FOCUS III. ՎԱՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔ

Վայելեք հարմարվետությունն ու հանգիստը՝ ամեն բան վերահսկողության տակ պահելով:

Առաջին անգամ հայտնվելով Focus-ի ղեկին՝ դուք միանգամից կզգաք մեքենայի հետ կապը:

 

Վարորդի նստատեղն աչքի է ընկնում էրկգոնոմիկ դիզայնով, կառավարման սարքավորումները հասանելի են և ինտուիտիվ հասկանալի: Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարգավորովում են՝ ապահովելով լրացուցիչ հարմարավետություն: Որոշ համալրումներում դուք հնարավորություն կունենաք նաև փոփոխել սրահի լուսավորությունը:

Հիրավի, այս ավտոմեքենան ունի այն ամենն, ինչն ավելի հարմարավետ, հաճելի ու անվտանգ են դարձնում ուղևորությունը՝ սկսած մանրուքներից, մինչև գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներ:

 

Ford Focus –ի որոշ ինտելեկտուալ ֆունկցիաներ, կատարելագործված շարժիչները և նորարարական տեխնոլոգիաները թույլ կտան էլ ավելի հարստացնել Ձեր կյանքը՝ յուրաքանչյուր ուղևորություն դարձնելով ավելի անվտանգ ու հաճելի: 


 

Հետադարձ տեսանելիության հայելի՝ ինքնամգեցմամբ

Մթության պայմաններում երթևեկելիս՝ դուք այլևս չեք կուրանա հետևից եկող մեքենաների լուսարձակներից:  Սրահում տեղադրված հետադարձ տեսանելիության հայելին՝ ինքնամգեցման ֆունկցիայով, ավտոմատ եղանակով հարմարվում է լուսավորության փոփոխմանը՝ թույլ տալով խուսափել հանկարծակի կուրացումից:  Սա թույլ է տալիս վստահորեն հետևել մեքենայի հետևում առկա իրավիճակին՝ առանց ավելորդ հոգնածության (Որպես ստանդարտ առաջարկվում է միայն Titanium համալրման համար):

Կայանմանը օժանդակման ակտիվ համակարգ

Focus-ը կարող է համալրվել կայնման օժանդակող գերժամանակակից համակրգով, որը թույլ է տալիս կայանել մեքենայից ընդամենը 1.2 անգամ ավելին տարածության մեջ: Այս համակարգը հիմնվում է հատուկ ցուցիչների աշխատանքի վրա, այնուհետ ստանձնելով մեքենայի ղեկային կառավարումը: Վարորդից պահանջվում է միայն վերահսկել արագությունը: Հատուկ ձայնային ազդանշանները կօգնեն վարորդին մշտապես վերահսկել կայանման գործընթացը: (Առաջարկվում է օպցիոնալ:)

Զառիվեր մեկնարկի օժանդակման համակարգ

Զառիվեր մեկնարկի օժանդակման համակարգը կանխում է մեքենայի հետընթաց շարժումը թեք մակերեսների վրա մեկնարկի ժամանակ: Արգելակի ոտնակը թողնելուց անմիջապես հետո համակարգն ակտիվանում է և մի քանի վայրկյան պահպանում է արգելակային ճնշումը՝ ավելացնելով վերահսկման աստիճանը թեք կամ սայթաքուն մակերեսների վրա: (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար և Ford PowerShift ավտոմատ փոխանցումատուփի պատվիրելու դեպքում:) 

Արագության կարգավորվող սահմանափակիչ

Այս նոր համակարգը հանդիսանում է կրուիզ-կոնտրոլի բաղկացուցիչ մաս և թույլ է տալի ս կանխել վարորդի կողմից սահմանված արագության պատահական գերազանցումը: Արագության սահմանափակումը կարելի է հեշտությամբ սահմանել ղեկանիվի վրա առկա կոճակների օգնությամբ և այնուհետև կենտրոնանալ միմիայն ճանապարհային իրավիճակի, և ոչ թե արագաչափի ցուցմունքի վրա: Իսկ երբ կարիք կունենաք օգտագործել ձեր Focus-ի առավելագույն հզորությունը՝ համակարգը վայրկենապես կարձագանքի արագացման ոտնակի սեղմանը և կհանի սահմանափակումը: (Առաջարկվում է որպես օպցիա:)

Էլեկտրակառավարվող կողային հայելիներ

Կողային հայելիները ավտոմատ ծալող էլեկտրական համակարգը ևս մեկ խելացի լուծում է, որը թույլ է տալիս խուսափել կայանած ավտոմեքենայի անտեղի վնասվածքներից: Այդ դիրքում հայելիները հուսալիորեն պաշտպանված են նաև հայելիների մեջ ներակռուցված շրջադարձի նրբաոճ ցուցիչները, որոնք ավելի գրավիչ տեսք են հաղորդում մեքենային: (Առաջարկվում է որպես օպցիա:)

