Լուսանկար եւ մեդիա

FOCUS III. ԴԻԶԱՅՆ

ՀԻՇՎՈՂ ԴԻԶԱՅՆ. ԹԵ ՆԵՐՍԻՑ, ԹԵ ԱՐՏԱՔԻՆԻՑ

Անհնար է առաջին հայացքից ուշադրություն չդարձնել նոր Focus-ի արտաքին դինամիկ ոճին: Իսկ հայտնվելով մեքենայի սրահում՝ կհայտնաբերեք, որ այն նույնքան հարուստ է օրիգինալ լուծումներով և առանձնանում է էրգոնոմիկ դիզայնով, մանրուքների հանդեպ դրսևորված ուշադրությամբ և լրամշակումների բարձր որակով:

 

 



Կինետիկ դիզայն


Ցածր ուրվագիծը մեքենային հաղորդում է առավել էլեգանտ ու սլացիկ տեսք՝ սկսած կապոտից, մինչև հետևի լուսարձակները: Աերոդինամիկ տեսքը թույլ է տալիս հաղթահարել օդի դիմադրությունը նվազագույն կորուստներով, ինչը բարելավում է մեքենայի դինամիկ բնութագրերը և առավելագույնի է հասցնում վառելիքի խնայողությունը: 

Բիքսենոնային լուսարձակներ

Հզոր ու նրբագեղ բիքսենոնային լուսարձակներն ապահովում են երկու անգամ ավելի շատ լուսավորություն, քան սովորական հալոգենային լամպերը, և այդ ամենը՝ էներգիայի մեծ խնայողությամբ: Բիքսենոնային լուսարձակների հետ առաջարկվում են նաև ներկառուցված ստատիկ վիրաժային լուսարձակներն ու լվացուցիչները (օպցիա):

Առջևի հակամառախուղային լուսարձկաներ

Հզոր և պայծառ հակամառախուղային լուսարձակներն ապահովում են գերազանց տեսանելիություն նույնիսկ ամենավատ եղանակային պայմաններում: Բացի այդ դրանք ավելի ժմանակակից տեսք են հաղորդում մեքենային:.

Ցերեկային լուսադիոդային լամպեր

Բիքսենոնային լուսարձակների մաս կազմող ցերեկային լուսավորության այս լուսադիոդային լամպերը Focus-ին հաղորդում են նրբագեղ ոճ ու գրավիչ տեսք, ինչի շնորհիվ մեքենան միանգամայն առանձնանում է տրանսպորտային հոսքի մեջ: Իսկ հետևի լուսադիոդները  որ միայն ազդում են արտաքին տեսքի վրա, այլև նպաստում են այլ վարորդների կողմից Ձեր մեքենայի առավել լավ տեսանելիությանը:

 

 

Գերհարմարավետ կենտրոնական բարձակ

Իրերի հարմարավետ պահոց, շարժական արմնկակալ, 12 Վոլտ հզորությամբ առջևի և հետևի վարդակներ, ձեռքի արգելակի նրբագեղ լծակ՝ կենտրոնական բարձակն աչքի է ընկնում ոչ միայն էսթետիկ դիզայնով, այլև բազմաֆունկցիոնալությամբ:

Նյութերի և աշխատանքի բարձր որակ

Focus-ի սրահը իդեալականորեն համադրում է հարմարավետությունը, ոճը և հարուստ ընտրությունը՝ անկախ նրանից, թե ինչ տեսակի պաստառապատում եք նախընտրում: Սրահի յուրաքանչյուր լուծում՝ սկսած պրեմիալ պաստառապատումից, մինչև՝ կենտրոնական բարձակի և սարքավորումների վահանակի փափուկ նյութեր, աչքի են ընկնում իրականացման աննախադեպ բարձր որակով:

Լրամշակումների կատարյալ ճշգրտություն

Ընդհանուր առմամբ դիզայնը դարձել է ավելի ռելիեֆային, դինամիկ ու տպավորիչ: Հայտնվելով այս մեքենայի սրահում՝ դուք կհիանաք նրբաոճ, գեղեցիկ սրահով, որն աչքի է ընկնում, գույների, նյութերի և լրամշակումների իդեալական համադրությամբ: Որակի այս նոր մակարդակը մշտապես հաճույք է պատճառում նոր Focus-ի ուղևորներին: 

Սրահի դեկորատիվ լուսավորություն

Թույլ է տալիս մութ ժամանակ լուսավորել սրահը փափուկ կարմիր լույսով: Հանդիսանում է Titanium համալրման ստանդարտ մաս: Լուսադիոդները ներկառուցված են առաստաղին, բաժակալաների, դռների բռնակների և գրպանիկների ինչպես նաև առջևի ուղևորների ոտքերի խուցերի մեջ: Որպես օպցիա կարող եք ձեռք բերել լուսավորության կարգավորման մոդուլը, որը թույլ է տալիս ընտրել լուսավորման 7 գույներից մեկը, ինչպես նաև կարգավորել դրա պայծառությունը՝ փոփոխելով սրահի մթնոլորտը Ձեր տրամադրությանը համահունչ: 

Ford Power մեկնարկի կոճակ

Շարժիչի աշխատեցման բանալին անցնում է պատմության գիրկը: Բավական է սեղմել Ford Power կոճակը՝ պահելով կցորդման ոտնակը (կամ արգելակը՝ ավտոմատ փոխամցումատուփով մեքենաների համար), և շարժիչը կակտիվանա: Առավելագույն հաճույք յուրաքանչյուր ուղևորությունից: (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար:)

Երկգոտի ավտոմատ քլիմատ-կոնտրոլ

Ձեր ուղևորը սիրում է ջերմություն ու հարմարավետություն, իսկ դուք գերադասում եք թարմ ու սառը օդը… Խնդիր չէ: Պատվիրելով երկգոտի կլիմատ-կոնտրոլ համակարգ՝ կարող եք մինչև 4 աստիճան տարբերությամբ կարգավորել ջերմաստիճանը վարորդի և առջևի ուղևորի հատվածում (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար):

MP3-նվագարկչի և  USB-սարքերի միակցում

Բոլոր աուդիոհամակարգերը համալրված են USB-միակցման կետով՝ զանազան լրացուցիչ սարքավորումներ միացնելու համար: Դրա օգնությամբ կարելի է վերարտադրել և կառավարել MP3 ֆայլեր հիշողության քարտից, կամ MP3-նվագարկչից, օրինակ , iPod®-ից: (Որպես ստանդարտ առաջարկվում է Trend, Trend Spot, Titanium համալրման համար:)

Անձրևի ցուցիչով ապակեմաքրիչներ

Focus-ի ավտոմատ ապակեմաքրիչները ունեն զգայունության վեց աստիճան և սկսում են աշխատել անձրևի առաջին իսկ կաթիլների հետ: Անձրևի ուժեղացման հետ՝ փոխվում է նաև ապակեմաքրիչների աշխատանքի արագությունը՝ թույլ տալով հաղթահարել ցանկացած եղանակային դժվարություն: (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար:)

Դիմապակու տաքացման Quickclear համակարգ

Quickclear համակարգը թույլ է տալիս մոռանալ դիմապակուց սառույցը քերելու տհաճ պրոցեսը: Պարզապես սեղմեք կոճակ, և աչքի համար անտեսանելի տաքացուցիչ էլեմենտները արագորեն կհալեցնեն սառույցը կամ ձյունը: Այս միտքն ինքնին տաքացնում է խստաշունչ ձմեռային առավոտները: (Օպցիա)

 

 



 

Bookmark & Share