FORD FOCUS III

Ford Focus-ը մարմնավորում է դինամիկ և նորարար ոգին: Մեքենայի սլացիկ դիզայնը լրացվում է սրահի տպավորիչ ձևավորմամբ՝ սպորտային ավտոմեքենաներին բնորոշ ոճով: Բացի այդ Ford Focus-ը կարող է համալրվել մի շարք առաջադեմ տեխնոլոգիաներով՝ ուղղված վարորդի և ուղևորների անվտանգությանը, հարմարավետությանն ու ժամանցի կազմակերպմանը:

Այսօրվա դրությամբ նոր Ford Focus-ը հանդիսանում է էկոնոմ-դասի ամենաառաջադեմ մեքենաներից մեկը: Այն համալրված է մի շարք գերժամանակակից համակարգերով, որոնք յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են առավել հարմարավետ, արդյունավետ և հաճելի:

Դիզայն

Նոր Focus-ը լիովին նոր մակարդակի է հանում Ford-ի կինետիկ դիզայնի գաղափարը: Առաջին հերթին աչքի են ընկնում այնպիսի տարրեր, ինչպիսին են կապոտի նոր դիզայնը, ռադիատորի փայլուն սև վանդակաճաղը և հետևի համայնապատկերային լուսարձակները: Նոր Focus-ը մի մեքենա է, որը միշտ նկատելի է՝ անկախ շարժման մեջ կամ կանգնած լինելու հանգամանքից: Դինամիկ արտաքինը հավասարակշռվում է ինտերիերի դիզայնին բնորոշ լուծումների շնորհիվ:

Նորագույն ինտելեկտուալ տեխնոլոգիաներ

Նոր տեխնոլոգիաների տպավորիչ քանակության շնորհիվ նոր Focus-ը դարձել է իր դասի առաջատարներից մեկը: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդները կգնահատեն ցածր արագությունների դեպքում բախումների կանխարգելման համակարգը, կայանման օժանդակման համակարգը, երթևեկության շարքը խախտելու մասին նախազգուշացման համակարգը և բազում այլ գերժամանակակից լուծումները: 

Վառելիք խնայող տեխնոլոգիաներ

Վառելիքի խնայողությանը նպաստող և ածխածնի երկօքսիդի արտանետումների ցածր մակարդակով ուժային ագրեգատների շարքը կազմված է 1.6 լ. ծավալով EcoBoost բենզինային և ամբողջությամբ նորացված 1.6լ Duratorq TDCi դիզելային շարժիչներից: 

Ford Focus Ambiente մոդելի տեխնիկական բնութագրեր

Շարժիչ

- բենզինային

Փոխանցումատուփ

- մեխանիկական 5 աստիճան

Շարժիչի աշխատանքային ծավալ, լ  

- 1.6

Առավելագույն հզորություն, ձ.ուժ

- 85

Առավելագույն արագություն, կմ/ժ

- 170

Ոլորող մոմենտ, Նմ

- 141

Թափառք 0-100 կմ/ժ, վրկ

- 14.9

Ընդհանուր քաշ, կգ

- 1264

Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ

- 4360/1823/1488

Անվային բազա, մմ

- 2648

Վառելիքի բաքի ծավալ, լ

- 55

Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ

- 8.4

Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ

- 4.5

Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ

- 5.9

СО2 արտանետումներ, գ/կմ

- 136

Արտանետման սանդարտ

- Euro V

 

 

Էքստերիեր

  • Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, թափքի գույնի
  • Ցերեկային լուսարձակներ եզրագծի ալյումինե ձևավորմամբ
  • Հովացուցիչի վերին պաշտպանիչ ցանցը չներկված, քրոմապատ եզրագծով
  • Հովացուցիչի ստորին պաշտպանիչ ցանցը սև գույնի
  • Հետևի սպոյլերը թափքի գույնի
  • Առջևի ապակու մաքրիչները աշխատանքի ընդհատման 6 ռեժիմներով
  • Հետևի ապակու մաքրիչը լվացող
  • 16" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով

Ինտերիեր

  • Հետևի նստատեղերը ծալվող 60/40 հարաբերակցությամբ
  • Վարորդի նստատեղերը մեխանիկական կառավարմամբ, 4 դիրքերում
  • Առջևի արևապաշտպան վահանակներ
  • Առջևի ուղևորի նստատեղերը մեխանիկական կառավարմամբ, 4 դիրքերում
  • Կենտրոնական կոնսոլ, իրերի համար նախատեսված բաց պահոցով և 12 վ. միացման վարդակով
  • Եռաթև ղեկանիվ
  • Առջևի և հետևի պատուհանների բարձրացում/իջեցում վարորդի կողմից մեկ հպումով
  • Սրահի դեկորատիվ լուսավորություն, լույսեր կարդալու համար դիմացի և հետևի շարքերի համար, դեկորատիվ լուսավորություն բեռնախցիկում
  • Առջևի գորգեր
  • 12 վ. միացման վարդակ՝ տեղադրված կենտրոնական վահանակի վերին մասում
  • Կարգավորվող ղեկանիվ (խորություն/թեքություն)

Անվտանգության և տեսաձայնային համակարգեր

  • Արգելակային հակաբլոկավորման համակարգ (ABS) 
  • Արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)
  • Կուրսային կայունության էլեկտրոնային համակարգ (ESP)
  • Վթարային արգելակման օժանդակող համակարգ (EBA) 
  • Վերելքների վրա ավտոմեքենայի գործարկման և կարճատև (3 վրկ) կանգի համակարգ (HSA) 
  • Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS) 
  • Ոլորող մոմենտի ուղղորդված բաշխման համակարգ 
  • Լուսային ազդանշան կտրուկ արգելակման դեպքում 
  • Վառելիքի բաքի լիցքավորման Ford Easy Fuel համակարգ 
  • Ղեկանիվի հիդրոուժեղարար 
  • Մանկական նստարանների ամրակներ ISOFIX 
  • Վառելիքի ցուցիչ 
  • Բորտ համակարգիչ Երթուղղային և վառելիքի համակարգիչ 
  • Անվտանգության բարձիկներ վարորդի և առջևի ուղևորի համար 
  • Բոլոր դռների կենտրոնացված բլոկավորման համակարգ 
  • Փոքրաչափ պահեստային անվադող 
  • Հեռակառավարվող կենտրոնական փական 
  • “My Key” համակարգ 
  • “Eco Mode” համակարգ

FOCUS III. ԴԻԶԱՅՆ

ՀԻՇՎՈՂ ԴԻԶԱՅՆ. ԹԵ ՆԵՐՍԻՑ, ԹԵ ԱՐՏԱՔԻՆԻՑ

Անհնար է առաջին հայացքից ուշադրություն չդարձնել նոր Focus-ի արտաքին դինամիկ ոճին: Իսկ հայտնվելով մեքենայի սրահում՝ կհայտնաբերեք, որ այն նույնքան հարուստ է օրիգինալ լուծումներով և առանձնանում է էրգոնոմիկ դիզայնով, մանրուքների հանդեպ դրսևորված ուշադրությամբ և լրամշակումների բարձր որակով:

Կինետիկ դիզայն

Ցածր ուրվագիծը մեքենային հաղորդում է առավել էլեգանտ ու սլացիկ տեսք՝ սկսած կապոտից, մինչև հետևի լուսարձակները: Աերոդինամիկ տեսքը թույլ է տալիս հաղթահարել օդի դիմադրությունը նվազագույն կորուստներով, ինչը բարելավում է մեքենայի դինամիկ բնութագրերը և առավելագույնի է հասցնում վառելիքի խնայողությունը:

Բիքսենոնային լուսարձակներ

Հզոր ու նրբագեղ բիքսենոնային լուսարձակներն ապահովում են երկու անգամ ավելի շատ լուսավորություն, քան սովորական հալոգենային լամպերը, և այդ ամենը՝ էներգիայի մեծ խնայողությամբ: Բիքսենոնային լուսարձակների հետ առաջարկվում են նաև ներկառուցված ստատիկ վիրաժային լուսարձակներն ու լվացուցիչները (օպցիա):

Առջևի հակամառախուղային լուսարձկաներ

Հզոր և պայծառ հակամառախուղային լուսարձակներն ապահովում են գերազանց տեսանելիություն նույնիսկ ամենավատ եղանակային պայմաններում: Բացի այդ դրանք ավելի ժմանակակից տեսք են հաղորդում մեքենային:.

