KUGA

Սկսել նոր էջից.... Սա էր Ford-ի մասնագետների նպատակը՝ Kuga  մոդելը ստեղծելիս: Սա նշանակում էր նաև, որ կասկածի տակ էին դրվում մինչ այդ քրոսովերների մասին առկա բոլոր պատկերացումները:  Արդյունքում ստեղծվեց մի մոդել, որն աչքի է ընկնում "ունիվերսալ ունակություններով": Մեկ անգամ նստելով Kuga-ի ղեկին՝ դուք կհրապուրվեք ընդմիշտ:  Սրահի օրիգինալ և նորաոճ դետալները հիանալի կերպով համադրվում են թափքի տպավորիչ լուծումներ հետ:


 

 

"Ford Power" մեկնարկի կոճակ

Շարժիչը հնարավոր է աշխատեցնել ընդամենը մեկ կոճակի օգնությամբ: 

Ford EcoBoost 1.6 լ. շարժիչ

Նոր մոդելը ստացել է նաև նոր սիրտ՝ 1.6 լ ծավալով և անմիջական ներարկմամբ Ecoboost տուրբոշարժիչը: Այս շարժիչը ավելի տնտեսող ու արդյունավետ է քան դրանից ծավալով մեծ շատ այլ ագրեգատներ:

Բեռնախցիկի դռան էլեկտրակառավարում և առանց կոնտակտի աշխատեցում

Ինչ անել, եթե Ձեր ձեռքերը զբաղված են, և դուք չեք կարող բացել բեռնախցիկի դուռը: Նոր  Ford Kuga-ն գիտի պատասխանը: Պարզապես անցկացրեք ոտքով հետևի բամպերի տակով, և բեռնախցիկ դռները կբացվեն կամ կփակվեն ավտոմատ կերպ: Այս համակարգն աշխատում է բամպերի մեջ տեղադրված երկու հատուկ ցուցիչների օգնությամբ և ակտիվանում է միայն այն դեպքում, երբ դուք ունեք  Key-Free բանալին: (Օպցիա)

Հիանալի կցորդում ցանկացած մակերևույթի հետ

Նոր Kuga-ն աչքի է ընկնում 4x4 քարշակման ինտելեկտուալ համակարգով, որն անընդհատ գնահատում է ճանապարհի ծածկը 20 անգամ ավելի հաճախ, քան Դուք թարթումեք:  Այնուհետ համակարգը յուրքանչյուր անիվն հաղորդում է ճիշտ այնքան հզորություն, որքան անհրաժեշտ է ամենաօպտիմալ կցորդումն ապահովելու համար: Այսպիսով ցանկացած պայմաններում Դուք կարող եք վստահ կառավարել մեքենան: 

Կյանքը ավելի վառ գույներով

Լիաչափ համայնապատկերային ապակյա տանիքը՝ էլեկտրակառավարվող շերտավարագույրով, լցնում է մեքենայի սրահը լույսով և թարմությամբ: 

Ոճ

Ford ընկերության բացառիկ կինետիկ դիզայնը փոխում է քրոսովերների արտաքինի մասին ընդունված բոլոր պատկերացումները: 

Լիցքավորման հատուկ համակարգ

Այս համակարգի շնորհվ Դուք կխուսափեք սխալի արդյունքում անպատշաճ վառելիքով մեքենան լիցքավորելու վտանգից: 

 

 

 

 Ford Kuga Trend մոդելի տեխնիկական բնութագրեր

 

 
Շարժիչ- բենզինային Ecoboost
Փոխանցումատուփ- ավտոմատ 6 աստիճան
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ  - 2.5
Առավելագույն հզորություն, ձ.ուժ- 150
Առավելագույն արագություն, կմ/ժ - 195
Ոլորող մոմենտ, Նմ- 240
Թափառք 0-100 կմ/ժ, վրկ- 9.7
Ընդհանուր քաշ, կգ- 1580
Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ - 4524/2077/1689
Անվային բազա, մմ- 2690
Վառելիքի բաքի ծավալ, լ- 60
Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ- 8.7
Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ- 5.7
Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ- 6.8
СО2 արտանետումներ, գ/կմ- 159
Արտանետման սանդարտ- Euro V

 

 

 

 

Էքստերիեր

 

  • Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, թափքի գույնի
  • LED ցերեկային լուսարձակներ
  • Առջևի հակամառախուղային լուսարձակներ
  • 17" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով

 

Ինտերիեր

 

  • Առջևի նստատեղերը գոտկատեղի քառակողմ ընդգրկմամբ
  • Առջևի և հետևի պատուհանների բարձրացում/իջեցում վարորդի կողմից մեկ հպումով
  • Շարժիչի գործարկման կոճակ “FORD POWER”
  • Կարգավորվող ղեկանիվ (վերև/ ներքև, թեքության անկյուն)
  • Վարորդի նստատեղը մեխանիկական կառավարմամբ 6 դիրքերում
  • Առջևի ուղևորի նստատեղը մեխանիկական կարգավորմամբ, 4 դիրքերում
  • Վարորդի և առջևի ուղևորի ոտքերի մասի լուսավորություն
  • 3 գլխատակ հետևի ուղևորների համար
  • Լուսավորվող գզրոց (бардачок)
  • Սրահի դեկորատիվ դիոդային լուսավորություն, լույսեր կարդալու համար դիմացի և հետևի շարքերի համար
  • Եռաթև, կաշվեպատ ղեկանիվ
  • Փոխանցումների փոփոխման ենթաղեկային փոխարկիչներ
  • Նստատեղերի ձևավորումը կտորե
  • Ակնոցների համար նախատեսված պահոց տանիքային հատվածում
  • 12 վ. միացման վարդակ՝ տեղադրված կենտրոնական վահանակի ետնամասում
  • Կոնդիցիոներ
  • Հետևի նստատեղերը ծալվող 60/40 հարաբերակցությամբ, կարգավորվող ծալման աստիճանով

 

 

 

 

 

 

 

Անվտանգության և տեսաձայնային համակարգեր

 

  • Արգելակային հակաբլոկավորման համակարգ (ABS) 
  • Արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)
  • Կուրսային կայունության էլեկտրոնային համակարգ (ESP)
  • Վթարային արգելակման օժանդակող համակարգ (EBA) 
  • Վերելքների վրա ավտոմեքենայի գործարկման և կարճատև (3 վրկ) կանգի համակարգ (HSA) 
  • Կողաշրջումը կանխող համակարգ (ROM 
  • Վառելիքի բաքի լիցքավորման Ford Easy Fuel համակարգ
  • Մանկական նստարանների ամրակներ ISOFIX 
  • 7 անվտանգության բարձիկներ, ներառյալ ծնկային անվտանգության բարձիկ վարորդի համար
  • Առջևի ամրագոտիների օգտագործման ցուցիչ բոլոր աղևորների համար
  • “My Key” համակարգ
  • Բորտ համակարգիչ
  • Բոլոր դռների կենտրոնացված բլոկավորման համակարգ 
  • Ղեկանիվի էլեկտրաուժեղարար
  • Փոքրաչափ պահեստային անվադող
  • Աուդիո համակարգ (CD/MP3), FM/AM ռադիո, 3,5՛՛ մոնոքրոմ երկտող դիսպլեյ, մատրիցային դիսպլեյ՝ տեղադրված կենտրոնական վահանակի վրա, հեռակառավարման կոճակներ ղեկանիվի վրա

 

 



 

Bookmark & Share