FORD MONDEO

Առաջինն, ինչ աչքի է զարնում նոր Ford Mondeo-ի մեջ նրա դինամիկ ուրվագիծն է: Սակայն սա միայն մեկն է, այն բազմաթիվ նորություններից, որոնք կիրառվել են այս ավտոմեքենայի  մեջ: Մեկ քայլ դեպի ներս, և դուք ըստ արժանվույն կգնահատեք մեքենայի հարմարավետության նոր մակարդակը, ինտերիերի մտածված լուծումներն ու կառավման մի շարք նորարարական տեխնոլոգիաները: Պակաս ակնհայտ, բայց ոչ պակաս կարևոր նորամուծություն կարելի է համարել էլեկտրական շարժիչների նորացված շարքը, որոնք աչքի են ընկնում ածխաթթու գազի արտանետման առավել ցածր մակարդակով և ավելի արդյունավետ աշխատանքային ու տեխնիկական բնութագրերով:

Ford Mondeo կինետիկ դիզայն 

"Շարժման էներգիա" մեր գաղափարախոսությունը մարմնավորվում է յուրաքանչյուր դինամիկ ու էլեգանտ գծի մեջ:

Շարժիչների նորարարական տեխնոլոգիաներ

Բարձր պտտող մոմենտը և հզորությունը՝ զուգադրված արտանետումների ցածր մակարդակով և վառելիքի խնայողությամբ, հանդիսանում են EcoBoost տեխնոլոգիայի հիմնական առավելությունները:

Փոխանցումատուփ

Վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է փոխանցումների հստակ ու սահուն փոխակերպում: 

Ինտելեկտուալ տեխնոլոգիաներ

Պրեմիում դասի ավտոմեքենան պետք է լինի կառավարելի, անվտանգ ու հարմարավետ: Հենց այսպիսին է նոր Mondeo-ն՝ շնորհիվ նորագույն ինտելեկտուալ տեխնոլոգիաների: 

Հեռակա լուսավորության ավտոմատ միացում

Երբ համապատասխան համակարգը գրանցում է հակընթաց տրանսպորտային միջոց կամ արտաքին լուսավորման ծրագրավորված որոշակի աստիճան, այն ավտոմատ անցում է կատարում մոտակա լուսավորության: Նույնը տեղի է ունենում հակառակ պարագայում:

Որակյալ նյութեր

Ford-ի սրահում կիրառված նյութերի բարձր որակն ու բոլոր տարրերի իրականացման անթերի վարպետությունը ստեղծում են հարմարավետության մթնոլորտ: Գնահատեք Mondeo-ի Windsor կաշեպատմամբ նստատեղերն ու ձևավորման նրբաճաշակ լուծումները: 

Ford Easy Fuel վառելիքի լիցքավորման համակարգ

Ford Easy Fuel համակարգը համալրված է հատուկ սահմանափակիչ սարքով, որը ճանաչում է լիցքավորման ատրճանակի գլխիկի տրամագիծը՝ ըստ վառելիքի տեսակի: Այս համակարգի առկայությունը կանխում մեքենայի հնարավոր լիցքավորումը վառելիքի ոչ թույլատրելի տեսակով: 

Mondeo Ambiente 4D-ի տեխնիկական բնութագրեր 

Շարժիչ 
Փոխանցումատուփ 
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ 
Առավելագույն հզորություն, ձ.ուժ 
Առավելագույն արագություն, կմ/ժ 
Ոլորող մոմենտ, Նմ 
Թափառք 0-100 կմ/ժ, վրկ 
Ընդհանուր քաշ, կգ 
Երկարություն, լայնություն, բարձրություն, մմ 
Անվային բազա, մմ 
Վառելիքի բաքի ծավալ, լ 
Վառելիքի ծախս (քաղաքային ցիկլում), լ/100 կմ 
Վառելիքի ծախս (մայրուղային ցիկլում), լ/100 կմ 
Վառելիքի ծախս (խառը ցիկլում), լ/100 կմ 
СО2  արտանետումներ, գ/կմ
Արտանետման սանդարտ
- բենզինային 
- ավտոմատ 6 աստիճան 
- 2.5 
- 150 
- 204 
- 225 
- 10.3 
- 1529 
- 4871/2121/1490 
- 2489 
- 62.5 
- 11.8 
- 6.1 
- 8.2
- 189
- Euro V