Ցերեկային լուսադիոդային լամպեր

Բիքսենոնային լուսարձակների մաս կազմող ցերեկային լուսավորության այս լուսադիոդային լամպերը Focus-ին հաղորդում են նրբագեղ ոճ ու գրավիչ տեսք, ինչի շնորհիվ մեքենան միանգամայն առանձնանում է տրանսպորտային հոսքի մեջ: Իսկ հետևի լուսադիոդները, որ միայն ազդում են արտաքին տեսքի վրա, այլև նպաստում են այլ վարորդների կողմից Ձեր մեքենայի առավել լավ տեսանելիությանը:

Գերհարմարավետ կենտրոնական բարձակ

Իրերի հարմարավետ պահոց, շարժական արմնկակալ, 12 Վոլտ հզորությամբ առջևի և հետևի վարդակներ, ձեռքի արգելակի նրբագեղ լծակ՝ կենտրոնական բարձակն աչքի է ընկնում ոչ միայն էսթետիկ դիզայնով, այլև բազմաֆունկցիոնալությամբ:

Նյութերի և աշխատանքի բարձր որակ

Focus-ի սրահը իդեալականորեն համադրում է հարմարավետությունը, ոճը և հարուստ ընտրությունը՝ անկախ նրանից, թե ինչ տեսակի պաստառապատում եք նախընտրում: Սրահի յուրաքանչյուր լուծում՝ սկսած պաստառապատումից, մինչև՝ կենտրոնական բարձակի և սարքավորումների վահանակի փափուկ նյութեր, աչքի են ընկնում իրականացման աննախադեպ բարձր որակով:

Լրամշակումների կատարյալ ճշգրտություն

Ընդհանուր առմամբ դիզայնը դարձել է ավելի ռելիեֆային, դինամիկ ու տպավորիչ: Հայտնվելով այս մեքենայի սրահում՝ դուք կհիանաք նրբաոճ, գեղեցիկ սրահով, որն աչքի է ընկնում, գույների, նյութերի և լրամշակումների իդեալական համադրությամբ: Որակի այս նոր մակարդակը մշտապես հաճույք է պատճառում նոր Focus-ի ուղևորներին: 

Սրահի դեկորատիվ լուսավորություն

Թույլ է տալիս մութ ժամանակ լուսավորել սրահը փափուկ կարմիր լույսով: Հանդիսանում է Titanium համալրման ստանդարտ մաս: Լուսադիոդները ներկառուցված են առաստաղին, բաժակալաների, դռների բռնակների և գրպանիկների ինչպես նաև առջևի ուղևորների ոտքերի խուցերի մեջ: Որպես օպցիա կարող եք ձեռք բերել լուսավորության կարգավորման մոդուլը, որը թույլ է տալիս ընտրել լուսավորման 7 գույներից մեկը, ինչպես նաև կարգավորել դրա պայծառությունը՝ փոփոխելով սրահի մթնոլորտը Ձեր տրամադրությանը համահունչ: 

Ford Power մեկնարկի կոճակ

Շարժիչի աշխատեցման բանալին անցնում է պատմության գիրկը: Բավական է սեղմել Ford Power կոճակը՝ պահելով կցորդման ոտնակը (կամ արգելակը՝ ավտոմատ փոխամցումատուփով մեքենաների համար), և շարժիչը կակտիվանա: Առավելագույն հաճույք յուրաքանչյուր ուղևորությունից: (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար:)

Երկգոտի ավտոմատ քլիմատ-կոնտրոլ

Ձեր ուղևորը սիրում է ջերմություն ու հարմարավետություն, իսկ Դուք գերադասում եք թարմ ու սառը օդը… Խնդիր չէ: Պատվիրելով երկգոտի կլիմատ-կոնտրոլ համակարգ՝ կարող եք մինչև 4 աստիճան տարբերությամբ կարգավորել ջերմաստիճանը վարորդի և առջևի ուղևորի հատվածում (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար):

MP3-նվագարկչի և USB-սարքերի միակցում

Բոլոր աուդիոհամակարգերը համալրված են USB-միակցման կետով՝ զանազան լրացուցիչ սարքավորումներ միացնելու համար: Դրա օգնությամբ կարելի է վերարտադրել և կառավարել MP3 ֆայլեր հիշողության քարտից, կամ MP3-նվագարկչից, օրինակ  iPod®-ից: (Որպես ստանդարտ առաջարկվում է Trend, Trend Spot, Titanium համալրման համար:)

