Ford Fiesta

Գրավիչ ու կատարյալ Ford Fiesta-ն, ասես, հատուկ ստեղծված է ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի համար: Այն կարող է լինել մոդայիկ և դինամիկ կյանքով ապրող օրիորդի լավագույն ընտրությունը:

Սակայն արտաքին տեսքն առանց բովանդակության դեռևս ոչինչ չի նշանակում: Ford Fiesta-ն կարող է հպարտանալ թե մեկով, թե մյուսով: Մեր ինժեներները փորձել են համալրել այս կոմպակտ ավտոմեքենան նոր տեխնոլոգիաների բոլոր նվաճումներով: Օրինակ, սրահում կարելի եք երգեր լսել Ձեր iPod-ից, USB քարտից կամ MP3 փլեյերից, միացնել հեռախոսը մեքենայի աուդիոհամակարգին և զանգեր կատարել՝ առանց ձեռքերը ղեկից կտրելու:

Որոշ նոր ֆունկցիաներ այս ավտոմեքենան առավել գրավիչ են դարձնում կանանց  համար: Օրինակ, դուռը բացելու համար այլևս կարիք չկա փնտրել բանալին: Ֆիեստան այն ինքնուրույն "կգտնի" Ձեր գրպանում կամ պայուսակում և ինքնուրույն կբացի դռները: Շարժիչն էլ կարելի է աշխատեցնել ընդամենը մեկ կոճակի օգնությամբ: Ամեն ինչ չափազանց պարզ է:

Այս ամենով հանդերձ Ֆիեստան մնում է մատչելի ու հուսալի, ինչը դարձնում է այն հիանալի ընտրություն սկսնակ վարորդների համար:

Եթե մտորում եք՝ ինչ մեքենա նվիրել Ձեր մտերիմ կանանց կամ աղջիկներին, ապա կարող եք դեն նետել բոլոր կասկածները: Ֆիեստան կատարյալ ընտրություն է՝ նրբաոճ ու հարմար:  Իսկ ոճայինը միշտ մոդայիկ է:

Ահա Ford Fiesta-ի մասին ավելին իմանալու մի քանի պատճառները: Մի անտեսեք նաև այս մեքենայի դիզայնը, շարժիչների հզորությունն ու արդյունավետությունը, վարելուց ստացվող հաճույքն ու անվտանգությունը:

Նոր կյանքի ռիթմով 

Ford Fiesta-ն կիսում է Ձեր աշխարհայացքը: Դինամիկ դիզայնը և էներգիայով լի բնավորությունը դարձնում են այս մեքենան իդեալական բոլոր նրանց համար, ովքեր չեն սպասում «հարմար առիթին»

Ընտրության հնարավորություն

Ford Fiesta-ն ունի նոր թափք, որը առանձնանում է դինամիկ և ոճային դիզայնով: Որպես դիզայներական նորարարություն պետք է նշել ռադիատորի երկրաչափական վանդակաճաղը, անիվների ընդգծվող կամարները և ժամանակակից լուսարձակները՝ ցերեկային LED լույսերով:

Վառ բնավորություն

2015/2016 Ford Fiesta-ի շարժիչները ունեն բարձր օգտակարություն և թույլ են տալիս նկատելի կերպով նվազեցնել վառելիքի սպառումը: Դրանց շնորհիվ Դուք կարող եք ընթանալ ճանապարհի վրա ինչ արագությամբ ցանկանում եք, միևնույն ժամանակ խուսափելով լիցքավորման համար անընդհատ կանգառներ կատարելուց:

Կիսում է Ձեր աշխարհայացքը

Ինովացիոն տեխնոլոգիաները կդարձնեն յուրաքանչյուր ուղևորություն անվտանգ, հարմարավետ և հաճելի: Շնորհիվ նոր թափքի, հարդարման նորարական լուծումների և գունային լայն ընտրության Դուք հաստատ աննկատ չեք մնա ճանապարհին:

Շարժիչի աշխատեցման կոճակ

Հարկավոր չէ ժամանակ կորցնել բանալու փնտրտուքների վրա Ձեր Ford Fiesta-ն բացելու կամ դրա շարժիչը աշխատեցնելու համար. բավարար է, որ այն պարզապես լինի գրպանում կամ պայուսակում: Keyless Start & Entry համակարգը ինքը կզգա բանալու առկայությունը և կբացի դռները: Ձեզ մնում է միայն սեղմել FordPower կոճակը, որպեսզի մեկ ակնթարթում սլանաք ճանապարհով:

