KUGA

Սկսել նոր էջից.... Սա էր Ford-ի մասնագետների նպատակը՝ Kuga  մոդելը ստեղծելիս: Սա նշանակում էր նաև, որ կասկածի տակ էին դրվում մինչ այդ քրոսովերների մասին առկա բոլոր պատկերացումները:  Արդյունքում ստեղծվեց մի մոդել, որն աչքի է ընկնում "ունիվերսալ ունակություններով": Մեկ անգամ նստելով Kuga-ի ղեկին՝ Դուք կհրապուրվեք ընդմիշտ:  Սրահի օրիգինալ և նորաոճ դետալները հիանալի կերպով համադրվում են թափքի տպավորիչ լուծումների հետ:

"Ford Power" մեկնարկի կոճակ

Շարժիչը հնարավոր է աշխատեցնել ընդամենը մեկ կոճակի օգնությամբ: 

Ford EcoBoost 1.5 լ. շարժիչ

Նոր մոդելը ստացել է նաև նոր սիրտ՝ 1.6 լ ծավալով և անմիջական ներարկմամբ Ecoboost տուրբոշարժիչը: Այս շարժիչը ավելի տնտեսող ու արդյունավետ է քան դրանից ծավալով մեծ շատ այլ ագրեգատներ:

Բեռնախցիկի դռան էլեկտրակառավարում և առանց կոնտակտի աշխատեցում

Ինչ անել, եթե Ձեր ձեռքերը զբաղված են, և Դուք չեք կարող բացել բեռնախցիկի դուռը: Նոր  Ford Kuga-ն գիտի պատասխանը: Պարզապես անցկացրեք ոտքով հետևի բամպերի տակով, և բեռնախցիկի դռները կբացվեն կամ կփակվեն ավտոմատ կերպ: Այս համակարգն աշխատում է բամպերի մեջ տեղադրված երկու հատուկ ցուցիչների օգնությամբ և ակտիվանում է միայն այն դեպքում, երբ Դուք ունեք  Key-Free բանալին: 

Հիանալի կցորդում ցանկացած մակերևույթի հետ

Նոր Kuga-ն աչքի է ընկնում 4x4 քարշակման ինտելեկտուալ համակարգով, որն անընդհատ գնահատում է ճանապարհի ծածկը՝ 20 անգամ ավելի հաճախ, քան Դուք թարթում եք:  Այնուհետ համակարգը յուրաքանչյուր անիվին հաղորդում է ճիշտ այնքան հզորություն, որքան անհրաժեշտ է ամենաօպտիմալ կցորդումն ապահովելու համար: Այսպիսով ցանկացած պայմաններում Դուք կարող եք վստահ կառավարել մեքենան: 

Կյանքը ավելի վառ գույներով

Լիաչափ համայնապատկերային ապակյա տանիքը՝ էլեկտրակառավարվող շերտավարագույրով, լցնում է մեքենայի սրահը լույսով և թարմությամբ:

Ոճ

Ford ընկերության բացառիկ կինետիկ դիզայնը փոխում է քրոսովերների արտաքինի մասին ընդունված բոլոր պատկերացումները:

Լիցքավորման հատուկ համակարգ

Այս համակարգի շնորհիվ Դուք կխուսափեք սխալի արդյունքում անպատշաճ վառելիքով մեքենան լիցքավորելու վտանգից: 

Ford Kuga Trend մոդելի տեխնիկական բնութագրեր

 

Շարժիչ - բենզինային Ecoboost
Փոխանցումատուփ - ավտոմատ 6 աստիճան
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ   - 2.5
Առավելագույն հզորություն, ձ.ուժ - 150
Առավելագույն արագություն, կմ/ժ - 195
Ոլորող մոմենտ, Նմ - 240
Թափառք 0-100 կմ/ժ, վրկ - 9.7
Ընդհանուր քաշ, կգ - 1580
Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ - 4524/2077/1689
Անվային բազա, մմ - 2690
Վառելիքի բաքի ծավալ, լ - 60
Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ - 8.7
Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ - 5.7
Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ - 6.8
СО2 արտանետումներ, գ/կմ - 159
Արտանետման ստանդարտ - Euro V