Անձրևի ցուցիչով ապակեմաքրիչներ

Focus-ի ավտոմատ ապակեմաքրիչները ունեն զգայունության վեց աստիճան և սկսում են աշխատել անձրևի առաջին իսկ կաթիլների հետ: Անձրևի ուժեղացման հետ՝ փոխվում է նաև ապակեմաքրիչների աշխատանքի արագությունը՝ թույլ տալով հաղթահարել ցանկացած եղանակային դժվարություն: (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար:)

Դիմապակու տաքացման Quickclear համակարգ

Quickclear համակարգը թույլ է տալիս մոռանալ դիմապակուց սառույցը քերելու տհաճ պրոցեսը: Պարզապես սեղմեք կոճակ, և աչքի համար անտեսանելի տաքացուցիչ էլեմենտները արագորեն կհալեցնեն սառույցը կամ ձյունը: Այս միտքն ինքնին տաքացնում է խստաշունչ ձմեռային առավոտները: (Օպցիա)

FOCUS III. ՎԱՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔ

Վայելեք հարմարվետությունն ու հանգիստը՝ ամեն բան վերահսկողության տակ պահելով:

Առաջին անգամ հայտնվելով Focus-ի ղեկին՝ դուք միանգամից կզգաք մեքենայի հետ կապը:

Վարորդի նստատեղն աչքի է ընկնում էրկգոնոմիկ դիզայնով, կառավարման սարքավորումները հասանելի են և ինտուիտիվ հասկանալի: Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարգավորովում են՝ ապահովելով լրացուցիչ հարմարավետություն: Որոշ համալրումներում Դուք հնարավորություն կունենաք նաև փոփոխել սրահի լուսավորությունը:

Հիրավի, այս ավտոմեքենան ունի այն ամենն, ինչն ավելի հարմարավետ, հաճելի ու անվտանգ են դարձնում ուղևորությունը՝ սկսած մանրուքներից, մինչև գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներ:

Ford Focus –ի որոշ ինտելեկտուալ ֆունկցիաներ, կատարելագործված շարժիչները և նորարարական տեխնոլոգիաները թույլ կտան էլ ավելի հարստացնել Ձեր կյանքը՝ յուրաքանչյուր ուղևորություն դարձնելով ավելի անվտանգ ու հաճելի: 

Հետադարձ տեսանելիության հայելի՝ ինքնամգեցմամբ

Մթության պայմաններում երթևեկելիս՝ Դուք այլևս չեք կուրանա հետևից եկող մեքենաների լուսարձակներից:  Սրահում տեղադրված հետադարձ տեսանելիության հայելին՝ ինքնամգեցման ֆունկցիայով, ավտոմատ եղանակով հարմարվում է լուսավորության փոփոխմանը՝ թույլ տալով խուսափել հանկարծակի կուրացումից:  Սա թույլ է տալիս վստահորեն հետևել մեքենայի հետևում առկա իրավիճակին՝ առանց ավելորդ հոգնածության (Որպես ստանդարտ առաջարկվում է միայն Titanium համալրման համար):

Կայանմանը օժանդակման ակտիվ համակարգ

Focus-ը կարող է համալրվել կայանման օժանդակող գերժամանակակից համակարգով, որը թույլ է տալիս կայանել մեքենայից ընդամենը 1.2 անգամ ավելին տարածության մեջ: Այս համակարգը հիմնվում է հատուկ ցուցիչների աշխատանքի վրա, այնուհետ ստանձնելով մեքենայի ղեկային կառավարումը: Վարորդից պահանջվում է միայն վերահսկել արագությունը: Հատուկ ձայնային ազդանշանները կօգնեն վարորդին մշտապես վերահսկել կայանման գործընթացը: (Առաջարկվում է օպցիոնալ:)