ԷՔՍՏԵՐԻԵՐ

Առջևի և հետևի բախարգելները թափքի գույնի

Առջևի և հետևի բախարգելների ստորին մասերը և կողային երկայնական մոլդինգը սև գույնի

Առջևի հալոգենային լուսարձակներ

Հետևի LED լուսային ցուցիչներ

Կողային ապակիների եղրագծերը քրոմատ

Հովացուցիչի վերին պաշտպանիչ ցանցը քրոմապատ

Հովացուցիչի ստորին պաշտպանիչ ցանցը սև գույնի

 Առջևի ապակու մաքրիչները աշխատանքի ընդհատման ռեժիմներով

Կողային հայելիների կաղապարները ներկված թափքի գույնի, ստորին սև հատված

 Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, տաքացվող

16" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով, անիվների չափերը՝ 215/60R16

Ինտերիեր

Առջևի և հետևի բախարգելները թափքի գույնի

Առջևի և հետևի բախարգելների ստորին մասերը և կողային երկայնական մոլդինգը սև գույնի

Առջևի հալոգենային լուսարձակներ

Հետևի LED լուսային ցուցիչներ

Կողային ապակիների եղրագծերը քրոմապատ

Հովացուցիչի վերին պաշտպանիչ ցանցը քրոմապատ

Հովացուցիչի ստորին պաշտպանիչ ցանցը սև գույնի

Առջևի ապակու մաքրիչները աշխատանքի ընդհատման ռեժիմներով

Կողային հայելիների կաղապարները ներկված թափքի գույնի, ստորին սև հատվածով

Կողային հայելիները դարձի ցուցիչով, էլեկտրական կարգավորվող, տաքացվող

16" պողպատյա անվահեծեր դեկորատիվ վրադիրներով, անիվների չափերը՝ 215/60R16

Անվտանգության և տեսաձայնային համակարգեր

Արգելակային հակաբլոկավորման համակարգ (ABS) 

Արգելակման ուժի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)

Կուրսային կայունության էլեկտրոնային համակարգ (ESP)

Անիվների տեղապտույտը կանխող համակարգ (TC) 

Վթարային արգելակման օժանդակող համակարգ (EBA)

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS) 

Վերելքների վրա ավտոմեքենայի գործարկման և կարճատև (3 վրկ) կանգի համակարգ (HSA) 

Բորտ համակարգիչ 

Կայանման արգելակը 

էլեկտրական Ղեկանիվի էլեկտրաուժեղարար (EPAS) 

Մանկական նստարանների ամրակներ ISOFIX 

Վառելիքի բաքի լիցքավորման Ford Easy Fuel համակարգ 

Անվտանգության բարձիկներ վարորդի և առջևի ուղևորի համար 

Առջևի ուղևորի անվտանգության բարձիկի անջատում 

Կողային անվտանգության բարձիկներ 

Դիմացի և հետևի անվտանգության վարագույրներ 

Ծնկային անվտանգության բարձիկ վարորդի համար 

Բոլոր դռների ապակիները էլեկտրական կառավարմամբ 

Հետևի դռների բլոկավորման համակարգ երեխաների համար 

Բոլոր դռների կենտրոնացված բլոկավորման համակարգ 

Փոքրաչափ պահեստային անվադող 

Աուդիո համակարգ (CD/MP3) USB մուտքով, 6 բարձրախոս, 4.2՛՛ դիսպլեյ՝ տեղադրված կենտրոնական վահանակի վրա 

My Key” համակարգ

Ford EcoBoost SCTI շարժիչ

EcoBoost շարժիչները հանդիսանում են Ford ECOnetic սերիայի կարևորագույն բաղկացուցիչ մասը:  Դրանք աչքի են ընկնում այրման ժամանակակից համակարգով և այլ բենզինային շարժիչներից տարբերվում են ավելի մեծ արտադրողականությամբ ու ՕԳԳ-ով: Թվերի լեզվով՝ այս շարժիչով Mondeo-ն 20%-ով ավելի տնտեսող է, իսկ CO2 արտանետումները նվազում են նույն 20%-ով: Համադրելով տուրբոներ մղման, գազաբաշխման ֆազերի կարգավորման և վառելիքի անմիջական ներարկման տեխնոլոգիաները՝ EcoBoost շարժիչները համեմատելի են ավելի մեծ ծավալով V6 շարժիչների հետ: Այս շարժիչների կարևորագույն առավելություններից մեկն է PowerShift ավտոմատ փոխանցումատուփն է, որն առաջարկվում է ստանդարտ համալրմամբ: 

