MONDEO. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ford Mondeo-ն վաստակել է 35 միավոր մեծահասակ ուղևորների անվտագության համար, ինչը համապատասխանում է Euro NCAP կազմակերպության առավելագույն 5-աստղանի ռեյթինգին: Focus, Galaxy և S-MAX մոդելների հետ մեկտեղ Mondeo-ն  Ford-ի չորրորդ մոդելն է, որն արժանացել է Euro NCAP-ի առավել անվտանգ 10 մեքենաների ցանկում հայտնվելու պատվին: Բացի այդ Mondeo-ն ստացել է 4 աստղ “երեխաների անվտանգություն” անվանակարգում:  


 

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS)

Ford Mondeo-ի անվտանգության ինտելեկտուալ համակարգը (IPS) համալրվել է մի շարք նոր ֆունկցիաներով, որոնք պատրաստ են գործարկվել մի քանի վայրկայնների ընթացքում: Անվտանգության ժամանակակից բարձիկներ, եռակետ ամրագոտիներ, կատարելագործված նախաձգիչներ և բեռնվածության սահմանափակիչներ, հորիզոնական ուղղությամբ տեղաշարժվող ղեկասյուն, ոտնակների շարժական հանգույց և պարանոցի պաշտպանության կատարելագործված միջոցներ... Այս ամենն ապահովում է վարորդի և ուղևորների պաշտպանության աննախադեպ բարձր մակարդակ: 

Անվտանգության բարձիկներ

Անվտանգության յոթ բարձիկներն իրականացված են ամենանոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Վարորդի և առջևի ուղևորի դիմային, վարորդի ծնկների պատպանության բարձիկներն ու սրահի ողջ երկայնքով բացվող վարագույրաձև բարձիկներն ապահովում են ամենաբարձր աստիճանի պաշտպանություն: Ավտոմեքենայի ավտոմատ համակարգն ակտիվացնում է համապատասխան բարձիկը՝ կախված բախման ուժից և տեսակից: 

Անվտանգ ղեկասյուն

Ղեկասյունը նախագծված է վթարի էներգիիան կլանելու հնարավորությամբ: Բախման ժամանակ այն ծալվում է և մի կողմ տեղաշարժվում: 

Նախաձգիչներով ամրագոտիներ

Առջևի նստատեղերի ամրագոտիների նախաձգիչներն ակտիվանում են անվտանգության բարձիկներից 5-10 միլիվայրկյան ավելի շուտ՝ ավելի հուսալի կերպով ֆիքսելով վարորդին և ուղևորներին: Հետևի կողայն նստարաններին առկա են մանկական նստատեղերի ISOFIX ամրաններ:

Ոտնակների շարժական հանգույց

Ուժեղ դիմային բախում ժամանակ ոտնակների հանգույցը տեղաշարժվում է դեպի մեքենայի առջնամաս՝ կանխելով վարորդի ոտքերի վնասվածքների հնարավորությունը: 

Պարանոցի վնասվածքների կանխման համակարգ

Այս նոր համակարգը թույլ է տալիս կանխել վզի և գլխի վնասվածքները՝ գլխահենակը դեպիի առաջ տեղաշարժելով հետևից ստացված հարվածի ժամանակ:

* Չի թույլատրվում մանկական նստատեղը ամրացնել առջևի ուղևորի նստարանին, եթե մեքենան համալրված է առջևի ուղևորի անվտանգության ակտիվ բարձիկով: Մանկական նստատեղի ամրացման առավել անվտանգ տեղը հետևի կողային նստարաններն են: 

 

 

 

 

 

Արգելակների հակաբլոկավորման համակարգ (ABS) 

Բոլոր մոդելները համալրված են ABS համակարգով, որը կանխում է անիվների բլոկավորումը կտրուկ արգելակման ժամանակ: Սա առավելապես կարևոր է բարդ ճանապարհայն պայմաններում:

Արգելակման ճիգերի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)

EBD համակարգը հավասարաչափ բաշխում է արգելակման ուժը բոլոր չորս անիվների միջև՝ ապահովելով սահուն արգելակում և արգելակման ուղու կրճատում: 

