MONDEO. ՎԱՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔ


 

 

 Ford EcoBoost SCTI շարժիչ

EcoBoost շարժիչները հանդիսանում են Ford ECOnetic սերիայի կարևորագույն բաղկացուցիչ մասը:  Դրանք աչքի են ընկնում այրման ժամանակակից համակարգով և այլ բենզինային շարժիչներից տարբերվում են ավելի մեծ արտադրողականությամբ ու ՕԳԳ-ով: Թվերի լեզվով՝ այս շարժիչով Mondeo-ն 20%-ով ավելի տնտեսող է, իսկ CO2 արտանետումները նվազում են նույն 20%-ով: Համադրելով տուրբոներմղման, գազաբաշխման ֆազերի կարգավորման և վառելիքի անմիջական ներակրկման տեխնոլոգիաները՝ EcoBoost շարժիչները համեմատելի են ավելի մեծ ծավալով V6 շարժիչների հետ: Այս շարժիչների կարևորագույն առավելություններից մեկն է PowerShift ավտոմատ փոխանցումատուփն է, որն առաջարկվում է ստանդարտ համալրմամբ:

 Ford PowerShift ավտոմատ փոխանցումատուփ

Ford PowerShift-ը Ford ECOnetic տեխնոլոգիայի կարևորագույն մասն է: Այն համատեղում է ավտոմատ փոխանցումատուփի հարմարավետությունը մեխանիկականի հստակության ու արդյունավետության հետ: Կրկնակի կցորդմամբ վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփը ապահովում է փոխանցումների հստակ, արագ և ժամանակին փոխակերպում: 
Ford PowerShift-ը երաշխավորում է ավելի արագ և սահուն փոխակերպում, ինչպես նաև վառելիքի ծախսի ցածր մակարդակ, որը համեմատելի է մեխանիկական փոխանցումներին բնորոշ ցուցանիշների հետ:  Այն կարող է աշխատել երեք ռեժիմներում՝ ավտոմատ, ավտոմատ սպորտային և ձեռքի սպորտային:  Փոխանցում ընտրելու համար պարզապես տեղաշարժեք լծակը. կցորդման ոտնակի կարիք այլևս չկա: 

 

 

DVD մուլտիմեդիա համակարգ

Mondeo-ի մուլտիմեդիա ժամանցային համակարգը՝  DVD տեխոնոլգիայի հիման վրա, կապահովի հետաքրքիր ժամանց բոլոր ուղևորների համար:  Այն բաղկացած է երկու անկախ էկրաններից, որոնք ներկառուցված են առջևի նստատեղերի գլխահենակների մեջ, անլար ականջակալներից և հեռակառավարման վահանակից: Բավարար է, ճանապարհ մեկնելիս, վերցնել DVD-սկավառակները, խաղային հավելվածը կամ MP3-նվագարկիչը և միացնել դրանք համակարգին: 

"Ford Power" շարժիչի աշխատացման կոճակ

Ford Mondeo-ի մեջ միանգամից աչքի են ընկնում բազում նորույթներ:Դուք կարող եք աշխատեցնել շարժիչը՝ առանց բանալին գրպանից հանելու: Պարզապես պետք է սեղմել կցորդման ոտնակը (կամ արգելակը, եթե մեքենան համալրված է ավտոմատ փոխանցումատուփով) և այնուհետ՝ "Ford Power" կոճակը:

Երկգոտի քլիմատ-կոնտրոլ

Դուք կարող եք առանձին-առանձին կարգավորել ջերմաստիճանը վարորդի, առջևի ուղևորի և հետևի ուղևորների հատվածում՝ բոլորի համար ապահովելով կատարյալ հարմարավետություն՝ անկախ դրսում տիրող եղանակից: Հետևի ուղևորներին լրացուցիչ հարմարավետություն ապահովելու համար են նախատեսված կենտրոնական բարձակի վրա տեղակայված օդափոխման հատուկ անցքերը:  

Follow me home լուսարձակներ

Մութ ժամանակ դռները փակելուց հետո մեքենայի լուսարձակները որոշ ժամանակ վառված են մնում՝ լուսավորելով Ձեր ճանապարհը: 

Կայանման ցուցիչներ

Կայանման առջևի և հետևի ցուցիչները յուրաքանչյուր մանևրը դարձնում են առավել պարզ ու անվտանգ: Ձայնային ազդանշանը թույլ է տալիս հուսալիորեն գնահատել մեքենայի և խոչընդոտի միջև եղած տարածությունը, ինչն առավել կարևոր է սահմանափակ տարածքում տեղաշարժվելու ժամանակ: 

Run Flat անվադողեր՝ ծակվելուց հետո երթևեկելու հնարավորությամբ

Անվադողի հանկարծակի վնասվածքց հետո Run Flat տեխնոլոգիան թույլ է տալիս շարունակել շարժումը և հասնել այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլինի փոխել անիվը: 

 

 



 

Bookmark & Share