Երաշխիք

Յուրաքանչյուր նոր Ford ավտոմեքենա, որը ձեռք է բերվել Ford-ի պաշտոնական դիլեր՝ "Ֆորա" ընկերության ավտոսրահից ենթակա է պաշտոնական երաշխիքային սպասարկման: Դա նշանակում է, որ, եթե ավտոմեքենայի ցանկացած մաս շարքից դուրս է գալիս նյութի կամ արտադրական թերությունների պատճառով, ապա այն ենթակա է անվճար վերանորոգման կամ փոխանակման (ըստ Ford-ի հայեցողության):

Նոր ավտոմեքենայի երաշխիքի պահպանման պայմանները.

 

 

 

  • Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի սպասարկման գրքույկում նշված հաճախականությամբ և միայն Ford-ի պաշտոնական դիլերների կողմից:
  • Անթույլատրելի են ավտոմեքենայի անփույթ շահագործումը, դրա ոչ նպատակային օգտագործումը, կառուցողական փոփոխությունների իրականացումը, մրցարշավներում ավտոմեքենայի վարելը: 

 Երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում.

 

 

 

 

  • ոչ թույլատրելի մասերի տեղադրման վրա,
  • սպառվող նյութերի ու մասերի (յուղեր, հեղուկներ, այրման մոմեր, ֆիլտրեր, էլեկտրական լամպեր) և բնական մաշվածության ենթակա էլեմնտների (արգելակների և կցորդման ֆրիկցիոն նյութեր, խոզանակներ, ռետինե գոտիներ և այլնպլանային վերանորոգման կամ փոխարինման վրա,
  • անվադողերի վրա, քանի որ համապատասխան երաշխիքը ապահովվում է անվադող արտադրող ընկերությունների կողմից,
  • անորակ կամ կեղտոտ վառելիքի կամ աշխատանքային հեղուկների կիրառման հետևանքով առաջացած դեֆեկտների կամ անսարքությունների վրա:

 

Ավելի մանրամասն կոնկրետ ՁԵր Ford ավտոմեքենայի երաշխիքային սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով մոտակա դիլերի սպսարկման կենտրոն:

 

Bookmark & Share