Զառիվեր մեկնարկի օժանդակման համակարգ

Զառիվեր մեկնարկի օժանդակման համակարգը կանխում է մեքենայի հետընթաց շարժումը թեք մակերեսների վրա մեկնարկի ժամանակ: Արգելակի ոտնակը թողնելուց անմիջապես հետո համակարգն ակտիվանում է և մի քանի վայրկյան պահպանում է արգելակային ճնշումը՝ ավելացնելով վերահսկման աստիճանը թեք կամ սայթաքուն մակերեսների վրա: (Որպես ստանդարտ առաջարկվում է Titanium համալրման համար և Ford PowerShift ավտոմատ փոխանցումատուփի պատվիրելու դեպքում:)

Արագության կարգավորվող սահմանափակիչ

Այս նոր համակարգը հանդիսանում է կրուիզ-կոնտրոլի բաղկացուցիչ մաս և թույլ է տալի ս կանխել վարորդի կողմից սահմանված արագության պատահական գերազանցումը: Արագության սահմանափակումը կարելի է հեշտությամբ սահմանել ղեկանիվի վրա առկա կոճակների օգնությամբ և այնուհետև կենտրոնանալ միմիայն ճանապարհային իրավիճակի, և ոչ թե արագաչափի ցուցմունքի վրա: Իսկ երբ կարիք կունենաք օգտագործել Ձեր Focus-ի առավելագույն հզորությունը՝ համակարգը վայրկենապես կարձագանքի արագացման ոտնակի սեղմանը և կհանի սահմանափակումը: (Առաջարկվում է որպես օպցիա:)

Էլեկտրակառավարվող կողային հայելիներ

Կողային հայելիները ավտոմատ ծալող էլեկտրական համակարգը ևս մեկ խելացի լուծում է, որը թույլ է տալիս խուսափել կայանած ավտոմեքենայի անտեղի վնասվածքներից: Այդ դիրքում հայելիները հուսալիորեն պաշտպանված են նաև հայելիների մեջ ներակռուցված շրջադարձի նրբաոճ ցուցիչները, որոնք ավելի գրավիչ տեսք են հաղորդում մեքենային: (Առաջարկվում է որպես օպցիա:)

Ղեկի էլեկտրաուժեղացում

Ղեկային կառավարման նորագույն սերնդի էլեկտրաուժեղացուցիչը (EPAS) մի օրիգինալ լուծում է, որը ավելի դյուրին է դարձնում մեքենայի կառավարումը ցածր արագությունների ժամանակ՝ քաղաքում կամ կայանման ժամանակ: Միևնույն ժամանակ արագության ավելացման հետ զուգահեռ, օրինակ՝ մայրուղիների վրա, EPAS-ն ապահովում է առավել հստակ կառավարում: Ի տարբերություն ավանդական հիդրաուժեղացուցիչների, որոնք աշխատում են մշտապես, էլեկտրաուժեղացման համակարգը միանում է միայն անհրաժեշտության դեպքում՝ ապահովելով վառելիքի խնայողություն:

Փոխանցումների փոխակերպման ցուցիչ

Սարքավորումների վահանակի վրա առկա հատուկ ցուցիչը կհուշի վարորդին վառելիքի տնտեսման առումով փոխանցման փոփոխության առավել հարմար պահը: Սա պարզ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ լուծում է:

Ռադիատորի ակտիվ ժալյուզներ

Դիզելային շարժիչով աշխատող Ford Focus-ը համալրվում է ռադիատորի ակտիվ ժալյուզների ունիկալ համակարգով: Ցածր արագությունների դեպքում ժալյուզները բաց են մնում՝ ապահովելով շարժիչի արդյունավետ հովացում, իսկ արագանալու դեպքում՝ փակվում են ավտոմատ կերպով: Այս համակարգ դրականորեն ազդում է աէրոդինամիկայի վրա՝ միևնույն ժամանակ ապահովելով վառելի խնայողություն 0.8%-ի չափսով: 

"Կույր կետերի" մոնիթորինգի համակարգ

Հատուկ ռադարային ցուցիչների օգնությամբ “կույր” կետերի մոնիթորինգի համակարգը նկատելի կդարձնի Ձեզ անտեսանելի մեքենաները: Եթե ցուցիչները մեքենա հայտնաբերեն “կույր” կետում՝ համակարգն այդ մասինավտոմատ կնախազգուշացնի վարորդին կողային արտաքին հայելիների մեջներկառուցված հատուկ ինդիկատորի միջոցով:  (Օպցիա)

