NEW KUGA. ԴԻԶԱՅՆ

Նոր Kuga-ի ժամանակակից սրահն աչքի է ընկնում բարձրորակ լրամշակումներով և բոլոր մասերի հավաքման  կատարյալ իրագործմամբ: Սպորտային էրգոնոմկ նստատեղերը, սարքավորումների փափուկ պլաստմասները, եզակի դզայնով կենտրոնակն բարձակը, անթերի փոխակերպիչները և կառավարման հաճելի մեխանիզմները հանդիսանում են մանրակրկիտ ուշադրության և անգերազանցելի որակի ապացույց: 


 

Խելացի ամենագնաց

Սկզբունքորեն նոր Ford Kuga  ավտոմեքենան դարձել է էլ ավելի ունիվերսալ և ֆունկցիոնալ: Նորացված դինամիկ ուրվագիծը ոչ միայնաչք է շոյում, այլև օպտմալացնում է օդի հոսքը, նվազեցնում է վառելիքի ծախսը և աղմուկի մակրդակը: Աէրոդինամիկայի բարելավմանը ծառայում է նաև ռադիատորի վանդակաճաղի ակտիվ վարագույրի ավտոմատ կարգավորումը: 

Խելացի ամենագնաց

Նոր Kuga-ն ունակ է բավարարել ձեր յուրաքանչյուր ցանկությունը: 

Նրբաոճ թափք

Դիզայնի հատուկ տարրերը լրացնում են նոր Kuga-ի հստակ գծերը՝ խոր ւ տպավորիչ ուրվագիծը, միայն այս մոդելին բնորոշ քրոմատ հետևի դիֆուզորը և տանիքի ռեյլինգները:

 

 

Առջևի սպորտային նստատեղեր

Ավելի բարձր կողային հատվածների շնորհիվ մասնակի կաշեպատմամբ սպորտային նստատեղերն ապահովում են լրացուցիչ հենարան, ինչն առավելկարևոր է շրջադարձերում: Թիկնակի բարձրությունը, թեքման անկյունը ինրպես նաև գոտկատեղի ուռուցիկությունը հնարավոր է կարգավորել ըստ ցանկության: 

Կենտրոնական բարձակի էրգոնոմիկ դիզայն

Ֆունկցիոնալ և էլեգանտ կենտրոնական բարձակի վրա առկա է հարմարավետ պահոց, ինչպես նաև տեղադրված են նորարարական սարքավորումներ, մասնավորապես շարժիչի աշխատացման "Ford Power" կոճակը, որը կազմում է ստանդարտ համալրման մաս: Շարժական արմնկակալը համատեղված է հարմարավետ նեկառուցված իրային բաժանմունքի հետ:  

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ(DEATC)

Դուք մրսում եք, իսկ ձեր ուղևորները՝ շոգում? Օպցիոնալ DEATC համակարգի շնորհիվ վարորդն ու առջևի ուղևորը կարող են կարգավորել ջերմաստիճանը մնչև 4° C տարբերությամբ: Հետևի ուղևորների հարմարավետությունն ապահովվում է օդափոխման սեփական համակարգի շնորհիվ: 

Սարքավորումների վահանակի սպորտային դիզայն

Kuga ավտոմեքենայի վառ և էներգիայով լի դիզայնը կրկնվում է նաև կառավարման սարքավորումների մեջ, որոնք աչքի են ընկնում հստակ գծագրությամբ, սպորտային տեսքով և հարմարավետ դասավորվածությամբ:   Սարքավորումների վահանակի հագեցած կարմրավուն լուսավորումն ավելի ակնահաճեժո է և տեսանելի մթության պայմաններում: 

Բեռնախցիկի կարգավորվող հատակ

Ford Kuga-ն հարմարավետորեն տեղավորում է հինգ մեծահասակի, իսկ բեռնախցիկի ծավալը՝ իջեցված հատակի դեպքում կազմում է 465 լ:  Եթե օգտագործել ընդամենը երկու նստատեղ, ապա բեռնախցիկի հատակը կազմում է լիովին հարթ մակերես, որի ծավալը կկազմի արդեն 1653 լ;

 



 

Bookmark & Share