FOCUSIII.ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՁԵՐ ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ford Focus-ը կարող է համալրվել յուրաքանչյուր ուղևորության ընթացքում Ձեր անվտանգությունը հոգացող նորարարական տեխնոլոգիաներվ: Անվտանգության տեսանկույնից ունենալով անբիծ համբավ՝ այս ավտոմեքենան իրական հաճույք է պատճառում վարորդին և ուղևորներին:

 

 

Ford Focus-ն արժանացել է Euro NCAP ծրագրի 5 աստղերի դիմային հարվածի անվտանգության համար և ոչ պակաս բացառիկ ցուցնիշներ մեծահասակ ուղևորների, երեխաների և հետիոտների պաշտպանվածության առումով:


 

Ուղեծրային կայունության էլեկտրոնային համակարգ (ESP)


Ուղեծրային կայունության էլեկտրոնային համակարգը (ESP) հանդիսանում է ակտիվ անվտանգության միջոցներից շատերի հիմքը: Այն անընդհատ վերահսկում է ավտոմեքենայի ընթացքի ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում կատարում արդյունավետ ուղղումներ: Չնայած ESP համակարգը հնարավոր չէ ամբողջությամբ անջատել, որոշ էքստրեմալ իրավիճակներում կարելի է օգտվել սահմանափակ օժանդակման ռեժիմից՝ հաղթահարելու համար, օրինակ, անիվների անընդհատ տեղապտույտի խորը ձյան մեջ: ESP համակարգը ներառում է նաև կցորդման վերահսկման համակարգ, որն ապահովում է անիվների օպտիմալ կցորդումը ճանապարհի հետ, կատարյալ ընթացային որակներ և կայունություն: Այս նորագույն տեխնոլոգիան առավելագույնս արդյունավետ կդարձնի նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում կատարվելիք արգելակումը: (Օպցիա, որպես ստանդարտ առաջարկվում է սահմանափակ թվով համալրումների հետ:)

 

 

Արտակարգ արգելակմանն օժանդակող համակարգ  (EBA)

Վթարային իրավիճակում EBA համակարգը թույլ է տալիս ապահովել առավել արդյունավետ արգելակում: Եթե համակարգը նկատում է, որ վարորդը բավականաչափ ուժեղ չի սեղմել արգելակման ոտնակը, այն ավտոմատ կերպ ապահովում է անհրաժեշտ ճիգը համապատասխան անիվի վրա:  (Տեղադրվում է միայն ESP համակարգի հետ համատեղ:)

Արգելակների հակաբլոկավորման համակարգ (ABS)՝ արգելակման ճիգերի էլեկտրոնային բաշխման ֆունկցիայով (EBD)
ABS/EBD համակարգը տեղադրվում է բոլոր ստանդարտ համալրումներում՝ ապահովելով հստակ ու վերահսկելի արգելակում: Focus-ի վարորդը մշտապես հուսալի կապ է զգում ճանապարհի հետ ցանկացած պայմաններում, իսկ առջևի առավել կոշտ արգելակային սկավառակները և շփման ուժն ավելացնող հատուկ նյութերի կիրառումը թույլ է տալիս բարելավել արձագանքն ու հետադարձ կապը:

 

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS)

Focus-ի վարորդն ու ուղևորները մշտապես գտնվում են կատարելագործված Անվտանգության ինտելեկտուալ համակարգի (IPS) պաշտպանության տակ: Թափքի գերամուր պողպատը ստեղծում է հուսալի կաղապար, որն ունակ է կլանել հարվածի էներգիան ցանկացած բախման ժամանակ: Պաշտպանության բոլոր տարրերը նախագծված են միասնական համակարգի շրջանակներում և աշխատում են անխափան և հստակ:

 

Լուրջ բախման ժամանակ անվտագության բարձիկները պատրաստ են ապահովել վարորդի և ուղևորների լիարժեք և բազմակողմանի պաշտպանությունը: Անվտանգության համակարգի նորագույն ցուցիչներն ակտիվացնում են բարձիկները մի քանի տասներորդական վայրկյանում: Բացի այս ղեկասյունն ու ոտնակների հանգույցը առանձնանում են տելեսկոպիկ կառուցվածքով, որի շնորհիվ դրանք ծալվում են և հեռացվում վարորդից, ինչը նվազեցնում է վնասվածքներ ստանալու հնարավորությունը: Անվտանգության ինտելեկտուալ համակարգի տեխնոլոգիաների շնորհիվ վարորդն ու յուրաքանչյուր ուղևոր կարող են իրենց լիարժեք պաշտպանված զգալ:

 

Արագության կարգավորվող սահմանափակիչ (ASLD)

Այս նոր համակարգը հանդիսանում է քրուիզ-կոնտրոլի բաղկացուցիչ մաս և թույլ է տալիս կանխել վարորդի կողմից սահմանված արագության պատահական գերազանցումը: Արագության սահմանափակումը կարելի է հեշտությամբ սահմանել ղեկանիվի վրա առկա կոճակների օգնությամբ և այնուհետև կենտրոնանալ միմիայն ճանապարհային իրավիճակի, և ոչ թե արագաչափի ցուցմունքի վրա: Իսկ երբ կարիք կունենաք օգտագործել ձեր Focus-ի առավելագույն հզորությունը՝ համակարգը վայրկենապես կարձագանքի արագացման ոտնակի սեղմանը և կհանի սահմանափակումը: (Առաջարկվում է որպես օպցիա:)

 

 

Անվադողերում ճնշման անկման վերահսկման համակարգ

Եթե ուղևորության ժամանակ ճնշումն ընկնում է մեկ կամ մի քանի անվադողերում, համակարգն անմիջապես կզգուշացնի վարորդին սարքավորումների վահանակի վրա հատուկ ցուցիչի միջոցով: Այսպիսով Դուք կկարողանաք հանգիստ կանգ առնել և վերացնել խնդիրը (Առաջարկվում է որպես օպցիա):



 

Bookmark & Share