Ղեկի էլեկտրաուժեղացում

Ղեկային կառավարման նորագույն սերնդի էլեկտրաուժեղացուցիչը (EPAS) մի օրիգինալ լուծում է, որը ավելի դյուրին է դարձնում մեքենայի կառավարումը ցածր արագությունների ժամանակ՝ քաղաքում կամ կայանման ժամանակ: Միևնույն ժամանակ արագության ավելացման հետ զուգահեռ, օրինակ՝ մայրուղիների վրա, EPAS-ն ապահովում է առավել հստակ կառավարում: Ի տարբերություն ավանդական հիդրաուժեղացուցիչների, որոնք աշխատում են մշտապես, էլեկտրաուժեղացման համակարգը միանում է միայն անհրաժեշտության դեպքում՝ ապահովելով վառելիքի խնայողություն:

Փոխանցումների փոխակերպման ցուցիչ

Սարքավորումների վահանակի վրա առկա հատուկ ցուցիչը կհուշի վարորդին վառելիքի տնտեսման առումով փոխանցման փոփոխության առավել հարմար պահը: Սա պարզ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ լուծում է:

 

 

 

 

 

 

 

Ռադիատորի ակտիվ ժալյուզներ

Դիզելային շարժիչով աշխատող Ford Focus-ը համալրվում է ռադիատորի ակտիվ ժալյուզների ունիկալ համակարգով: Ցածր արագությունների դեպքում ժալյուզները բաց են մնում՝ ապահովելով շարժիչի արդյունավետ հովացում, իսկ արագանալու դեպքում՝ փակվում են ավտոմատ կերպով: Այս համակարգ դրականորեն ազդում է աէրոդինամիկայի վրա՝ միևնույն ժամանակ ապահովելով վառելի խնայողություն 0.8%ի չափսով: 

"Կույր կետերի" մոնիթորինգի համակարգ

Հատուկ ռադարային ցուցիչների օգնությամբկույրկետերի մոնիթորինգի համակարգը նկատելի կդարձնի ձեզ անտեսանելի մեքենաները: Եթե ցուցիչները մեքենա հայտնաբերենկույրկետում՝ համակարգն այդ մասին ավտոմատ կնախազգուշացնի վարորդին կողյին արտաքին հայելիների մեջ ներկառուցված հատուկ ինդիկատորի միջոցով:  (Օպցիա)

Իր դասի մեջ լավագույն կառավարելիություն

Իր հիանալի դինամիկ բնութագրերով հայտնի Focus-ը հանդիսանում է կառավարելիության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների մարմնավորում, ինչը թույլ է տալիս ձեզ լավագույնս զգալ ճանապարհի հետ կապը: Սա ներառում է նաև ճանապարհածածկի հետ բարելավված կցորդումը, շրջադարձերում կամ արգելակման ժամանակ առավել թեթև և հստակ կառավարումը: Դուք անընդհատ կերազեք Ձեր Focus-ի ղեկին հայտնվելու մասին:

Շրջադարձերում կցորդման վերահսկում

Շրջադարձերում կցորդման վերահսկման համակարգը (TVC) վայրկյանը 100 անգամ հաճախականությամբ տվյալներ է ստանում հատուկ ցուցիչներից: Սա թույլ է տալիս անընդհատ պահել առջևի անիվների միջև պտտող մոմենտի բաշխման օպտիմալ բալանսը: Այս համակարգը բարելավում է ճանապարհի հետ կցորդումը և նպաստում է Focus-ի դինամիկային՝ թույլ տալով անվտանգ հաղթահարել ցանկացած շրջադարձ: Այն տեղադրվում է ESP ուղեծրային կայունության էլեկտրոնային համակարգի առկայության դեպքում:

Հետևի անկախ կախոց Control Blade 

Focus-ի հանրահայտ կառավարելիության հիմքերից մեկում ընկած է Control Blade հետևի անկախ կախոցը: վերակարգավորված բազմալծակ այս համակարգն ապահովում է դինամիկական բնութագրերի բարելավում, առավել ընկալուչ կառավարում և հստակ հետադարձ կապ: Բացի այդ Դուք անպայման կգնահատեք աղմուկի մակարդակի զգալի նվազումը: Այս համակարգը պարգևում է հավասարակշռված, կատարյալ կառավարելիություն, որը կգրավի ցանկացած վարորդի: 

 

 

 

 



 

Bookmark & Share