FIESTA.ՎԱՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔ

Վայելեք զարմանալիորեն հարուստ տպավորությունները: 

Fiesta-ն նվիրում է կենդանի, հաճեի և շատ ավելի հարուստ տպավորություններ, քան կարող էիք ակնկալել փոքրալիտրաժ ավտոմեքենայից: Ավտոմեքենայի սրահն ավելի ընդարձակ է թվում մեղմ ֆոնային լուսավորության և պաստառապատման համար օգտագործված կտորների  որակի և գույնի շնորհիվ: Կառավարման սարքավորումները տեղադրված են ինտուիտիվ հասկանալի և հարմար տեղերում և հեշտ հասանելի են:  Այստեղ կգտնեք նաև բազում տեխնոլոգիական լուծումներ, որոնք վարելու սովորական պրոցեսը դարձնում են առավել հարմարավետ և հաճելի: 

 

Չնայած Ford Fiesta-ն հանդիսանում է B դասի ավտոմեքենա, այն համալրված է ավելի "մեծ" մեքենաներին բնորոշ լուծումներով, որոնց թվում են նաև բազմաֆունկցիոնալ դիսփլեյը, Ford My-Key համակարգն ու "Ford Power" շարժիիչի աշխատեցման կոճակը: Այսպիսով նոր Ford Fiesta-ի ոճն, իրականում, անբաժանելի է ֆունկցիոնալությունից: 

 

Դուք նաև կարող եք զգալ այս մեքենայի հստակ սպորտային կառավարելիությունը, որն ապահովվում է թափքի  ավելի կոշտ կառուցվածքի և բարելավված աերոդինամիկայի շնորհիվ: 


 

 

Հետադարձ տեսանելիության տեսախցիկ

Հետադարձ տեսանելիության տեսախցիկը արտացոլում է մեքենայի հետևում առկա բոլոր օբյեկտները հետադարձ տեսանելիության հայելու մեջ ներկառուցված էկրանին: Բացի այդ այն թույլ է տալիս անվտանգ կայանել ավտոմեքենան՝ արտացոլելով ուղղորդիչ վիրտուալ գծեր: Այս տեսախցիկը ակտիվանում է ավտոմատ՝ հետադարձ փոխանցումը միացնելուց անմիջապես հետո:  

Անձրևի և լուսավորության ցուցիչներ

Դիմապակու խոզանակները միանում են ավտոմատ կերպ՝ ձյան կամ անձրևի սկսելուն պես: Անձրևի ցուցիչի հետ զուգահեռ մեքենան համալրվում է նաև լուսավորության ցուցիչով, որը միացնում է լուսարձակները՝ մթնշաղի առաջին նշույլները հայտնաբերելիս:  

Կայանման ցուցիչներ

Օպցիոնալ առաջարկվող կայանման ցուցիչները թույլ են տալիս վարորդին առավել հստակ որոշել մեքենայի և ցանակացած խոչընդոտի միջև առկա տարածությունը: Ցուցիչներն ակտիվացնում են հատուկ ձայնային ազդանշաններ, որոնք առավել ինտենսիվ են աշխատում, երբ մեքենայի և պոտենցիալ վտանգ ներկայացնող առարկայի միջև եղած տարածությունը կրճատվում է: 

Քրուիզ-կոնտրոլ

Մայրուղիներով ընթանալիս՝ կարող եք սահմանել շարժման ցանկալի արագություն՝ օգտվելով ղեկանիվի վրա առկա կոճակներից: Համակարգը կհետեևի ձեր ընտրությանը՝ պահպանելով սահմանված արագությունն այնքան ժամանակ, մինչև դուք ինքներդ չկամենք փոփոխել այն նույն կոճակների միջոցով: 