Ford SYNC համակարգ

Ford-ի Ford SYNC համակարգը թույլ է տալիս լսել USB-կուտակիչի կամ MP3/iPod® սարքերի, ինչպես նաև բջջային հեռախոսների աուդիոֆայլերը հերթափոխի ռեժիմում: Այն կարող է կատարել կամ ստանալ զանգեր ձայնային պարզ հրահանգերի միջոցով և անգամ կարող է կարդալ Ձեր հաղորդագրությունները: Այսպիսով ճանապարհի վրա Դուք միշտ կապի մեջ եք Ձեր հարազատների հետ:  

Active City Stop

Active City Stop ավտոմատ արգելակման համակարգը օգնում է վարորդին խուսափել բախումից 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս՝ քաղաքային ծանրաբեռնված երթևեկության դեպքում:  

Անվտանգության խելացի համակարգ

Անվտանգության խելացի համակարգը (IPS) և գերդիմացկուն թափքը ապահովում են Ձեր և Ձեր ուղևորների հուսալի պաշտպանությունը: Իսկ հավելյալ վստահություն ճանապարհի վրա Ձեզ կհաղորդեն կուրսային կայունության համակարգը (SCE), հակաբլոկային համակարգը (ABS) և զառիվեր մեկնարկի օժանդակող համակարգ (HLA):

Ոճային լուսարձակներ

Ford Fiesta-ն հագեցած լուսային սենսորներով, որոնք ընկալում են օրվա ժամանակի և լուսավորության մակարդակի փոփոխությունները, ինչը դարձնում է վարման ընթացքը հեշտ և անվտանգ: Օրինակ թունել մտնելիս լուսարձակները միանում են ավտոմատ:

Հետևի արտահայտիչ լուսարձակներ

Հետևի լուսարձակների արտահայտիչ կտրվածքը ընդգծում է մեքենայի դիզայնը: Դրսի մյուս էլեմենտների հետ միասին դրանք լրացնում են Ford Fiesta-ի դինամիկ ուրվագիծը:

Ford Fiesta Ambiente մոդելի տեխնիկական բնութագրեր

Շարժիչ

- բենզինային

Փոխանցումատուփ

- մեխանիկական 5 աստիճան

Շարժիչի աշխատանքային ծավալ, լ  

- 1.6

Առավելագույն հզորություն, ձ.ուժ

- 85

Առավելագույն արագություն, կմ/ժ

- 171

Ոլորող մոմենտ, Նմ

- 135

Թափառք 0-100 կմ/ժ, վրկ

- 12.8

Ընդհանուր քաշ, կգ

- 1125

Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ

- 4320/1722/1489

Անվային բազա, մմ

- 2489

Վառելիքի բաքի ծավալ, լ

- 42

Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ

- 8.4

Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ

- 4.5

Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ

- 5.9

СО2 արտանետումներ, գ/կմ

- 138

Արտանետման սանդարտ

- Euro V

Էքստերիեր

  • Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, տաքացվող, սև գույնի 
  • Ցերեկային լուսարձակներ 
  • Դռների բռնակները սև գույնի 
  • Առջևի և հետևի բախարգելները թափքի գույնի 
  • Հովացուցիչի վերին պաշտպանիչ ցանցը և եզրագիծը քրոմապատ 
  • Հովացուցիչի ստորին պաշտպանիչ ցանցը սև գույնի 
  • Ապակիների թեթև մգեցվածություն 
  • 15" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով 

Ինտերիեր

  • Հետևի նստատեղերը ծալվող 60/40 համադրությամբ
  • Վարորդի նստատեղի բարձրության կարգավորում
  • Առջևի ուղևորի նստատեղի մեխանիկական կարգավորում
  • Առջևի պատուհանների բարձրացում/իջեցում վարորդի կողմից մեկ հպումով
  • 12 վ. միացման վարդակ
  • Կարգավորվող ղեկանիվ (վերև/ ներքև, հետ/ առաջ)