Էքստերիեր

Կողային հայելիները՝ դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, թափքի գույնի

LED ցերեկային լուսարձակներ

Առջևի հակամառախուղային լուսարձակներ

17" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով

Ինտերիեր

Առջևի նստատեղերը՝ գոտկատեղի քառակողմ ընդգրկմամբ

Առջևի և հետևի պատուհանների բարձրացում/իջեցում վարորդի կողմից մեկ հպումով

Շարժիչի գործարկման կոճակ “FORD POWER”

Կարգավորվող ղեկանիվ (վերև/ ներքև, թեքության անկյուն)

Վարորդի նստատեղը մեխանիկական կառավարմամբ 6 դիրքերում

Առջևի ուղևորի նստատեղը մեխանիկական կարգավորմամբ, 4 դիրքերում

Վարորդի և առջևի ուղևորի ոտքերի մասի լուսավորություն

3 գլխատակ հետևի ուղևորների համար

Լուսավորվող գզրոց (бардачок)

Սրահի դեկորատիվ դիոդային լուսավորություն, լույսեր կարդալու համար դիմացի և հետևի շարքերի համար

Եռաթև, կաշվեպատ ղեկանիվ

Փոխանցումների փոփոխման ենթաղեկային փոխարկիչներ

Նստատեղերի ձևավորումը կտորե

Ակնոցների համար նախատեսված պահոց տանիքային հատվածում

12 վ. միացման վարդակ՝ տեղադրված կենտրոնական վահանակի ետնամասում

Կոնդիցիոներ

Հետևի նստատեղերը ծալվող 60/40 հարաբերակցությամբ, կարգավորվող ծալման աստիճանով

Նոր Kuga-ի ժամանակակից սրահն աչքի է ընկնում բարձրորակ լրամշակումներով և բոլոր մասերի հավաքման կատարյալ իրագործմամբ: Սպորտային էրգոնոմիկ նստատեղերը, սարքավորումների փափուկ պլաստմասները, եզակի դիզայնով կենտրոնական բարձակը, անթերի փոխակերպիչները և կառավարման հաճելի մեխանիզմները հանդիսանում են մանրակրկիտ ուշադրության և անգերազանցելի որակի ապացույց: 

Խելացի ամենագնաց

Սկզբունքորեն նոր Ford Kuga  ավտոմեքենան դարձել է էլ ավելի ունիվերսալ և ֆունկցիոնալ: Նորացված դինամիկ ուրվագիծը ոչ միայն աչք է շոյում, այլև օպտիմալացնում է օդի հոսքը, նվազեցնում է վառելիքի ծախսը և աղմուկի մակարդակը: Աէրոդինամիկայի բարելավմանը ծառայում է նաև ռադիատորի վանդակաճաղի ակտիվ վարագույրի ավտոմատ կարգավորումը: 

Խելացի ամենագնաց

Նոր Kuga-ն ունակ է բավարարել Ձեր յուրաքանչյուր ցանկությունը

Նրբաոճ թափք

Դիզայնի հատուկ տարրերը լրացնում են նոր Kuga-ի հստակ գծերը՝ խոր և տպավորիչ ուրվագիծը, միայն այս մոդելին բնորոշ քրոմապատ հետևի դիֆուզորը և տանիքի ռեյլինգները:

Առջևի սպորտային նստատեղեր

Ավելի բարձր կողային հատվածների շնորհիվ մասնակի կաշեպատմամբ սպորտային նստատեղերն ապահովում են լրացուցիչ հենարան, ինչն առավել կարևոր է շրջադարձերում: Թիկնակի բարձրությունը, թեքման անկյունը ինչպես նաև գոտկատեղի ուռուցիկությունը հնարավոր է կարգավորել ըստ ցանկության: 