Ղեկային կառավարման էներգախնայող համակարգ 

Fiesta-ն համալրվում է ղեկային կառավարման հատուկ համակարգով՝ էլեկտրաուժեղացմամբ (EPAS), որը ավտոմատ կերպով հարմարվում է ճանապարհային իրավիճակին: Այսպես ցածր արագությունների դեպքում կամ կայանման ժամանակ, ղեկանիվի պտույտը դառնում է ավելի թեթև՝ ապահովելով առավելագույն մանևրականություն: Իսկ ավելի բարձր արագություններով ընթանալիս (օրինակ, մայրուղիների վրա)՝ այս համակարգը պարգևում է ավելի կոշտ կառավարման հնարավորություն, ինչն ապահովում է վստահությոն և ավելի հստակ վերահսկողություն: Ի տարբերություն նմանատիպ շատ այլ համակարգերի, EPAS -ը միանում է միայն անհրաժեշտության դեպքում, ինչը թույլ է տալիս ծախսել ավելի քիչ էներգիա՝ խնայելով թանկարժեք վառելիքը:

 

MP3 և USB միակցման կետեր

Այս կոմպակտ ինտելեկտուալ լուծումը շատ հարմար է մանավանդ այն դեպքերում, երբ ցանկանում եք ունկնդրել ձեր անձնական MP3-նվագարկիչի կամ USB-կուտակիչի մեջ ներբեռնված երաժշտությունը: Պարզապես միացրեք սարքը միակցման կետին և վայելեք երաժշտությունը՝ կառավարելով այն անմիջապես ղեկանիվից: 

 

Բազմաֆունկցիոնալ դիսփլեյ

Այս տպավորիչ բազմաֆունկցիոնալ դիսփլեյը տեղակայված է կենտրոնական բարձակի վրա: Կառավարման Էրգոնոմիկ և հասկանալի սարքավորումները թույլ են տալիս միացնել MP3-նվագարկիչը USB միակցումով կամ ipod-ը AUX միակցումով և տեսնել երաժշտության ցանկը՝ ընտրելով երգերը անմիջապես բարձակի և ղեկի վրայից: 

Bluetooth® ֆունկցիայի առկայությունը թույլ է տալիս հաստատել անլար կապ ձեր սմարթֆոնի հետ, իսկ ձայնային կառավարման համակարգը հնարավորություն է ընձեռում ընդամենը մի քանի բառի օգնությամբ փոխել ռադիոալիքները կամ երաժշտություն ընտրել, կատարել և ընդունել հեռախոսզանգեր, վերահսկել սրահի ջերմաստիճանը: Ձայնային կառավարման համակարգն աշխատում է միայն անգլերեն: 

Առանց բանալու հեշտ մուտք

Ford KeyFree համակարգը թույլ է տալիս, առանց բանալին գրպանից կամ պայուսակից հանելու, բացել և փակել մեքենայի դռները: Սա կատարյալ լուծում է, երբ Ձեր ձեռքերը զբաղված են:

Շարժիչի աշխատացում մեկ կոճակով

Բանալու կարիք այլևս չկա: Պարզապես սեղմեք  Ford Power կոճակը՝ ակտիվացնելով կցորդման կամ արգելակման (ավտոմատ փոխանցումատուփի դեպքում) ոտնակը , և շարժիչը կսկսի աշխատել:

Ծալվող կողային հայելիներ՝ էլեկտրակառավարմամբ

Պատահական վնասվածքներից  խուսափելու համար որպես լրացուցիչ օպցիա առաջարկվող էլեկտրակառավարմամբ կողային հայելիները ավտոմատ ծալվում են , երբ փակում եք մեքենայի դռները: Նույնը կարելի է անել հատուկ կոճակների օգնությամբ: Ծալված վիճակում ապահովում է նաև շրջադարձի նրբաոճ ցուցիչների պաշտպանվածությունը:  

Հարմարավետ կենտրոնական բարձակ

Fiesta-ի առաջադեմ բազմաֆունկցիոնալ կենտրոնական բարձակը թույլ է տալիս կառավարել ավտոմեքենայի միանգամից մի քանի համակարգեր: Բոլոր ֆունկցիաները հստակորեն արտացոլվում են էկրանին, իսկ դրանցից շատերը հնարավոր է կառավարել նաև անմիջապես ղեկանիվիc:  Ինչպես Fiesta-ի մնացած բոլոր տարրերը՝ կենտրոնական բարձակը նույնքան գեղեցիկ է, որքան արդյունավետ շահագործման ժամանակ: 

 

 

 



 

Bookmark & Share