NEW KUGA. ՎԱՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔ

Մեքենայի լիարժեք վերահսկողություն ցանկացած պայմաններում: 

Ford Kuga-ի մեջ օգտագործված են բազում տեխնոլոգիաներ, որոնք կոչված են ավելի հեշտ ու անվտանգ դարձնել վարումը ցանկացած ճանապարհին և ցանկացած պայմաններում: Որոշ ֆունկցիաներ և լուծումներ նախագծվել են հատուկ այս մեքենայի համար: Ընդարձակ և շքեղ սրահի հետ մեկտեղ այս մեքենան առաջարկում է նաև բավարար տարածություն ձեր ուղեբեռի համար:


 

Ինտելեկտուալ լիաքարշ համակարգ (AWD)

Kuga  ավտոմեքենայի ինտելեկտուալ լիաքարշ համակարգը (AWD) օգտագործում է իրեն լավագույն կողմերից դրսևորած  Haldex տեխնոլոգիան, որն ապահովում է վայրկենական ադապտացում ճանապարհածածկի նկատմամբ: Այն յուրաքանչյուր անիվին հաղորդում է ճիշտ այնքան հզորություն, որքան անհրաժեշտ է ճանապարհի հետ առավելագույն կցորդում ապահովելու համար:  Այս ահամակարգն ակտիվանում է ավտոմատ կերպ՝ միայն այն դեպքում, երբ դա իրոք անհրաժեշտ է, ինչը թույլ է տալիս զգալիորեն խնայել վառելիքը:  

 

Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ

Այս համակարգը թույլ է տալիս անփոփոխ պահել Ford Kuga-ի և դրա առջևից ընթացող մեքենայի միջև առկա տարածությունը: Եթե վերջինս դանդաղեցնում է ընթացքըմ ապա համակարգն ավտոմատ կերպ նվազեցնում է Kuga-ի արագությունը: Տարածության մեծանալուն զուգահեռ՝ աճում է նաև արագությունը: 

Active Park Assist համակարգ

Active Park Assist համակարգը օգնում է անվտամգ կերպով կայանել ավտոմեքենան դրա երկարությունց ընդամենը մեկ մետրով ավելի մեծ տարածության մեջ:  Պարզապես եղմեք համապատասխան կոճակը, և համակարգի սենսորները կգտնեն կայանման համար հարմար տեղը:  Այնուհետ համակարգն իր վրա կվերցնի ղեկային կառավարումը՝ վարորդին թողնելով արագույթան, արգելակման և փոխանցումների ընտրությունը: 

Հետևի տեսանելիության տեսախցիկ

Հետևի տեսանելիության այս տեսախցիկը կօգնի ձեզ խուսափել մեքենայի հետնամասում առկա խոչընդոտներին բախվելուց՝ արտացոլելով դրանք սարքավորումների վահանակի մեջ ներակռուցված էկրանի վրա: Ավելի հեշտ մանևրելու համար նախատեսված են հատուկ ուղղորդիիչ գծերը: Տեսախցիկը միանում է ավտոմատ կերպ՝ հետադարձ ընթացքի փոխանցումն ընտրելուն զուգահեռ:  

Ղեկի էլեկտրաուժեցացուցիչ

Նոր Kuga-ն համալրվածի ղեկի էլեկտրաուժեղացման նոր համակարգով (EPAS) որն ավտոմատ հարմարվում է յուրաքանչյուր իրավիճակին: Քաղաքում և ցածր արագությամբ ընթանալու դեպքում ղեկը դառնում է ավելի թեթև՝ ապահովելով ավելի մեծ մանևրականություն: Ի տարբերություն նմանատիպ շատ համակարգերի, որոնք մշտապես միացրած են, EPAS-ն ակտիվանում է մայն անհրաժեշտության դեպքում, ինչը բերում է էներգիայի և, արդյունքում, նաև վառելիքի տնտեսման: 

Ներկառուցված նավիգացիոն համակարգ

Նոր Ford Kuga-ն ցանկության դեպքում կարելի է համալրել ինտեգրված արբանյակային նավգացիայի համակարգով, որն իրական ժամանակում կարող է գնահատել մեքենայի արագությունն ու ճանապարհային իրավիճակը՝ հստակ տեղեկություն հաղորդելով ձեր ուղևորության նպատակակետին հասնելու վերաբերյալ: Տվյալ օպցիան ներառում է բարձր տվայնությամբ 5 դյույմ անկյունագծով էկրան, կառավարման վահանակ և վեց բարձրախոսներ:  

 

 

 

 

Ford Key-free համակարգ

Ford Key-Free համակարգը թույլ է տալիս առանց բանալին գրպանից կամ պայուսակից հանելու բացել կամ փակել ավտոմեքենայի դռները: Երբ բանալին մեքենայի մեջ է, կարող եք պարզապես սսեղմել Ford Power կոճակը՝ աշխատացնելով շարժիչը:  

Լուսարձակների ավտոմատ միացում

Նոր Ford Kuga-ն համալրված է հատուկ ցուցիչներով, որոնք չափում են լույսի նտենսիվությունը և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպ միացնում լուսարձակները: Ավտոմատ լուսարձակներն առաջարկվում են որպես օպցա: 

Ավելի շատ տարածություն ձեր իրերի համար

Նոր Ford Kuga-ի բեռնախցիկը դարձել է ավելի մեծ ու պրակտիկ, նչն ավելի հաճելի է դարձնում մանավանդ երկար ճանապարհորդությունները: Բացի այդ մենք առաջարկում ենք բազում հարմարավետ պահոցներ, որոնք տեղաբաշխված են ողջ ավտոմեքենայով: 

Էլեկտրակառավարվող կողային հայելիներ

Հանկարծակի վնասվածքներից խուսափելու համար՝ էլեկտրակառավարվող կողային հայելիներն ավտոմատ փակվում են՝ անմիջապես կայանելուց հետո: 

Համայնապատկերային տանիք՝ ավելի վառ և ընդարձակ ինտերյեր 

Համայնապատկերային տանիքը ստեղծում է տարածության զգացողություն և լիովին լուսավորում է ավտոմեքենայի սրահը: Ապակու հատուկ ծածկը կանխում է սրահի տաքացումը, սակայն կարող եք օգատգործել նաև հատուկ էլեկտրական շերտավարագույրը: 

Գիշերային լուսավորում՝ ձեր տրամադրությանը համահունչ

Կարմիր երանգի գիշերային լուսավորումը սրահին հաղորդում է հաճելի մթնոլորտ: Լույսն արձակվում է առաստաղց, կենտրոնական բարձակից, բաժակակալներից, դռների բռնակներից և ոտքերի հատվածից: Ինտերյերի լրացուցիչ լուսադիոդայն լուսավորումը թույլ է տալիս ընտրել յոթ հասանելի գույներից մեկը:  

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ

Օպցոնալ երկգոտի կլիմատ-կոնտրոլը (DEATC) թույլ է տալիս 4 ° C տարբերությամբ կարգավորել օդ ջերմաստիճանը վարորդի և առջև ուղևորի հատվածում:

 

 

 



 

Bookmark & Share