Իր դասի մեջ լավագույն կառավարելիություն

Իր հիանալի դինամիկ բնութագրերով հայտնի Focus-ը հանդիսանում է կառավարելիության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների մարմնավորում, ինչը թույլ է տալիս Ձեզ լավագույնս զգալ ճանապարհի հետ կապը: Սա ներառում է նաև ճանապարհածածկի հետ բարելավված կցորդումը, շրջադարձերում կամ արգելակման ժամանակ առավել թեթև և հստակ կառավարումը: Դուք անընդհատ կերազեք Ձեր Focus-ի ղեկին հայտնվելու մասին:

Շրջադարձերում կցորդման վերահսկում

Շրջադարձերում կցորդման վերահսկման համակարգը (TVC) վայրկյանը 100 անգամ հաճախականությամբ տվյալներ է ստանում հատուկ ցուցիչներից: Սա թույլ է տալիս անընդհատ պահել առջևի անիվների միջև պտտող մոմենտի բաշխման օպտիմալ բալանսը: Այս համակարգը բարելավում է ճանապարհի հետ կցորդումը և նպաստում է Focus-ի դինամիկային՝ թույլ տալով անվտանգ հաղթահարել ցանկացած շրջադարձ: Այն տեղադրվում է ESP ուղեծրային կայունության էլեկտրոնային համակարգի առկայության դեպքում:

Հետևի անկախ կախոց Control Blade 

Focus-ի հանրահայտ կառավարելիության հիմքերից մեկում ընկած է Control Blade հետևի անկախ կախոցը: վերակարգավորված բազմալծակ այս համակարգն ապահովում է դինամիկական բնութագրերի բարելավում, առավել ընկալուչ կառավարում և հստակ հետադարձ կապ: Բացի այդ Դուք անպայման կգնահատեք աղմուկի մակարդակի զգալի նվազումը: Այս համակարգը պարգևում է հավասարակշռված, կատարյալ կառավարելիություն, որը կգրավի ցանկացած վարորդի: 

FOCUSIII.ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՁԵՐ ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ford Focus-ը կարող է համալրվել յուրաքանչյուր ուղևորության ընթացքում Ձեր անվտանգությունը հոգացող նորարարական տեխնոլոգիաներով: Անվտանգության տեսանկյունից ունենալով անբիծ համբավ՝ այս ավտոմեքենան իրական հաճույք է պատճառում վարորդին և ուղևորներին:

Ford Focus-ն արժանացել է Euro NCAP ծրագրի 5 աստղերի դիմային հարվածի անվտանգության համար և ոչ պակաս բացառիկ ցուցնիշներ մեծահասակ ուղևորների, երեխաների և հետիոտների պաշտպանվածության առումով:

Ուղեծրային կայունության էլեկտրոնային համակարգ (ESP)

Ուղեծրային կայունության էլեկտրոնային համակարգը (ESP) հանդիսանում է ակտիվ անվտանգության միջոցներից շատերի հիմքը: Այն անընդհատ վերահսկում է ավտոմեքենայի ընթացքի ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում կատարում արդյունավետ ուղղումներ: Չնայած ESP համակարգը հնարավոր չէ ամբողջությամբ անջատել, որոշ էքստրեմալ իրավիճակներում կարելի է օգտվել սահմանափակ օժանդակման ռեժիմից՝ հաղթահարելու համար, օրինակ, անիվների անընդհատ տեղապտույտի խորը ձյան մեջ: ESP համակարգը ներառում է նաև կցորդման վերահսկման համակարգ, որն ապահովում է անիվների օպտիմալ կցորդումը ճանապարհի հետ, կատարյալ ընթացային որակներ և կայունություն: Այս նորագույն տեխնոլոգիան առավելագույնս արդյունավետ կդարձնի նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում կատարվելիք արգելակումը: (Օպցիա, որպես ստանդարտ առաջարկվում է սահմանափակ թվով համալրումների հետ:)

Արտակարգ արգելակմանն օժանդակող համակարգ  (EBA)

Վթարային իրավիճակում EBA համակարգը թույլ է տալիս ապահովել առավել արդյունավետ արգելակում: Եթե համակարգը նկատում է, որ վարորդը բավականաչափ ուժեղ չի սեղմել արգելակման ոտնակը, այն ավտոմատ կերպ ապահովում է անհրաժեշտ ճիգը համապատասխան անիվի վրա:  (Տեղադրվում է միայն ESP համակարգի հետ համատեղ:)