FIESTA. ԴԻԶԱՅՆ

Յուրաքանչյուր միլիմետրը մանրակրկիտ մտածված է:

Fiesta-ի էներգիայով լի, դինամիկ ուրվագիծն աչքի է ընկնում հստակ նկատելի ֆունկցիոնալությամբ:

Յուրաքանչյուր փոքր գիծ ստեղծում է շարժման տպավորություն, նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան կանգնած է:՛ Մենք անվանում ենք սա "կինետիկ դիզայն":

Մանրուքների հանդեպ այս ուշադրությունը նկատելի է նաև սրահում: Ինտերիերի ոճը՝ ոգեշնչված բարձր նորաձևության զարգացումներով, նորագույն սմարթֆոններին բնորոշ լուծումներով առանձնանում է բոլոր տարրերի դասավորման և տեղաբաշխման հստակությամբ ու հարմարավետությամբ:

Ստեղծողներն աշխատել են բառացիորեն յուրաքանչյուր սանտիմետրի վրա: Կիրառված լուծումների նրբագեղության ու կատարելության շնորհիվ Ֆորդ Ֆիեստան այժմ կարելի է դասել դիզայներական մտքի նվաճումների շարքին:

Ford Fiesta` ավտոմեքենա, որն անհնար է չնկատել:

Դիզայնը նախագծվել է ժամանակակից վարորդների կողմից մշտապես առաջ քաշվող պահանջների հիման վրա: Անհնար է պարզապես չհիանալ մեքենայի կատարյալ գծերով: Կողքից Ford Fiesta-ն ինչ-որ առումով նմանվում է սպորտային կուպեի, և այս  առանձնահատուկ դինամիկ ոճը անպայման կառանձանցնի Ձեզ ճանապարհի բոլոր այլ մեքենաներից:

Կինետիկ դիզայն

Ford-ի գլոբալ դիզայներական լեզվի հիման վրա ստեղծված նոր ավելի դինամիկ Fiesta-ն մշտապես կլինի ուշադրության կենտրոնում՝ աշխարհի բոլոր ճանապարհների վրա:

Ռադիատորի վանդակաճաղ

Ուշադրություն դարձրեք նոր Fiesta-ի թափքին: Քրոմապատ շրջանակով մասիվ վանդակաճաղը, կորագիծ լուսարձակները, ընդգծված անվակամարները մեքենային հաղորդում են հզոր, ատլետիկ տեսք:

Հալոգենային լուսարձակներ

Fiesta-ն համալրվում է ցերեկային ընթացքային լուսարձակներով՝ հալոգենային լամպերով:

Կողային հայելիներ

Կողային հայելիների մեջ ներկառուցված են շրջադարձի բարակ և նրբաոճ ցուցիչները: 

Մտածված դիզայն

Ինտերիերի յուրաքանչյուր տարր աչքի է ընկնում գեղեցկությամբ, նրբագեղությամբ ու ֆունկցիոնալությամբ: Սրահը և կառավարման համակարգերը նախագծելիս՝ դիզայներներն ու ինժեներները ուշադիր ուսումնասիրել են շքեղության բազում առարկաների ոճը ու էլեկտրոնիկայի բնագավառում գրանցված վերջին ձեռքբերումները:  Բարձր նորաձևությունը դարձավ նաև նոր Ford Fiesta-ի սրահում կիրավող գունային լուծումների աղբյուր:

Եվ չնայած Ford Fiesta-ն պատկանում է B դասի մեքենաներին, սրահը նախագծված է այնպես, որ ստեղծվի մեծ տարածության տպավորություն: Էրգոնոմիկայի մասնագետներն ու դիզայներները բավականին մեծ ջանքեր են գործադրել՝ վարորդի և ուղևորների հարմարավետությունն ապահովելու համար:

"Մարդ-մեքենա" ինտերֆեյս (HMI)

Fiesta-ի յուրաքանչյուր մոդել համալրված է "մարդ-մեքենա" ինտերֆեյսով (HMI): Սա կառավարման հզոր ինտուիտիվ թվային կենտրոն է, որը կարելի է ակտիվացնել ղեկի վրա առկա ընդամենը երկու կոճակների օգնությամբ:

Ավտոմեքենա բարձր ոճի սիրահարների համար

Ավտոմեքենայի սրահը հարմարավետ է և շքեղ, ինչին նպաստում է նստատեղերի բարձրորակ պաստառապատումը, լինի դա կտոր, թե՝ կաշի: Վերջին դեպքում ամբողջությամբ կամ մասնակի կաշեպատ նստարանները իդեալականորեն համահունչ են փոխանցումատուփի կաշեպատ լծակին: 

Սրահի լուսավորում

Նոր Fiesta-ի սրահում ստեղծված է հատուկ մթնոլորտ՝ շնորհիվ հատուկ կիրառվող մեղմ կարմիր լուսավորության: 

Ալյումինե ոտնակներ

Ալյումինե ոտնակները թույլ են տալիս էլ ավելի մեծ վստահությամբ կառավարել ավտոմեքենան: 

MP3 և USB միակցումներ

Այս լուծումներն առավել հարմարավետ են, երբ երկար ճանապարհորդությունների ժամանակ ցանկանում եք երաժշտություն լսել Ձեր անձնական MP3-նվագարկչից կամ USB կուտակիչից: Պարզապես միացրեք համապատասխան սարքը միակցման կետին և վայելեք երաժշտությունը՝ կառավարելով այն անմիջապես ղեկից: 

FIESTA.ՎԱՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔ

Վայելեք զարմանալիորեն հարուստ տպավորությունները:

Fiesta-ն նվիրում է կենդանի, հաճելի և շատ ավելի հարուստ տպավորություններ, քան կարող էիք ակնկալել փոքրալիտրաժ ավտոմեքենայից: Ավտոմեքենայի սրահն ավելի ընդարձակ է թվում մեղմ ֆոնային     լուսավորության և պաստառապատման համար օգտագործված կտորների  որակի և գույնի շնորհիվ: Կառավարման սարքավորումները տեղադրված են ինտուիտիվ հասկանալի և հարմար տեղերում և հեշտ հասանելի են:  Այստեղ կգտնեք նաև բազում տեխնոլոգիական լուծումներ, որոնք վարելու սովորական պրոցեսը դարձնում են առավել հարմարավետ և հաճելի: 

Չնայած Ford Fiesta-ն հանդիսանում է B դասի ավտոմեքենա, այն համալրված է ավելի "մեծ" մեքենաներին բնորոշ լուծումներով, որոնց թվում են նաև բազմաֆունկցիոնալ դիսփլեյը, Ford My-Key համակարգն ու "Ford Power" շարժիիչի աշխատեցման կոճակը: Այսպիսով նոր Ford Fiesta-ի ոճն, իրականում, անբաժանելի է ֆունկցիոնալությունից: 

Դուք նաև կարող եք զգալ այս մեքենայի հստակ սպորտային կառավարելիությունը, որն ապահովվում է թափքի  ավելի կոշտ կառուցվածքի և բարելավված աերոդինամիկայի շնորհիվ:

Հետադարձ տեսանելիության տեսախցիկ

Հետադարձ տեսանելիության տեսախցիկը արտացոլում է մեքենայի հետևում առկա բոլոր օբյեկտները  հետադարձ տեսանելիության հայելու մեջ ներկառուցված էկրանին: Բացի այդ այն թույլ է տալիս անվտանգ կայանել ավտոմեքենան՝ արտացոլելով ուղղորդիչ վիրտուալ գծեր: Այս տեսախցիկը ակտիվանում է ավտոմատ՝ հետադարձ փոխանցումը միացնելուց անմիջապես հետո:  

Անձրևի և լուսավորության ցուցիչներ

Դիմապակու խոզանակները միանում են ավտոմատ կերպ՝ ձյան կամ անձրևի սկսելուն պես: Անձրևի ցուցիչի հետ զուգահեռ մեքենան համալրվում է նաև լուսավորության ցուցիչով, որը միացնում է լուսարձակները՝ մթնշաղի առաջին նշույլները հայտնաբերելիս:  

Կայանման ցուցիչներ

Օպցիոնալ առաջարկվող կայանման ցուցիչները թույլ են տալիս վարորդին առավել հստակ որոշել մեքենայի և ցանկացած խոչընդոտի միջև առկա տարածությունը: Ցուցիչներն ակտիվացնում են հատուկ ձայնային ազդանշաններ, որոնք առավել ինտենսիվ են աշխատում, երբ մեքենայի և պոտենցիալ վտանգ ներկայացնող առարկայի միջև եղած տարածությունը կրճատվում է: 