Կենտրոնական բարձակի էրգոնոմիկ դիզայն

Ֆունկցիոնալ և էլեգանտ կենտրոնական բարձակի վրա առկա է հարմարավետ պահոց, ինչպես նաև տեղադրված են նորարարական սարքավորումներ, մասնավորապես շարժիչի աշխատացման "Ford Power" կոճակը, որը կազմում է ստանդարտ համալրման մաս: Շարժական արմնկակալը համատեղված է հարմարավետ ներկառուցված իրային բաժանմունքի հետ:  

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ(DEATC)

Դուք մրսում եք, իսկ Ձեր ուղևորները՝ շոգու՞մ: Օպցիոնալ DEATC համակարգի շնորհիվ վարորդն ու առջևի ուղևորը կարող են կարգավորել ջերմաստիճանը մնչև 4° C տարբերությամբ: Հետևի ուղևորների հարմարավետությունն ապահովվում է օդափոխման սեփական համակարգի շնորհիվ: 

Սարքավորումների վահանակի սպորտային դիզայն

Kuga ավտոմեքենայի վառ և էներգիայով լի դիզայնը կրկնվում է նաև կառավարման սարքավորումների մեջ, որոնք աչքի են ընկնում հստակ գծագրությամբ, սպորտային տեսքով և հարմարավետ դասավորվածությամբ:   Սարքավորումների վահանակի հագեցած կարմրավուն լուսավորումն ավելի ակնահաճո է և տեսանելի մթության պայմաններում: 

Բեռնախցիկի կարգավորվող հատակ

Ford Kuga-ն հարմարավետորեն տեղավորում է հինգ մեծահասակի, իսկ բեռնախցիկի ծավալը իջեցված հատակի դեպքում կազմում է 465 լ:  Եթե օգտագործել ընդամենը երկու նստատեղ, ապա բեռնախցիկի հատակը կազմում է լիովին հարթ մակերես, որի ծավալը կկազմի արդեն 1653 լ;

Մեքենայի լիարժեք վերահսկողություն ցանկացած պայմաններում: 

Ford Kuga-ի մեջ օգտագործված են բազում տեխնոլոգիաներ, որոնք կոչված են ավելի հեշտ ու անվտանգ դարձնել վարումը ցանկացած ճանապարհին և ցանկացած պայմաններում: Որոշ ֆունկցիաներ և լուծումներ նախագծվել են հատուկ այս մեքենայի համար: Ընդարձակ և շքեղ սրահի հետ մեկտեղ՜ այս մեքենան առաջարկում է նաև բավարար տարածություն Ձեր ուղեբեռի համար:

Ինտելեկտուալ լիաքարշ համակարգ (AWD)

Kuga  ավտոմեքենայի ինտելեկտուալ լիաքարշ համակարգը (AWD) օգտագործում է իրեն լավագույն կողմերից դրսևորած  Haldex տեխնոլոգիան, որն ապահովում է վայրկենական ադապտացում ճանապարհածածկի նկատմամբ: Այն յուրաքանչյուր անիվին հաղորդում է ճիշտ այնքան հզորություն, որքան անհրաժեշտ է ճանապարհի հետ առավելագույն կցորդում ապահովելու համար:  Այս համակարգն ակտիվանում է ավտոմատ կերպ՝ միայն այն դեպքում, երբ դա իրոք անհրաժեշտ է, ինչը թույլ է տալիս զգալիորեն խնայել վառելիքը:

Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ

Այս համակարգը թույլ է տալիս անփոփոխ պահել Ford Kuga-ի և դրա առջևից ընթացող մեքենայի միջև առկա տարածությունը: Եթե վերջինս դանդաղեցնում է ընթացքըմ, ապա համակարգն ավտոմատ կերպ նվազեցնում է Kuga-ի արագությունը: Տարածության մեծանալուն զուգահեռ՝ աճում է նաև արագությունը: 