Ուղեծրային կայունության համակարգ (ESP)՝ արտակարգ արգելակմանն օժանդակող համակարգով (EBA)

ESP համակարգը, որն այսուհետ հասանելի է նաև ստանդարտ համալրմամբ Ford Mondeo-ի բոլոր մոդիֆիկացիաների համար՝ սկսած Trend-ից, հետևում է ղեկանիվի կտրուկ շարժումներին, կտրուկ արգելակումներն և անհրաժեշտության դեպքում որոշակի կարգավորումներ մտցնում մեքենայի կառավարման մեջ: Նվազեցնելով շարժիչի հզորությունը և արգելակելով այս կամ այն անիվը, այն թույլ է տալիս պահպանել մեքենայի կայունությունը: Արտակարգ արգելակման դեպքում EBA համակարգը թույլ է տալիս կրճատել արգելակման ուղին:  

Զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգ (HLA)

Այս օգտակար ֆունկցիան թույլ է տալիս մեկնարկել զառիվեր առանց ավելորդ խնդրի: Եթե արգելակն արդեն բաց է թողնված, համակարգն ավտոմատ կերպ արգելափակում է անիվները մինչ այն պահը, երբ վարորդը սեղմում է արագացման ոտնակը, ինչը կանխում է մեքենայի հետ գլորվելը: 

Անվադողերում ճնշման վերահսկման համակարգ

Վարորդին ևս մեկ գլխացավանքից ազատելու համար են նախատեսված Ford Mondeo-ի յուրաքանչյուր անիվի վրա տեղադրված ճնշման ցուցիչները, որոնք ձայնային ազդանշանի միջոցով նախազգուշացնում են վարորդին, եթե անվադողերից մեկի ճնշումը վտանգավոր կերպով իջնում է: 

 

 

 

 

Պասիվ հակաառևանգման համակարգ (PATS)

Նման կարգի ավտոմեքենա ընտրելով՝ դուք պետք է վստահ լինեք, որ այն ամբողջությամբ պաշտպանված է չարագործներից: Այդ նպատակով մենք նախատեսել ենք մի շարք լուծումներ: Բոլոր փականները համալրված են հատուկ պաշտպանիչ սարքերով: Լրացուցիչ անվտանգություն է ապահովում նաև մեր կողմից հատուկ նախագծված պասիվ հակաառևանգման համակարգի  (PATS) իմոբիլայզերը, որը թույլ է տալիս աշխատեցնել շարժիչը միայն այն դեպքում, երբ առկա է հատուկ ծրագրավորված բանալին, որի եզակի ծածկագիրը ճանաչելի է հատուկ ցուցիչներ համար: 

 

Ձայնաազդանշանային համակարգ

Մենք առաջարկում ենք ձայնաազդանշանային համակարգերի մի քանի տարբերակներ: Սա պարագծային համակարգն է կամ նույն համակարգը տարածայն սկանավորման հետ համատեղ: Այս համակարգերն ու շարժիչի իմոբիլայզերը ապահովում են ձեր Mondeo-ի գրեթե կատարյալ պաշտպանվածությունը ցանկացած չարագործից: Համակարգն ակտիվանում է յուրաքանչյուր անգամ, երբ փորձ է կատարվում բացել մեքենայի պատուհանը, կապոտը կամ բեռնախցիկը: Առանձնակի պաշտպանված է նաև աուդիոբլոկը, իսկ հատուկ սկաները գրանցում է սրահի մեջ տեղի ունեցող ցանկացած շարժում: 

Կրկնակի բլոկավորում

Mondeo ավտոմեքենայի փականների կրնակի բլոկավորման համակարգը թույլ է տալիս հեռակառավարման վահանակի օգնությամբ փակել բոլոր էլեկտրակառավարվող պատուհանները և դռները:  Նույնիսկ եթե չարագործը կոտրել է ավտոմեքենայի պատուհանը, նա չի կարողանա բացել դռները ներսից: Կրնակի բլոկավորումը միացնելու համար բավարար է երկու անգամ սեղմել վահանակի վրայի կոճակը:  Սեղմելով և որոշ ժամանակ սեղմած պահելով բացման կոճակը, կարող եք միանգամից բացել բոլոր պատուհանները:

 

 



 

Bookmark & Share