Արգելակների հակաբլոկավորման համակարգ (ABS)՝ արգելակման ճիգերի էլեկտրոնային բաշխման ֆունկցիայով (EBD)

ABS/EBD համակարգը տեղադրվում է բոլոր ստանդարտ համալրումներում՝ ապահովելով հստակ ու վերահսկելի արգելակում: Focus-ի վարորդը մշտապես հուսալի կապ է զգում ճանապարհի հետ ցանկացած պայմաններում, իսկ առջևի առավել կոշտ արգելակային սկավառակները և շփման ուժն ավելացնող հատուկ նյութերի կիրառումը թույլ է տալիս բարելավել արձագանքն ու հետադարձ կապը:

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS)

Focus-ի վարորդն ու ուղևորները մշտապես գտնվում են կատարելագործված Անվտանգության ինտելեկտուալ համակարգի (IPS) պաշտպանության տակ: Թափքի գերամուր պողպատը ստեղծում է հուսալի կաղապար, որն ունակ է կլանել հարվածի էներգիան ցանկացած բախման ժամանակ: Պաշտպանության բոլոր տարրերը նախագծված են միասնական համակարգի շրջանակներում և աշխատում են անխափան և հստակ:

Լուրջ բախման ժամանակ անվտագության բարձիկները պատրաստ են ապահովել վարորդի և ուղևորների լիարժեք և բազմակողմանի պաշտպանությունը: Անվտանգության համակարգի նորագույն ցուցիչներն ակտիվացնում են բարձիկները մի քանի տասներորդական վայրկյանում: Բացի այս ղեկասյունն ու ոտնակների հանգույցը առանձնանում են տելեսկոպիկ կառուցվածքով, որի շնորհիվ դրանք ծալվում են և հեռացվում վարորդից, ինչը նվազեցնում է վնասվածքներ ստանալու հնարավորությունը: Անվտանգության ինտելեկտուալ համակարգի տեխնոլոգիաների շնորհիվ վարորդն ու յուրաքանչյուր ուղևոր կարող են իրենց լիարժեք պաշտպանված զգալ:

Արագության կարգավորվող սահմանափակիչ (ASLD)

Այս նոր համակարգը հանդիսանում է քրուիզ-կոնտրոլի բաղկացուցիչ մաս և թույլ է տալիս կանխել վարորդի կողմից սահմանված արագության պատահական գերազանցումը: Արագության սահմանափակումը կարելի է հեշտությամբ սահմանել ղեկանիվի վրա առկա կոճակների օգնությամբ և այնուհետև կենտրոնանալ միմիայն ճանապարհային իրավիճակի, և ոչ թե արագաչափի ցուցմունքի վրա: Իսկ երբ կարիք կունենաք օգտագործել Ձեր Focus-ի առավելագույն հզորությունը՝ համակարգը վայրկենապես կարձագանքի արագացման ոտնակի սեղմանը և կհանի սահմանափակումը: (Առաջարկվում է որպես օպցիա:)

Անվադողերում ճնշման անկման վերահսկման համակարգ

Եթե ուղևորության ժամանակ ճնշումն ընկնում է մեկ կամ մի քանի անվադողերում, համակարգն անմիջապես կզգուշացնի վարորդին սարքավորումների վահանակի վրա հատուկ ցուցիչի միջոցով: Այսպիսով Դուք կկարողանաք հանգիստ կանգ առնել և վերացնել խնդիրը (Առաջարկվում է որպես օպցիա):

FOCUS III. ԹԱՓՔԻ ԳՈՒՅՆԵՐ

Նորացված Ford Focus-ն առաջարկվում է զանազան գունային լուծումներով:

Ընտրեք Ձեզ գրավող գույնը: 

Սառցե սպիտակ

Կարմիր

Մուգ Կապույտ

Էլեկտրիկ կարմիր

Մուգ շագանակուգույն

Սև

Թանաքագույն

Բաց շագանակագույն

Արծաթագույն

Մուգ արծաթագույն

Կեսգիշերային երկինք

Կապույտ