Գլոբալ ընկերություն տեղական արմատներով

Որպես գլոբալ կազմակերպություն մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր անհատի վերաբերյալ, որի հետ շփվում ենք և հոգ տանում այն միջավայրի մասին, որտեղ ապրում ենք:

Ահա թե ինչու մենք մշտապես ձգտում ենք մատուցել լավագույնն ամենուրեք, ուր կա Ford-ը:

 

Մեր հաճախորդների պաշտպանությունը:

Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախոդները վայելեն Ford վարելու հաճույքը` օգնելով նաև այն հաճախորդներին, որոնք խնդիրներ ունեն շնչառական համակարգի հետ և տառապում են ալերգիկ հիվանդություններով:

 

Ահ աթե ինչու մեր բազմաթիվ մրցանակներից մեկը մենք ստացել ենք մեր հաճախորդների կատարյալ հարմարավետությունն ապահովող դիզայնի համար:

 

Ford-ն ստացել է ալերգիայից պաշտպանվածության պաշտոնական հավատարմագիր իր մոդելային շարքի ավտոմեքենաների համար, այդ թվում Ka, Fiesta, Focus, C-MAX, Mondeo, S-MAX և Galaxy մոդելների համար: Այս հավատարմագիրը տրվել է գերմանակն ստանդարտների TUV ընկերության կողմից` բազում ու երկարատև փորձարկումների արդյունքում, որոնք հաստատեցին Ford ավտոմեքենաների ինտերյերի նվազագույն ռիսկայնությունը ալերգենների տեսանկյունից: Ford մոդելային շարքին իր պաշտոնական հավանությունն են տվել նաև Ալլերգիայի Բրիտանական Հիմնադրամը և Ալլերգիայի Ուսումնասիրության Եվրոպական Կենտրոն Հիմնադրամը (ECARF): Ford Kuga-ն առանձնակի հատուկ մրցանակի արժանացավ Bloom 3aratwnwum:


Երեխաների պաշտպանությունը

Մենք հույս ունենք, որ Ձեզ երբևէ առիթ չի ընձեռնվի փորձարկել նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված մեր ավտոմեքենաների պաշտպանության համակարգերը: Սակայն, կարող եք վստահ լինել, որ մենք նախագծում ենք Ford-ն այնպես, որպեսզի դրանք ապահովեն կատարյալ անվտանգություն ճանապարհին:

Ford C-MAX-ը ստացել է 4 աստղ երեխաների պաշտպանվածության համար` դառնալով առաջին ավտոմեքենան աշխարհում, որը նման բարձր գնահատականի է արջանացել Euro NCAP կազմակերպությունից այդ ցուցանիշի համար:


Բարյացակամ մթնոլորտ

Մենք մշտապես ձգտում ենք ապահովել ամենաբարյացակամ մթնոլորտը բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում ենք, և բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են Ford-ի հետ: Մենք կշարունակենք աջակցել ցանկացած նախաձեռնությանը և բարեփոխմանը, որոնք ուղղված կլինեն Հայաստանի բնակչության կյանքի ու առօրյայի բարելավմանը:


Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ենթադրում է մեր մշտական պատասրատակամությունը` օգնության հասնել կարիքի մեջ գտնվողներին, մեր հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ և սոցիալական տոլերանտությունը:

Որպես համաշխարհային հռչակ ունեցող ընկերություն մենք կրում ենք մեր սոցիալական պատասխանատվությունը յուրաքանչյուր երկրում, որտեղ հպարտությամբ արտաբերվում է Ford անունը: Մենք նախատեսում ենք ծրագրեր, որոնք ակտիվորեն ազդում են սոցիալական մթնոլորտի և շրջակա միջավայրի պաշտպանությանը: Ford-ն առաջին ավտոարտադրողն է, որը արժանացել է ISO 14001 սերտիֆիկատին` բարձր էկոլոգիական ստանդարտներին համապատասխանելու համար:

 

 

Bookmark & Share