատուփ- մեխանիկական 5 աստիճան
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ  - 1.6
Առավելագույն հզորություն, ձ.ուժ- 85
Առավելագույն արագություն, կմ/ժ - 171
Ոլորող մոմենտ, Նմ- 135
Թափառք 0-100 կմ/ժ, վրկ- 12.8
Ընդհանուր քաշ, կգ- 1125
Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ - 4320/1722/1489
Անվային բազա, մմ- 2489
Վառելիքի բաքի ծավալ, լ- 42
Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ- 8.4
Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ- 4.5
Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ- 5.9
СО2 արտանետումներ, գ/կմ- 138
Արտանետման սանդարտ- Euro V

 

 

Էքստերիեր

 

  • Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, տաքացվող, սև գույնի 
  • Ցերեկային լուսարձակներ 
  • Դռների բռնակները սև գույնի 
  • Առջևի և հետևի բախարգելները թափքի գույնի 
  • Հովացուցիչի վերին պաշտպանիչ ցանցը և եզրագիծը քրոմապատ 
  • Հովացուցիչի ստորին պաշտպանիչ ցանցը սև գույնի 
  • Ապակիների թեթև մգեցվածություն 
  • 15" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով 

 

Ինտերիեր

 

  • Հետևի նստատեղերը ծալվող 60/40 համադրությամբ
  • Վարորդի նստատեղի բարձրության կարգավորում
  • Առջևի ուղևորի նստատեղի մեխանիկական կարգավորում
  • Առջևի պատուհանների բարձրացում/իջեցում վարորդի կողմից մեկ հպումով
  • 12 վ. միացման վարդակ
  • Կարգավորվող ղեկանիվ (վերև/ ներքև, հետ/ առաջ)

 

 

 

 

Անվտանգության և տեսաձայնային համակարգեր

 

  • Արգելակային հակաբլոկավորման համակարգ (ABS) 
  • Արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)
  • Վթարային արգելակման օժանդակող համակարգ (EBA) 
  • Վառելիքի բաքի լիցքավորման Ford Easy Fuel համակարգ 
  • Ղեկանիվի էլեկտրաուժեղարար 
  • Անվտանգության բարձիկներ վարորդի և առջևի ուղևորի համար 
  • Մանկական նստարանների ամրակներ ISOFIX 
  • Բոլոր դռների կենտրոնացված բլոկավորման համակարգ 
  • Էլեկտրական իմոբիլայզեր 
  • Լիաչափ պահեստային անվադող (14"x5.5" 175/65R14) 
  • Աուդիոհամակարգ 2 բարձրախոսով

 

 



 

Bookmark & Share