Քրուիզ-կոնտրոլ

Մայրուղիներով ընթանալիս՝ կարող եք սահմանել շարժման ցանկալի արագություն՝ օգտվելով ղեկանիվի վրա առկա կոճակներից: Համակարգը կհետեևի Ձեր ընտրությանը՝ պահպանելով սահմանված արագությունն այնքան ժամանակ, մինչև դուք ինքներդ չկամենք փոփոխել այն նույն կոճակների միջոցով: 

Ղեկային կառավարման էներգախնայող համակարգ 

Fiesta-ն համալրվում է ղեկային կառավարման հատուկ համակարգով՝ էլեկտրաուժեղացմամբ (EPAS), որը ավտոմատ կերպով հարմարվում է ճանապարհային իրավիճակին: Այսպիսի ցածր արագությունների դեպքում կամ կայանման ժամանակ, ղեկանիվի պտույտը դառնում է ավելի թեթև՝ ապահովելով առավելագույն մանևրականություն: Իսկ ավելի բարձր արագություններով ընթանալիս (օրինակ, մայրուղիների վրա)՝ այս համակարգը պարգևում է ավելի կոշտ կառավարման հնարավորություն, ինչն ապահովում է վստահություն և ավելի հստակ վերահսկողություն: Ի տարբերություն նմանատիպ շատ այլ համակարգերի, EPAS -ը միանում է միայն անհրաժեշտության դեպքում, ինչը թույլ է տալիս ծախսել ավելի քիչ էներգիա՝ խնայելով թանկարժեք վառելիքը:

MP3 և USB միակցման կետեր

Այս կոմպակտ ինտելեկտուալ լուծումը շատ հարմար է մանավանդ այն դեպքերում, երբ ցանկանում եք ունկնդրել Ձեր անձնական MP3-նվագարկիչի կամ USB-կուտակիչի մեջ ներբեռնված երաժշտությունը: Պարզապես միացրեք սարքը միակցման կետին և վայելեք երաժշտությունը՝ կառավարելով այն անմիջապես ղեկանիվից:

Բազմաֆունկցիոնալ դիսփլեյ

Այս տպավորիչ բազմաֆունկցիոնալ դիսփլեյը տեղակայված է կենտրոնական բարձակի վրա: Կառավարման Էրգոնոմիկ և հասկանալի սարքավորումները թույլ են տալիս միացնել MP3-նվագարկիչը USB միակցումով կամ ipod-ը AUX միակցումով և տեսնել երաժշտության ցանկը՝ ընտրելով երգերը անմիջապես բարձակի և ղեկի վրայից: 

Bluetooth® ֆունկցիայի առկայությունը թույլ է տալիս հաստատել անլար կապ Ձեր սմարթֆոնի հետ, իսկ ձայնային կառավարման համակարգը հնարավորություն է ընձեռում ընդամենը մի քանի բառի օգնությամբ փոխել ռադիոալիքները կամ երաժշտություն ընտրել, կատարել և ընդունել հեռախոսզանգեր, վերահսկել սրահի ջերմաստիճանը: Ձայնային կառավարման համակարգն աշխատում է միայն անգլերեն: 

Առանց բանալու հեշտ մուտք

Ford KeyFree համակարգը թույլ է տալիս, առանց բանալին գրպանից կամ պայուսակից հանելու, բացել և փակել մեքենայի դռները: Սա կատարյալ լուծում է, երբ Ձեր ձեռքերը զբաղված են:

Շարժիչի աշխատացում մեկ կոճակով

Բանալու կարիք այլևս չկա: Պարզապես սեղմեք  Ford Power կոճակը՝ ակտիվացնելով կցորդման կամ արգելակման (ավտոմատ փոխանցումատուփի դեպքում) ոտնակը , և շարժիչը կսկսի աշխատել:

Ծալվող կողային հայելիներ՝ էլեկտրակառավարմամբ

Պատահական վնասվածքներից  խուսափելու համար որպես լրացուցիչ օպցիա առաջարկվող էլեկտրակառավարմամբ կողային հայելիները ավտոմատ ծալվում են , երբ փակում եք մեքենայի դռները: Նույնը կարելի է անել հատուկ կոճակների օգնությամբ: Ծալված վիճակում ապահովում է նաև շրջադարձի նրբաոճ ցուցիչների պաշտպանվածությունը: 

Հարմարավետ կենտրոնական բարձակ

Fiesta-ի առաջադեմ բազմաֆունկցիոնալ կենտրոնական բարձակը թույլ է տալիս կառավարել ավտոմեքենայի միանգամից մի քանի համակարգեր: Բոլոր ֆունկցիաները հստակորեն արտացոլվում են էկրանին, իսկ դրանցից շատերը հնարավոր է կառավարել նաև անմիջապես ղեկանիվից:  Ինչպես Fiesta-ի մնացած բոլոր տարրերը՝ կենտրոնական բարձակը նույնքան գեղեցիկ է, որքան արդյունավետ շահագործման ժամանակ: 

FIESTA. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԱՍՏՂԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿ

Fiesta-ն աչքի է ընկնում ոչ միայն հրաշալի դիզայնով, այլև թափքի ամուր կառուցվածով , որը պատրաստված է կոփված հատուկ գերամուր պողպատից: Ավտոմեքենան ավելի թեթև ու ամուր է իր նախորդներից, և ցանկացած միջադեպի ժամանակ ունակ է հուսալիորեն պաշտպանել թե վարորդին, թե ուղևորներին:

Ford Fiesta-ն առանձնանում է փոքրալիտրաժ ավտոմեքենայի համար անվտանգության աննախադեպ մակարդակով: Այն արժանացել է Euro NCAP ծրագրի 5 աստղերի՝ վարորդի և մեծահասակ ուղևորների պաշտպանվածության համար, ինչպես նաև ստացել է 4 աստղ երեխաների և 3 աստղ (հնարավոր 4-ից) հետիոտների անվտանգության համար:

Կայանման ցուցիչներ

Ձայնային ազդանշանները թույլ են տալիս Ձեզ վստահորեն կայանել մեքենան նույնիսկ ամենանեղ տարածքներում: Հնարավոր է մեքենան համալրել կամ միայն հետևի, կամ  առջևի ու հետևի ցուցիչներով: 

Ցածր արագություններով տեղի ունեցող վթարների կանխման համակարգ

Այս նորարարական համակարգը (Active City Stop) թույլ է տալիս նվազեցնել վթարի հետևանքները կամ լիովին խուսափել վթարից, վերջինս հնարավոր է տրանսպորտային հոսքում մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս: Եթե համակարգն արձանագրում է, որ մեքենան կտրուկ կանգ է առնում, այն ավտոմատ կերպ աշխատեցնում է արգելակները: Այս տեխնոլոգիայի օգտակարությունը հաստատվել է նաև Euro NCAP-ի կողմից ստացված հատուկ մրցանակով: 

Անվադողերում ճնշման վերահսկման համակարգ

Համակարգը նախազգուշացնում է վարորդին, երբ անվադողերից որևէ մեկում հայտնաբերում է ճնշման անկում, օրինակ՝ ճղվածքի հետևանքով:

Լրացուցիչ վստահություն զառիվեր շարժվելիս

Թեք մակերևույթի վրա դեպի վեր մեկնարկն առավել հեշտ է դառնում հատուկ համակարգի շնորհիվ, որը կանխում է մեքենայի հետ գլորվելը այն ժամանակ, երբ վարորդը տեղափոխում է ոտքը արգելակից արագացման ոտնակին: Այս համակարգը օգտակար է նաև ցանկացած սայթաքուն մակերևույթների վրա:

FIESTA. ԹԱՓՔԻ ԳՈՒՅՆԵՐ

Նորացված Ford Fiesta-ն առաջարկվում է զանազան գունային լուծումներով:

Ընտրեք Ձեզ գրավող գույնը: 

 

 

Սառցե սպիտակ

Կարմիր

Կապույտ

Արծաթագույն

Դեղին

Մուգ շագանակագույն

Շագանակագույն

Ծովային կապույտ

Կեսգիշերային երկինք

Սև

Էլեկտրիկ կապույտ

Մորեգույն