Ford PowerShift ավտոմատ փոխանցումատուփ

Ford PowerShift-ը Ford ECOnetic տեխնոլոգիայի կարևորագույն մասն է: Այն համատեղում է ավտոմատ փոխանցումատուփի հարմարավետությունը մեխանիկականի հստակության ու արդյունավետության հետ: Կրկնակի կցորդմամբ վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփը ապահովում է փոխանցումների հստակ, արագ և ժամանակին փոխակերպում: 
Ford PowerShift-ը երաշխավորում է ավելի արագ և սահուն փոխակերպում, ինչպես նաև վառելիքի ծախսի ցածր մակարդակ, որը համեմատելի է մեխանիկական փոխանցումներին բնորոշ ցուցանիշների հետ:  Այն կարող է աշխատել երեք ռեժիմներում՝ ավտոմատ, ավտոմատ սպորտային և ձեռքի սպորտային:  Փոխանցում ընտրելու համար պարզապես տեղաշարժեք լծակը. կցորդման ոտնակի կարիք այլևս չկա:

DVD մուլտիմեդիա համակարգ

Mondeo-ի մուլտիմեդիա ժամանցային համակարգը՝  DVD տեխնոլգիայի հիման վրա, կապահովի հետաքրքիր ժամանց բոլոր ուղևորների համար:  Այն բաղկացած է երկու անկախ էկրաններից, որոնք ներկառուցված են առջևի նստատեղերի գլխահենակների մեջ, անլար ականջակալներից և հեռակառավարման վահանակից: Բավարար է, ճանապարհ մեկնելիս, վերցնել DVD-սկավառակները, խաղային հավելվածը կամ MP3-նվագարկիչը և միացնել դրանք համակարգին:

"Ford Power" շարժիչի աշխատացման կոճակ

Ford Mondeo-ի մեջ միանգամից աչքի են ընկնում բազում նորույթներ:Դուք կարող եք աշխատեցնել շարժիչը՝ առանց բանալին գրպանից հանելու: Պարզապես պետք է սեղմել կցորդման ոտնակը (կամ արգելակը, եթե մեքենան համալրված է ավտոմատ փոխանցումատուփով) և այնուհետ՝ "Ford Power" կոճակը:

Երկգոտի քլիմատ-կոնտրոլ

Դուք կարող եք առանձին-առանձին կարգավորել ջերմաստիճանը վարորդի, առջևի ուղևորի և հետևի ուղևորների հատվածում՝ բոլորի համար ապահովելով կատարյալ հարմարավետություն՝ անկախ դրսում տիրող եղանակից: Հետևի ուղևորներին լրացուցիչ հարմարավետություն ապահովելու համար են նախատեսված կենտրոնական բարձակի վրա տեղակայված օդափոխման հատուկ անցքերը:  

Follow me home լուսարձակներ

Մութ ժամանակ դռները փակելուց հետո մեքենայի լուսարձակները որոշ ժամանակ վառված են մնում՝ լուսավորելով Ձեր ճանապարհը: 

Կայանման ցուցիչներ

Կայանման առջևի և հետևի ցուցիչները յուրաքանչյուր մանևրը դարձնում են առավել պարզ ու անվտանգ: Ձայնային ազդանշանը թույլ է տալիս հուսալիորեն գնահատել մեքենայի և խոչընդոտի միջև եղած տարածությունը, ինչն առավել կարևոր է սահմանափակ տարածքում տեղաշարժվելու ժամանակ: 

Run Flat անվադողեր՝ ծակվելուց հետո երթևեկելու հնարավորությամբ

Անվադողի հանկարծակի վնասվածքց հետո Run Flat տեխնոլոգիան թույլ է տալիս շարունակել շարժումը և հասնել այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլինի փոխել անիվը: 

Ford Mondeo-ն վաստակել է 35 միավոր մեծահասակ ուղևորների անվտագության համար, ինչը համապատասխանում է Euro NCAP կազմակերպության առավելագույն 5-աստղանի ռեյթինգին: Focus, Galaxy և S-MAX մոդելների հետ մեկտեղ Mondeo-ն  Ford-ի չորրորդ մոդելն է, որն արժանացել է Euro NCAP-ի առավել անվտանգ 10 մեքենաների ցանկում հայտնվելու պատվին: Բացի այդ Mondeo-ն ստացել է 4 աստղ “երեխաների անվտանգություն” անվանակարգում