Active Park Assist համակարգ

Active Park Assist համակարգը օգնում է անվտանգ կերպով կայանել ավտոմեքենան դրա երկարությունից ընդամենը մեկ մետրով ավելի մեծ տարածության մեջ:  Պարզապես սեղմեք համապատասխան կոճակը, և համակարգի սենսորները կգտնեն կայանման համար հարմար տեղը:  Այնուհետ համակարգն իր վրա կվերցնի ղեկային կառավարումը՝ վարորդին թողնելով արագության, արգելակման և փոխանցումների ընտրությունը: 

Հետևի տեսանելիության տեսախցիկ

Հետևի տեսանելիության այս տեսախցիկը կօգնի Ձեզ խուսափել մեքենայի հետնամասում առկա խոչընդոտներին բախվելուց՝ արտացոլելով դրանք սարքավորումների վահանակի մեջ ներկառուցված էկրանի վրա: Ավելի հեշտ մանևրելու համար նախատեսված են հատուկ ուղղորդիչ գծերը: Տեսախցիկը միանում է ավտոմատ կերպ՝ հետադարձ ընթացքի փոխանցումն ընտրելուն զուգահեռ:  

Ղեկի էլեկտրաուժեցացուցիչ

Նոր Kuga-ն համալրված է ղեկի էլեկտրաուժեղացման նոր համակարգով (EPAS), որն ավտոմատ հարմարվում է յուրաքանչյուր իրավիճակին: Քաղաքում և ցածր արագությամբ ընթանալու դեպքում ղեկը դառնում է ավելի թեթև՝ ապահովելով ավելի մեծ մանևրականություն: Ի տարբերություն նմանատիպ շատ համակարգերի, որոնք մշտապես միացրած են, EPAS-ն ակտիվանում է միայն անհրաժեշտության դեպքում, ինչը բերում է էներգիայի և արդյունքում նաև վառելիքի տնտեսման:

Ներկառուցված նավիգացիոն համակարգ

Նոր Ford Kuga-ն ցանկության դեպքում կարելի է համալրել ինտեգրված արբանյակային նավիգացիայի համակարգով, որն իրական ժամանակում կարող է գնահատել մեքենայի արագությունն ու ճանապարհային իրավիճակը՝ հստակ տեղեկություն հաղորդելով Ձեր ուղևորության նպատակակետին հասնելու վերաբերյալ: Տվյալ օպցիան ներառում է բարձր տվայնությամբ 5 դյույմ անկյունագծով էկրան, կառավարման վահանակ և վեց բարձրախոսներ:  

Ford Key-free համակարգ

Ford Key-Free համակարգը թույլ է տալիս առանց բանալին գրպանից կամ պայուսակից հանելու բացել կամ փակել ավտոմեքենայի դռները: Երբ բանալին մեքենայի մեջ է, կարող եք պարզապես սեղմել Ford Power կոճակը՝ աշխատեցնելով շարժիչը:

Լուսարձակների ավտոմատ միացում

Նոր Ford Kuga-ն համալրված է հատուկ ցուցիչներով, որոնք չափում են լույսի ինտենսիվությունը և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպ միացնում լուսարձակները: Ավտոմատ լուսարձակներն առաջարկվում են որպես օպցիա: 

Ավելի շատ տարածություն Ձեր իրերի համար

Նոր Ford Kuga-ի բեռնախցիկը դարձել է ավելի մեծ ու պրակտիկ, ինչն ավելի հաճելի է դարձնում մանավանդ երկար ճանապարհորդությունները: Բացի այդ, մենք առաջարկում ենք բազում հարմարավետ պահոցներ, որոնք տեղաբաշխված են ողջ ավտոմեքենայով: 

Էլեկտրակառավարվող կողային հայելիներ

Հանկարծակի վնասվածքներից խուսափելու համար՝ էլեկտրակառավարվող կողային հայելիներն ավտոմատ փակվում են՝ անմիջապես կայանելուց հետո: 

