Լուսանկար եւ մեդիա

FORD FOCUS III

Ford Focus-ը մարմնավորում է դինամիկ և նորարար ոգին: Մեքենայի սլացիկ դիզայնը լրացվում է սրահի տպավորիչ ձևավորմամբ՝ սպորտային ավտոմեքենաներին բնորոշ ոճով: Բացի այդ Ford Focus-ը կարող է համալրվել մի շարք առաջադեմ տեխնոլոգիաներով՝ ուղղված վարորդի և ուղևորների անվտանգությանը, հարմարավետությանն ու ժամանցի կազմակերպմանը:

 

Այսօրվա դրությամբ նոր Ford Focus-ը հանդիսանում է էկոնոմ-դասի ամենաառաջադեմ մեքենաներից մեկը: Այն համալրված է մի շարք գերժամանակակից համակարգերով, որոնք յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են առավել հարմարավետ, արդյունավետ և հաճելի:


 

Դիզայն

Նոր Focus-ը լիովին նոր մակարդակի է հանում Ford-իկինետիկ դիզայնի գաղափարը: Առաջին հերթին աչքի են ընկնում այնպիսի տարրեր, ինչպիսին են կապոտի նոր դիզայնը, ռադիատորի փայլուն սև վանդակաճաղը և հետևի համայնապատկերային լուսարձակները: Նոր Focus-ը մի մեքենա է, որը միշտ նկատելի է՝ անկախ շարժման մեջ կամ կանգնած լինելու հանգամանքից: Դինամիկ արտաքինը հավասարակշռվում է ինտերիերի դիզայնին բնորոշ լուծումների շնորհիվ: 

 

Նորագույն ինտելեկտուալ տեխնոլոգիաներ

Նոր տեխնոլոգիաների տպավորիչ քանակության շնորհիվ նոր Focus-ը դարձել է իր դասի առաջատարներից մեկը: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդները կգնահատեն ցածր արագությունների դեպքում բախումների կանխարգելման համակարգը, կայանման օժանդակման համակարգը, երթևեկության շարքը խախտելու մասին նախազգուշացման համակարգը և բազում այլ գերժամանակակից լուծումները: 

Վառելիք խնայող տեխնոլոգիաներ

Վառելիքի խնայողությանը նպաստող և ածխածնի երկօքսիդի արտանետումների ցածր մակարդակով ուժային ագրեգատների շարքը կազմված է 1.6 լ. ծավալով EcoBoost բենզինային և ամբողջությամբ նորացված 1.6լ Duratorq TDCi դիզելային շարժիչներից: 

 Ford Focus Ambiente մոդելի տեխնիկական բնութագրեր

 

 
Շարժիչ- բենզինային
Փոխանցումատուփ- մեխանիկական 5 աստիճան
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ  - 1.6
Առավելագույն հզորություն, ձ.ուժ- 85
Առավելագույն արագություն, կմ/ժ - 170
Ոլորող մոմենտ, Նմ- 141
Թափառք 0-100 կմ/ժ, վրկ- 14.9
Ընդհանուր քաշ, կգ- 1264
Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ - 4360/1823/1488
Անվային բազա, մմ- 2648
Վառելիքի բաքի ծավալ, լ- 55
Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ- 8.4
Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ- 4.5
Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ- 5.9
СО2 արտանետումներ, գ/կմ- 136
Արտանետման սանդարտ- Euro V

 

 

 

 

Էքստերիեր

 

  • Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, թափքի գույնի
  • Ցերեկային լուսարձակներ եզրագծի ալյումինե ձևավորմամբ
  • Հովացուցիչի վերին պաշտպանիչ ցանցը չներկված, քրոմապատ եզրագծով
  • Հովացուցիչի ստորին պաշտպանիչ ցանցը սև գույնի
  • Հետևի սպոյլերը թափքի գույնի
  • Առջևի ապակու մաքրիչները աշխատանքի ընդհատման 6 ռեժիմներով
  • Հետևի ապակու մաքրիչը լվացող
  • 16" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով

 

Ինտերիեր

 

  • Հետևի նստատեղերը ծալվող 60/40 հարաբերակցությամբ
  • Վարորդի նստատեղերը մեխանիկական կառավարմամբ, 4 դիրքերում
  • Առջևի արևապաշտպան վահանակներ
  • Առջևի ուղևորի նստատեղերը մեխանիկական կառավարմամբ, 4 դիրքերում
  • Կենտրոնական կոնսոլ, իրերի համար նախատեսված բաց պահոցով և 12 վ. միացման վարդակով
  • Եռաթև ղեկանիվ
  • Առջևի և հետևի պատուհանների բարձրացում/իջեցում վարորդի կողմից մեկ հպումով
  • Սրահի դեկորատիվ լուսավորություն, լույսեր կարդալու համար դիմացի և հետևի շարքերի համար, դեկորատիվ լուսավորություն բեռնախցիկում
  • Առջևի գորգեր
  • 12 վ. միացման վարդակ՝ տեղադրված կենտրոնական վահանակի վերին մասում
  • Կարգավորվող ղեկանիվ (խորություն/թեքություն)

 

 

 

 

 

 

 

Անվտանգության և տեսաձայնային համակարգեր

 

  • Արգելակային հակաբլոկավորման համակարգ (ABS) 
  • Արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)
  • Կուրսային կայունության էլեկտրոնային համակարգ (ESP)
  • Վթարային արգելակման օժանդակող համակարգ (EBA) 
  • Վերելքների վրա ավտոմեքենայի գործարկման և կարճատև (3 վրկ) կանգի համակարգ (HSA) 
  • Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS) 
  • Ոլորող մոմենտի ուղղորդված բաշխման համակարգ 
  • Լուսային ազդանշան կտրուկ արգելակման դեպքում 
  • Վառելիքի բաքի լիցքավորման Ford Easy Fuel համակարգ 
  • Ղեկանիվի հիդրոուժեղարար 
  • Մանկական նստարանների ամրակներ ISOFIX 
  • Վառելիքի ցուցիչ 
  • Բորտ համակարգիչ Երթուղղային և վառելիքի համակարգիչ 
  • Անվտանգության բարձիկներ վարորդի և առջևի ուղևորի համար 
  • Բոլոր դռների կենտրոնացված բլոկավորման համակարգ 
  • Փոքրաչափ պահեստային անվադող 
  • Հեռակառավարվող կենտրոնական փական 
  • “My Key” համակարգ 
  • “Eco Mode” համակարգ

 

 



 

Bookmark & Share