Անվտանգության ինտելեկտուալ համակարգ (IPS)

Ford Mondeo-ի անվտանգության ինտելեկտուալ համակարգը (IPS) համալրվել է մի շարք նոր ֆունկցիաներով, որոնք պատրաստ են գործարկվել մի քանի վայրկյանների ընթացքում: Անվտանգության ժամանակակից բարձիկներ, եռակետ ամրագոտիներ, կատարելագործված նախաձգիչներ և բեռնվածության սահմանափակիչներ, հորիզոնական ուղղությամբ տեղաշարժվող ղեկասյուն, ոտնակների շարժական հանգույց և պարանոցի պաշտպանության կատարելագործված միջոցներ... Այս ամենն ապահովում է վարորդի և ուղևորների պաշտպանության աննախադեպ բարձր մակարդակ:

Անվտանգության բարձիկներ

Անվտանգության յոթ բարձիկներն իրականացված են ամենանոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Վարորդի և առջևի ուղևորի դիմային, վարորդի ծնկների պատպանության բարձիկներն ու սրահի ողջ երկայնքով բացվող վարագույրաձև բարձիկներն ապահովում են ամենաբարձր աստիճանի պաշտպանություն: Ավտոմեքենայի ավտոմատ համակարգն ակտիվացնում է համապատասխան բարձիկը՝ կախված բախման ուժից և տեսակից: 

Անվտանգ ղեկասյուն

Ղեկասյունը նախագծված է վթարի էներգիան կլանելու հնարավորությամբ: Բախման ժամանակ այն ծալվում է և մի կողմ տեղաշարժվում: 

Նախաձգիչներով ամրագոտիներ

Առջևի նստատեղերի ամրագոտիների նախաձգիչներն ակտիվանում են անվտանգության բարձիկներից 5-10 միլիվայրկյան ավելի շուտ՝ ավելի հուսալի կերպով ֆիքսելով վարորդին և ուղևորներին: Հետևի կողայն նստարաններին առկա են մանկական նստատեղերի ISOFIX ամրաններ:

Ոտնակների շարժական հանգույց

Ուժեղ դիմային բախման ժամանակ ոտնակների հանգույցը տեղաշարժվում է դեպի մեքենայի առաջնամաս՝ կանխելով վարորդի ոտքերի վնասվածքների հնարավորությունը: 

Պարանոցի վնասվածքների կանխման համակարգ

Այս նոր համակարգը թույլ է տալիս կանխել վզի և գլխի վնասվածքները՝ գլխահենակը դեպի առաջ տեղաշարժելով հետևից ստացված հարվածի ժամանակ:

* Չի թույլատրվում մանկական նստատեղը ամրացնել առջևի ուղևորի նստարանին, եթե մեքենան համալրված է առջևի ուղևորի անվտանգության ակտիվ բարձիկով: Մանկական նստատեղի ամրացման առավել անվտանգ տեղը հետևի կողային նստարաններն են

Արգելակների հակաբլոկավորման համակարգ (ABS) 

Բոլոր մոդելները համալրված են ABS համակարգով, որը կանխում է անիվների բլոկավորումը կտրուկ արգելակման ժամանակ: Սա առավելապես կարևոր է բարդ ճանապարհայն պայմաններում: 

Արգելակման ճիգերի էլեկտրոնային բաշխման համակարգ (EBD)

EBD համակարգը հավասարաչափ բաշխում է արգելակման ուժը բոլոր չորս անիվների միջև՝ ապահովելով սահուն արգելակում և արգելակման ուղու կրճատում: 

Ուղեծրային կայունության համակարգ (ESP)՝ արտակարգ արգելակմանն օժանդակող համակարգով (EBA)

ESP համակարգը, որն այսուհետ հասանելի է նաև ստանդարտ համալրմամբ Ford Mondeo-ի բոլոր մոդիֆիկացիաների համար՝ սկսած Trend-ից, հետևում է ղեկանիվի կտրուկ շարժումներին, կտրուկ արգելակումներն և անհրաժեշտության դեպքում որոշակի կարգավորումներ մտցնում մեքենայի կառավարման մեջ: Նվազեցնելով շարժիչի հզորությունը և արգելակելով այս կամ այն անիվը, այն թույլ է տալիս պահպանել մեքենայի կայունությունը: Արտակարգ արգելակման դեպքում EBA համակարգը թույլ է տալիս կրճատել արգելակման ուղին:

