NEW KUGA. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության առավելագույն աստիճանը թե ճանապարհին, թե ճանապարհից դուրս:

Նոր Ford Kuga-ն նախագծվել է այնպես, որպեսզի կարողանա դիմակայել նույնիսկ ամնեբարդ պայմաններին և համալրված է անվտանգության և վարորդին օժանդակման մի շարք նորարարական տեխնոլոգիաներով, ինչպիսին են, օրինակ՝ ընթացքի կայունացման էլեկտրոնային համակարգը (ESP), անվտանգության ինտելեկտուալ համակարգը (IPS) և ինտելեկտուալ լիաքարշ համակարգը (iAWD):

Այս բոլոր լուծումները գնահատվել են EuroNCAP անկախ կազմակերպության կողմից, որը Ford Kuga-ին պարգևել է անվտանգության 5-աստղանի ռեյթինգ իր դասի ավտոմեքենաների մեջ:

 

Բացի այդ Active City Stop և Ford SYNC համակարգերը՝ արտակարգ օգնության ֆունկցիայով ստացել են Euro NCAP Advanced մրցանակը՝ անվտանգության ոլորտում տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար:


 

Արտակարգ արգելակման օժանդակում

Արտակարգ արգելակման օժանդակման համակարգը (EBA) թույլ է տալիս նոր Ford Kuga-ին արդյունավետ արգելակել նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում:  

Արտակարգ օգնություն

Դժբախտ պատահարի և անվտանգության բարձիկներ աշխատացման դեպքում այս տեխնոլոգիան (SYNC համակարգ մաս) ձեր բջջայինի օգնությամբ կապվում է արատակարգ ծառայությունների հետ և հայտնում մեքենայի կոորդինատները: 

"Կույր" կետերի մոնիթորինգի համակարգ

"Կույր" կետերի մոնիթորինգի համակարգը, որն օգտագործում է հատուկ սենսորներ՝ նախազգուշացնելով վարորդին տվյալ պահն ատնեսանելի մեքենաների առկայության մասին: Այդ ցուցիչները տեղադրված են մեքենայի կողքերից և խոչընդոտի մասին տեղեկացնում են կողային հայելիների մեջ ներկառուցված հատուկ նարնջագույն ինդիկատորների միջոցով:  

Երթևեկության շարքի վերահսկման համակարգ

Եթե ձեր կամքից անկախ խախտեք երթևեկության շարքը՝ համակրգը ղեկի վիբրացիայի  և էկրանի վրա հայտնվող հաղորդագրության միջոցով կնախազգուշացնի ձեզ հնարավոր վտանգի մասին:Այս գերժամանակակից համակարգն արժանեցել է Euro NCAP Advanced մրցանակի;

Վարորդի հոգնածության ազդանշանային համակարգ

Վարորդի նախազգուշացման համակրգը (Driver Alert) անընդհատ վերլուծում է վարորդի պահվածքի և ունակ է ճանաչել ցանկացած շեղում, որն առաջանում է հոգնածության հետևանքով: Նման դեպքում հատուկ հաղորդագրություն է արտաբերվում էկրանի վրա՝ առաջարկելով վարորդին որոշ ժամանակով կանգ առնել: Այս տեխնոլոգիան նույնպես արժանացել է Euro NCAP Advanced մրցանակի: 

Արագության սահմանափակման համակարգ

Կրուիզ-կոնտրոլի մաս կազմող այս ֆունկցիան թույլ է տալիս սահմանել առավելագույն արագության ցանկալի սահամնը՝ ղեկի վրա առկա մի քանի կոճակների օգնությամբ: Դրանից հետո ավտոմեքենան կհետևի սահմանված արագությանը՝ թույլ տալով վարորդին կենտրոնանալ ճանապարհի վրա: Արագության ոտնակ սեղմումը թույլ է տալիս չեղյալ համարել կատարված կարգավորութմները:

Ճանապարհային նշանների հայտնաբերման համակարգ

Ճանապարհայն նշանների հայտնաբերման նորարարական համակարգը ճանաչում է նշաններն ու ցուցադրում է դրանք սարքավորումների վահանակի վրա: Այն նաև կտեղեկացնի թույլատրելի արագությունը գերազանցելու մասին՝ թույլ տալով խուսափել ավելորդ տուգանքներից:  

 

 

 

 

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ

Նոր Kuga-ն համալրված է անվտանգության նորագույն ինտելեկտուալ համակարգով (IPS), որը կոորդինացնում է վարորդի և ուղևորների պաշտպանությունն ապահովող մի շարք համակարգերի աշխատանքը: Բացի ամուր, գերկարծր թափքից, այն ներառում է նաև անվտանգության բազում բարձիկներ: Հնարավոր վնասվածքները կանխելու նպատակով ղեկասյունը ծալվում է և մի կողմ տեղաշարժվում:

Ford Kuga-ն արգելակում է ձեր փոխարեն

Նորարարական "Active City Stop" համակարգը թույլ է տալիս խուսափել դանդախ ընթացող մեքենաներ հոսքում կամ մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս հնդիպող բախումներից: Եթե համակարգը նկատում է, որ առջևից ընթացող մեքենան կտրուկ կանգ է առնում, այն ավտոմատ կերպ ակտիվացնում է ձեր մեքենայի արգելակների: "Active City Stop" համակարգն արժանացել է Euro NCAP Advanced մրցանակին: 

Ցանկացած մանրուք վերահսկելի է՝ անկախ ճանապարհային պայմաններից

Կայունացման էլեկտրոնային համակարգը (ESP)անաընդհատ վերահսկում է ձեր մեքենայի ընթացքը: Այն գրանցում է նախընտրած ուղղությունից նույնիսկ ամենափոքր շեղումները և ավտոմատ կերպով ուղղում մեքենայ դիրքը ճանապարհի վրա, նչը թույլ է տալիս վարորդին պահպանել վերահսկողությունը: Այս համակարգը մշտապես ակտիվ է, սակայն այսուհետ հնարավորություն կա միացնել "սահմանափակ օժանդակության" ֆունկցիան, որը թույլ կտա հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսին է, օրինակ խորը ձյունը: ESP համակարգը ներառում է նաև հակատեղպտուտային ֆունկցիան, իսկ "Traction Control"-ն ապահովում է առավելագույն կցորդումն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: 



 

Bookmark & Share