Համայնապատկերային տանիք՝ ավելի վառ և ընդարձակ ինտերիեր 

Համայնապատկերային տանիքը ստեղծում է տարածության զգացողություն և լիովին լուսավորում է ավտոմեքենայի սրահը: Ապակու հատուկ ծածկը կանխում է սրահի տաքացումը, սակայն կարող եք օգտատգործել նաև հատուկ էլեկտրական շերտավարագույրը: 

Գիշերային լուսավորում՝ Ձեր տրամադրությանը համահունչ

Կարմիր երանգի գիշերային լուսավորումը սրահին հաղորդում է հաճելի մթնոլորտ: Լույսն արձակվում է առաստաղից, կենտրոնական բարձակից, բաժակակալներից, դռների բռնակներից և ոտքերի հատվածից: Ինտերիերի լրացուցիչ լուսադիոդային լուսավորումը թույլ է տալիս ընտրել յոթ հասանելի գույներից մեկը:

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ

Օպցիոնալ երկգոտի կլիմատ-կոնտրոլը (DEATC) թույլ է տալիս 4 ° C տարբերությամբ կարգավորել օդի ջերմաստիճանը վարորդի և առջև ուղևորի հատվածում:

Անվտանգության առավելագույն աստիճանը թե՛ ճանապարհին, թե՛ ճանապարհից դուրս:

Նոր Ford Kuga-ն նախագծվել է այնպես, որպեսզի կարողանա դիմակայել նույնիսկ ամենաբարդ պայմաններին և համալրված է անվտանգության և վարորդին օժանդակման մի շարք նորարարական տեխնոլոգիաներով, ինչպիսին են, օրինակ՝ ընթացքի կայունացման էլեկտրոնային համակարգը (ESP), անվտանգության ինտելեկտուալ համակարգը (IPS) և ինտելեկտուալ լիաքարշ համակարգը (iAWD):

Այս բոլոր լուծումները գնահատվել են EuroNCAP անկախ կազմակերպության կողմից, որը Ford Kuga-ին պարգևել է անվտանգության 5-աստղանի ռեյթինգ իր դասի ավտոմեքենաների մեջ:

Բացի այդ, Active City Stop և Ford SYNC համակարգերը՝ արտակարգ օգնության ֆունկցիայով, ստացել են Euro NCAP Advanced մրցանակը՝ անվտանգության ոլորտում տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար:

Արտակարգ արգելակման օժանդակում

Արտակարգ արգելակման օժանդակման համակարգը (EBA) թույլ է տալիս նոր Ford Kuga-ին արդյունավետ արգելակել նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում:

Արտակարգ օգնություն

Դժբախտ պատահարի և անվտանգության բարձիկների աշխատացման դեպքում այս տեխնոլոգիան (SYNC համակարգ մաս) Ձեր բջջայինի օգնությամբ կապվում է արտակարգ ծառայությունների հետ և հայտնում մեքենայի կոորդինատները:

"Կույր" կետերի մոնիթորինգի համակարգ

"Կույր" կետերի մոնիթորինգի համակարգը, որն օգտագործում է հատուկ սենսորներ՝ նախազգուշացնելով վարորդին տվյալ պահին անտեսանելի մեքենաների առկայության մասին: Այդ ցուցիչները տեղադրված են մեքենայի կողքերից և խոչընդոտի մասին տեղեկացնում են կողային հայելիների մեջ ներկառուցված հատուկ նարնջագույն ինդիկատորների միջոցով:  

Երթևեկության շարքի վերահսկման համակարգ

Եթե Ձեր կամքից անկախ խախտեք երթևեկության շարքը՝ համակարգը ղեկի վիբրացիայի  և էկրանի վրա հայտնվող հաղորդագրության միջոցով կնախազգուշացնի Ձեզ հնարավոր վտանգի մասին:Այս գերժամանակակից համակարգն արժանեցել է Euro NCAP Advanced մրցանակի;

