Օգտագործման կանոններ

Ֆորդ ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի կայքում ներկայացված տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը:

 

http://ford.am կայքը կառավարում է ՙՖորդ Մոթոր Քոմփանի -ն:

 

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն մշտապես ուղիներ է փնտրում` կատարելագործելու սեփական ավտոմեքենաների տեխնիկական ցուցանիշները, դրանց կառուցվածքն ու արտադրության գործընթացը: Ահա թե ինչու այս կայքը չի կարող դիտարկվել որպես ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ի արտադրանքի և ծառայությունների մասին տեղեկատվության միակ հավաստի աղբյուրը: Ավտոմեքենաների արագության կամ այլ հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունները վտանգավոր վարորդական փորձերի կամ ճանապարհային երթևեկության գործող կանոնների խախտման հրավեր չեն:

Վառելիքի ծախսի վերաբերյալ բոլոր տվյալները համապատասխաում են եվրոպական 93/116.EC ստանդարտին: Դրանք հաշվարկված են փորձարարական ցիկլի հիման վրա, որը լիովին համընկնում է էկոլոգիական ստանդարտներին համապատասխանության փորձարկումների ցիկլի հետ: Այս ցուցանիշները ենթակա չեն ուղիղ համեմատության նախկինում կիրառվող քաղաքային և արտաքաղաքային ցիկլերի վերաբերյալ տվյալների հետ և առավելագույնս արտացոլում են իրական պայմաններում վառելիքի ծախսը: Սովորական շահագործման դեպքում վառելիքի ծախսը կարող է տարբերվել փորաձարկումների ընթացքում գրանցված արդյունքներից, ինչը պայմանավորված է վարելաոճով, ճանապարհային պայմաններով, եղանակային պայմաններով և ավտոմեքենայի վիճակով: Կասկածների դեպքում դիմեք դիլերին:

Հեղինակային իրավունքներ

Այս կայքի և դրա բովանդակության բոլոր իրավունքները, այդ թվում նաև հեղիանակային և տվյալների բազայի հանդեպ իրավունքները, պատկանում են ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ին կամ լիցենզավորված են ընկերության կողմից, կամ օգտագործվում են ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ի կողմից դրանց իրավատերերի կամ օրենքների սահմանած կանոնների համաձայն: Առանց ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ի կամ իրավատերերի գրավոր համաձայնության այս կայքի  տեքստերի, պատկերների, գրաֆիկայի, ապրանքանշանների, կոճակների, ինչպես նաև նշված օբյեկտների խմբերի և համադրությունների օգտագործումը գործարար կամ հասարակական նպատակներով արգելված է:

Դուք իրավունք չունեք այս կայքում տվյալներ ու նյութեր փոխել, ադապտացնել կամ ստեղծել: Այս կայքը կարելի է օգտագործել միայն անձնական, ոչ կոմերցիոն նպատակներով: Դուք համաձայնում եք օգտագործել այս կայքը միայն օրինական նպատակներով:

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն իրեն իրավունք է վերապահում սեփական նպատակներով օգտագործել կայք ուղարկված ցանկացած նյութ, ներառյալ տեքստերն ու պատկերները, կամ հենց այս կայքում, կամ այլ կերպ, այդ թվում` գովազդային նպատակներով: ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն իրեն իրավունք է վերապահում հետևել կայքում ներկայացված նյութերին, խմբագրել դրանք, ինչպես նաև մերժել դրանց հրապարակումը:

Պատասխանատվությունից հրաժարվելը

Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կայքում հրապարակված տեղեկատվությունը լինի թարմ, լիարժեք և ճշգրիտ: Սակայ օգտվելով կայքից` դուք համաձայնում եք սույն Կանոններում նշված բոլոր պայմանների պահպանմանը, ընդ որում` տվյալ համաձայնությունն ուժի մեջ է մտնում առաջին իսկ անգամ կայքին դիմելիս:

Առանց օրենքով սահմանված ձեր իրավունքների խախտման` կայքը և դրանում ընդգրկված բոլոր տվյալները /տեքստերը, պատկերները, գրաֆիկան, անվանումները,  ապրանքանշանները, հղումները, կոճակները և այլն (առանց սահմանափակման)/ տրամադրվում են ՙԻՆՉՊԵՍ ԿԱ՚` հաշվի առնելով հասանելիությունը, առանց ներկայացման ճշգրտության վերաբերյալ որևէ ակնհայտ կամ ենթադրվող երաշխիքների: Մասնավորապես մենք չենք կարող երաշխավորել կայքում ներակայցված տվյալների ճշգրտությունն ու լիարժեքությունը, ինչպես նաև կայքի անխափան աշխատանքը և սերվերների վրա վնասակար ծրագրերի կամ ծրագրային սխալների բացակայությունը:

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն ոչ մի դեպքում պատասխանատու չէ կայքի տեղեկատվության կամ դրանում ներկայացված արտադրանքի օգտագործման արդյունքում առաջացած վնասների համար, այդ թվում` առանց որևէ սահմանափակման, ուղիղ կամ միջնորդված վնասը, կամ վնասը, որը ծագել է տվայլների օգտագործման կամ դրանց կորստի հետևանքով, ինչպես նաև տվյալների կամ շահույթի կորստի, այդ թվում համաձայնագրի պայմանների իրականացման արդյունքում, անփութության կամ դիտավորյալ գործողությունների արդյունքում:

Սույն Կանոններում ներառված բոլոր պնդումներին հակառակ, մենք հրաժարվում ենք կայքի ֆունկցիոնալության և հասանելիության խախտումների համար պատասխանատվությունից:

Կոմպլեկտավորումների, տեխնիկական բնութագրերի, գունային համդրությունների, ինչպես նաև ավտոմեքենաների արժեքի և տեխնիկական սպասարկման վերաբերյալ կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունը կրում է ճանաչողական բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում բաց օֆերտա: Մանրամասն տեղեկությունների ստանալու համար դիմեք ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ի պաշտոնական դիլերին:

Ապրանքային նշաններ

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ին վերաբերող բոլոր անվանումները, պատկերներն ու էմբլեմները հանդիսանում են ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ի պատենտավորված ապրանքանշաններ: Կայքում հիշատակվող բոլոր այլ ապրանքանիշները, ապրանքները, ծառայությունները, ընկերությունների անվանումները հանդիասնում են համապատասխան իրավատերերի ապրանքանշաններ կամ անուններ: ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն այլ անձանց, բացի իրավատերերից, չի թույլատրում օգտագործել դրանք: Ցանակացած նման օգտագործում կարող է դիտարկվել որպես իրավատերերի իրավունքների խախտում:

Արտաքին հղումներ

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն երաշխիքներ չի տրամադրում և պատասխանատվություն չի կրում արտաքին կայքերի համար, որոնք հղում են անում տվյալ կայքին, կամ որոնցում եղած հղումներն ընդգրկված են տվյալ կայքում: Ցանկացած արտաքին կայք, որին կարող են անցում կատարել տվյալ կայքից, գտնվում է ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚ ՓԲԸ-ի վերահսկողությունից դուրս:

  

Ծրագրային լուծումների համար պատասխանատվությունից հրաժարվելը

Այն ծրագրերը, որոնք հնարավոր է բեռնել տվյալ կայքից, մանրակրկիտ ստուգված են մշակման բոլոր փուլերում, սակայն, ինչպես դա ընդունված է բոլոր նոր ծրագրերի համար, խորհուրդ ենք տալիս այդ ծրագրերն աշխատացնելուց առաջ ստուգել վնասակար վիրուսների առակայությունը: Խորհուրդ ենք տալիս նաև ծրագիրն աշխատացնելուց առաջ տվյալները վերարտադրել կոշտ սկավառակի վրա: ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն չի կարող կրել որևէ պատասխանատվություն ծրագրային լուծումների օգտագործման հետևանքով  առաջացած ձեր համակարգչի աշխատանքի խափանման, վնասման կամ տվյալների կորստի համար: Մինչև ցանցին միացված համակարգչի մեջ ծրագրերի տեղադրելը խորհրդակցեք ցանցի ադմինիստրատորի հետ:

Իրավասություն

Սույն Կանոնների մեկանաբանումը կատարվում է Անգլիայի և Ուելսի օրենսդրության համաձայն: Դրանց վերաբերող վիճահարույց բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես Անգլիայի և Ուելսի դատական մարմիններում:

Եթե թվարկված պայմաններից ցանկացած մեկը անօրինական, սխալ կամ պահպանման ոչ ենթակա դիտարկվի այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ դրանք գործելու են, այն պետք է հեռացվի տվյալ Համաձայնագրից: Ընդ որում օգտագործման բոլոր մնացած կանոնները պահպանում են իրենց իրավական ուժը:

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխություն կատարել տվյալ Կանոների մեջ` հրապարակելով դրանք այս կայքում:

Եթե դուք ամբողջությամբ և լիովին համաձայն չեք տվյալ Կանոնների հետ, ապա պետք է անմիջապես դադարեցնեք տվյալ կայքից օգտվելը:

 

Bookmark & Share