MONDEO. ԴԻԶԱՅՆ

Նախորդից ավելի դինամիկ արտաքինով տարբերվող նոր Mondeo-ն առանձնանում է առջևի վանդակաճաղի փոփոխված տեսքով, ցերեկային լուսադիոդայյին լամպերով և պատուհանների քրոմապատ շրջանակներով: Նորացվել են նաև մեքենայի բամպերներն ու կապոտը, որոնք ստացել են ավելի ատլետիկ տեսք: Այս ամենը խորացրել է “կինետիկ դիզայնի” արտացոլումը՝ դարձնելով Mondeo-ի արտաքինն էլ ավելի նրբագեղ:

 

Մեքենայի փոփոխված և նորացված ինտերյեն առանձնանում է նրբագեղ կենտրոնական բարձակով, էլ ավելի բարձրորակ նյութերով, պաստառներով ու լրամշակմամբ: Հավաքման անգերազանցելի որակը ստեղծում են հստակ ու էլեգանտ պատկեր: Իսկ լուսադիոդային լուսավորությունը իր ուրույն խոսքն է ասում մեքենայի սրահի մթնոլորտի ձևավորման հարցում: Որպես օպցիա կարող եք տեղադրել նաև գերժամանակակից նավիգացիոն ու աուդիո համակարգեր:


 

Բիքսենոնային լուսարձակներ (HID)

Ford Mondeo-ի վրա որպես օպցիա կարող են տեղադրվել բիքսենոնային լուսարձակներ (HID), որոնք համալրված են ստատիկ վիրաժային լամպերով: Այս լուսարձակներն ապահովում են ավելի հզոր լուսային հոսք և ճանապարհի կատարյալ տեսանելիություն մթության մեջ, ինչը պայմանավորոված է ավանդական հալոգենային լուսարձակների հանդեպ է քսենոնային տեխնոլոգիայի ունեցած առավելություններով: Ընդ որում բիքսենոնային լուսարձակները ծախսում են  մեկ երրորդով պակաս էներգիա: 

Առանց բանալու մուտք

Երբ մոտենում եք Ford Mondeo-ին, այն ճանաչում է ձեզ արտաքին ինտելեկտուալ ցուցիչների օգնությամբ, որոնք հայտնաբերում են Ձեր գրպանում կամ պայուսակում գտնվող բանալին: Պարզապես քաշեք սրահի կամ բեռանխցիկի դուռը, և այն կբացվի:


 

 

 

 

Սրահի լուսավորման նոր համակարգ

Սրահի լուսավորման օրիգինալ համակարգն առանձնացնում է Mondeo-ն նմանատիպ այլ մեքենաներից և ապահովում է լրացուցիչ հարմարավետություն թե վարորդին, թե ուղևորներին: Մոտակա լուսավորության միացման հետ զուգահեռ փոխանցումատուփի լծակի հատվածը սկսում է լուսավորվել փափուկ կարմրա-դեղին երանգի լույսով: Իսկ ոտքերի հատվածում առկա լրացուցիչ լուսավորությունը թույլ է տալիս ավելի լավ կողմնորոշվել՝ մեքենա նստելի սկամ դուրս գալուց: 

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ

Կարող եք առանձին ջերամստիճան սահմանել վարորդի, առջևի և հետևի ուղևորների համար՝ ապահովելով հարմարավետություն անկախ դրսում տիրող եղանակային պայմաններից: Հետևի ուղևորների հարմարավետությանը նպաստում են նաև օդափոխման հատուկ անցքերը:

 

Վարորդի նստատեղի և կողային հայելիների հիշողության ֆունկցիա

Ութ ուղղություններով կարգավորման հնարավորություն ունեցող վարորդի նստատեղը թույլ կտա ձեզ գտնել ամենահարմար դիրքը: Օգտագործելով հիշողության կոճակները՝ կարող են պահպանել վարորդի նստատեղի կարգավորումների և դրանց համապատասխանող արտաքին հայելիների դիրքերի չորս տարբերակ՝ այնուհետև հեշտությամբ ընտրելով այն ցանկացած պահի: (որպես ստանդարտ առաջարկվում է Ghia X համալրման համար:)

Մանկական նստատեղերի ISOFIX ամրաններ

Երեխաների անվտանգությունը առաջնային կարևորության հարց է: Որպես աքսեսուար մենք առաջարկում ենք հատուկ մանկական Britax Romer մանկական նստատեղը, որը կարողեք հուսալիորեն ամրացնել հետևի շարքի երկու կողային նստատեղերից մեկին՝ ISOFIX ամրանների համակարգի օգնությամբ: Նմանատիպ լուծում է առաջարկվում  նաև մինչև 18 ամսական երեխաների համար (աքսեսուար):

 

Ներքին տարածություն

Ունիվերսալ թափքով մեքենայի հետևի նստատեղերը հեշտությամբ ծալվում են , ինչի շնորհիվ բեռնախցիկի ծավալը հասնում է 1733 լ. Այս թափքով մեքենաների համար կարելի է օպցիոնալ պատվիրել բեռնախցիկի սահող հատակ: Այս տեսակի հատակի բեռնատարողությունը՝ դուրս քաշված վիճակում կազմում է 120 կգ:

Ford Mondeo-ն թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր մանրուք: 

HMI ինտերֆեյսի նորարարական թվային էկրանը, որի կառավարումն իրականացվում է ղեկանիվի վրա առկա հատուկ բազմաֆունկցիոնալ կոճակների միջոցով, ապահովում է նավիգացիայի, ժամանցային համակարգի և բազում այլ ֆունկցիաների հարմարավետ ու հուսալի կառավարում:



 

Bookmark & Share