Վարորդի հոգնածության ազդանշանային համակարգ

Վարորդի նախազգուշացման համակարգը (Driver Alert) անընդհատ վերլուծում է վարորդի պահվածքը և ունակ է ճանաչել ցանկացած շեղում, որն առաջանում է հոգնածության հետևանքով: Նման դեպքում հատուկ հաղորդագրություն է արտաբերվում էկրանի վրա՝ առաջարկելով վարորդին որոշ ժամանակով կանգ առնել: Այս տեխնոլոգիան նույնպես արժանացել է Euro NCAP Advanced մրցանակի:

Արագության սահմանափակման համակարգ

Կրուիզ-կոնտրոլի մաս կազմող այս ֆունկցիան թույլ է տալիս սահմանել առավելագույն արագության ցանկալի սահմանը՝ ղեկի վրա առկա մի քանի կոճակների օգնությամբ: Դրանից հետո ավտոմեքենան կհետևի սահմանված արագությանը՝ թույլ տալով վարորդին կենտրոնանալ ճանապարհի վրա: Արագության ոտնակի սեղմումը թույլ է տալիս չեղյալ համարել կատարված կարգավորումները:

Ճանապարհային նշանների հայտնաբերման համակարգ

Ճանապարհային նշանների հայտնաբերման նորարարական համակարգը ճանաչում է նշաններն ու ցուցադրում է դրանք սարքավորումների վահանակի վրա: Այն նաև կտեղեկացնի թույլատրելի արագությունը գերազանցելու մասին՝ թույլ տալով խուսափել ավելորդ տուգանքներից:

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ

Նոր Kuga-ն համալրված է անվտանգության նորագույն ինտելեկտուալ համակարգով (IPS), որը կոորդինացնում է վարորդի և ուղևորների պաշտպանությունն ապահովող մի շարք համակարգերի աշխատանքը: Բացի ամուր, գերկարծր թափքից, այն ներառում է նաև անվտանգության բազում բարձիկներ: Հնարավոր վնասվածքները կանխելու նպատակով ղեկասյունը ծալվում է և մի կողմ տեղաշարժվում:

Ford Kuga-ն արգելակում է Ձեր փոխարեն

Նորարարական "Active City Stop" համակարգը թույլ է տալիս խուսափել հոսքում դանդաղ ընթացող մեքենաներից կամ մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս հանդիպող բախումներից: Եթե համակարգը նկատում է, որ առջևից ընթացող մեքենան կտրուկ կանգ է առնում, այն ավտոմատ կերպ ակտիվացնում է Ձեր մեքենայի արգելակները: "Active City Stop" համակարգն արժանացել է Euro NCAP Advanced մրցանակին: 

Ցանկացած մանրուք վերահսկելի է՝ անկախ ճանապարհային պայմաններից

Կայունացման էլեկտրոնային համակարգը (ESP)անընդհատ վերահսկում է Ձեր մեքենայի ընթացքը: Այն գրանցում է նախընտրած ուղղությունից նույնիսկ ամենափոքր շեղումները և ավտոմատ կերպով ուղղում մեքենայի դիրքը ճանապարհի վրա, ինչը թույլ է տալիս վարորդին պահպանել վերահսկողությունը: Այս համակարգը մշտապես ակտիվ է, սակայն այսուհետ հնարավորություն կա միացնել "սահմանափակ օժանդակության" ֆունկցիան, որը թույլ կտա հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսին է, օրինակ խորը ձյունը: ESP համակարգը ներառում է նաև հակատեղպտուտային ֆունկցիան, իսկ "Traction Control"-ն ապահովում է առավելագույն կցորդումն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: 

Նոր Ford Kuga-ն առաջարկվում է մի քանի գունային լուծումներով: Դուք անպայման կգտնեք այն մեկը, որը հենց Ձերը կլինի:

  • Magnetic Metalic
  • Copper Pulse
  • Frozen White
  • Race Red
  • Deep Impact Blue
  • Moondust Silver
  • Shadow Black