Մեր պարտավորությունները

Բոլորս էլ գիտենք, որ CO2 ածխաթթու գազը հանդիսանում է կլիմայական փոփոխությունների հիմնական կատալիզատորը, և ներակյումս գոյություն չունի այդ խնդրի լուծման միասնական ու արդյունավետ տարբերակ: Համենայդեպս մենք ստնձնել ենք պարտավորություն` նվազեցնել մեր ավտոմեքենաների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` ձեռանրկելով տարատեսակ միջոցներ: Այդ միջոցներն ու լուծումներն ուղղված են մեր ավտոմեքենաների վառելիքային արդյունավետությունը բարձրացնելուն և դրանց արտադրունն էկոլոգիապես առավելագույնս անվտանգ դարձնելուն:

Մենք Ford-ում արդեն նախագծել և արտադրում ենք ECOnetic և Flexfuel շարժիչներ, որոնք առաջարկվում են ողջ աշխարհով: Եվ իրականում այդ տարբերությունը զգացվում է ոչ միայն մեր ավտոմեքենաների վրա: Առաջադեմ տեխոնոլգիաների կիարռումը, այդ թվում նաև ջրածնային վառելիքի օգտագործման ոլորտում,  թույլ է տվել մեզ զգալիորեն կրճատել ածխաթթու գազի արտանետումները:

Դուք ձեր լուման կարող եք ունենալ շրջակա միջավայրի պահպանության հարցում` ընտրելով ECOnetic կամ Flexfuel շարժիչներով աշխատող մեքենաների լայն մոդելային շարքից որևէ մեկը:


ECOnetic 

Մեր ECOnetic շարքն առաջարկում է պրակտիկ, մատչելի և էկոլոգիապես անվտանգ ավտոմեքենաներ, որոնք ամենևին էլ չեն կորցնում իրենց ընթացային որակները: Համալրելով մեր Ford Կինետիկ դիզայնը գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներով` ECOnetic ավտոմեքենաները աչքի են ընկնում հստակ կառավարելիությամբ, ավելի արդյունավետ աէրոդինամիկայով ու տնտեսող շարժիչներով, որոնք առաջատր են հանդիսանում իրենց դասում վնասակար CO2 արտանետումների բացակայության առումով: Այս ամենը դարձնում է մեր մեքենաներն ավելի գեղեցիկ, դինամիկ ու արդյունավետ:
Մանրամանսերի համար կարող եք դիմել Ձեր մոտակա դիլերին:

 

Բնական մոտեցում

Flexfuel ավտոմեքենաներն աշխատում են E85 վառելիքով, այն է` 85% կեմսաէթանոլի և 15% զտված բենզինի խառնուրդով, ինչպես նաև դրանց ցանկացած համադրությամբ: Սա նշանակում է, որ Դուք իրական ընտրություն ունեք վառելիքի հարցում: Շարժիչն ավտոմատ կերպով ընդունում է վառելիքի տեսակը, և կատարվում են համապատասխան կարգավորումները:  Ձեզ մնում է պարզապես վայելել ընթացքը:

Կենսաէթանոլը ստացվում է կանթանամթերքի մշակման արդյունքում` որպես երկրորդական մնացորդ: Flexfuel ավտոմեքենաներն աշխատում են E85 վառելիքով` նվազեցնելով ածխաթթվի վնասակար արտանետումները 30-80% առանց հզորության կամ ընթացային որակների կորստի:

Flexfuel ավտոմեքենաների արժեքը համեմատելի սովորական բենզինային շարժիչներով աշխատող մեքենաների գինը: Ի լարացումն վերջիններիս Դուք կարող եք վայելել կենսաէթանոլի պարգևած բոլոր առավելությունները:

Մեր Flexfuel մոդելային շարքը ներառում է Focus, C-MAX, Mondeo, S-MAX և Galaxy ավտոմեքենաները:

Ապագայի տեխնոլոգիաներ

Կլիմայի փոփոխությունը պահանջում է միակ ու պարզ պատասախանը: Այդ նպատակով մենք մեծածավալ ներդրումներ ենք կատարել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված տեխնոլոգիաների մեջ: Որպես այս նախաձեռնությունների մաս մենք ստեղծել ենք CO2 գազի արտանետման նվազեցված մակարդակ ունեցող շարժիչների մի ամբողջ շարք:

Ներկայումս մենք զարգացնում ենք մի քանի նոր ծրագրեր` ուղղված բենզինային ու մաքուր դիզելային շարժիչների կատարելագործմանը, որոնք հիմնված են վառելիքի անմիջական ներարկման տեխնոլոգիաների վրա: Ford-ն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վառելիքի տնտեսում ապահովող նոր փոախնցումատուփերի նախագծմանն ու սերիական արտադրության հանձնելուն:

 

 

 



 

Bookmark & Share