Զառիվեր մեկնարկին օժանդակող համակարգ (HLA)

Այս օգտակար ֆունկցիան թույլ է տալիս մեկնարկել զառիվեր առանց ավելորդ խնդրի: Եթե արգելակն արդեն բաց է թողնված, համակարգն ավտոմատ կերպ արգելափակում է անիվները մինչ այն պահը, երբ վարորդը սեղմում է արագացման ոտնակը, ինչը կանխում է մեքենայի հետ գլորվելը: 

Անվադողերում ճնշման վերահսկման համակարգ

Վարորդին ևս մեկ գլխացավանքից ազատելու համար են նախատեսված Ford Mondeo-ի յուրաքանչյուր անիվի վրա տեղադրված ճնշման ցուցիչները, որոնք ձայնային ազդանշանի միջոցով նախազգուշացնում են վարորդին, եթե անվադողերից մեկի ճնշումը վտանգավոր կերպով իջնում է:

Պասիվ հակաառևանգման համակարգ (PATS)

Նման կարգի ավտոմեքենա ընտրելով՝ դուք պետք է վստահ լինեք, որ այն ամբողջությամբ պաշտպանված է չարագործներից: Այդ նպատակով մենք նախատեսել ենք մի շարք լուծումներ: Բոլոր փականները համալրված են հատուկ պաշտպանիչ սարքերով: Լրացուցիչ անվտանգություն է ապահովում նաև մեր կողմից հատուկ նախագծված պասիվ հակաառևանգման համակարգի  (PATS) իմոբիլայզերը, որը թույլ է տալիս աշխատեցնել շարժիչը միայն այն դեպքում, երբ առկա է հատուկ ծրագրավորված բանալին, որի եզակի ծածկագիրը ճանաչելի է հատուկ ցուցիչներ համար:

Ձայնաազդանշանային համակարգ

Մենք առաջարկում ենք ձայնաազդանշանային համակարգերի մի քանի տարբերակներ: Այս համակարգերն ու շարժիչի իմոբիլայզերը ապահովում են Ձեր Mondeo-ի գրեթե կատարյալ պաշտպանվածությունը ցանկացած չարագործից: Համակարգն ակտիվանում է յուրաքանչյուր անգամ, երբ փորձ է կատարվում բացել մեքենայի պատուհանը, կապոտը կամ բեռնախցիկը: Առանձնակի պաշտպանված է նաև աուդիոբլոկը, իսկ հատուկ սկաները գրանցում է սրահի մեջ տեղի ունեցող ցանկացած շարժում:

Կրկնակի բլոկավորում

Mondeo ավտոմեքենայի փականների կրկնակի բլոկավորման համակարգը թույլ է տալիս հեռակառավարման վահանակի օգնությամբ փակել բոլոր էլեկտրակառավարվող պատուհանները և դռները:  Նույնիսկ եթե չարագործը կոտրել է ավտոմեքենայի պատուհանը, նա չի կարողանա բացել դռները ներսից: Կրկնակի բլոկավորումը միացնելու համար բավարար է երկու անգամ սեղմել վահանակի վրայի կոճակը:  Սեղմելով և որոշ ժամանակ սեղմած պահելով բացման կոճակը, կարող եք միանգամից բացել բոլոր պատուհանները:

Նախորդից ավելի դինամիկ արտաքինով տարբերվող նոր Mondeo-ն առանձնանում է առջևի վանդակաճաղի փոփոխված տեսքով, ցերեկային լուսադիոդայյին լամպերով և պատուհանների քրոմապատ շրջանակներով: Նորացվել են նաև մեքենայի բամպերներն ու կապոտը, որոնք ստացել են ավելի ատլետիկ տեսք: Այս ամենը խորացրել է “կինետիկ դիզայնի” արտացոլումը՝ դարձնելով Mondeo-ի արտաքինն էլ ավելի նրբագեղ:

Մեքենայի փոփոխված և նորացված ինտերիերն առանձնանում է նրբագեղ կենտրոնական բարձակով, էլ ավելի բարձրորակ նյութերով, պաստառներով ու լրամշակմամբ: Հավաքման անգերազանցելի որակը ստեղծում են հստակ ու էլեգանտ պատկեր: Իսկ լուսադիոդային լուսավորությունը իր ուրույն խոսքն է ասում մեքենայի սրահի մթնոլորտի ձևավորման հարցում: Որպես օպցիա կարող եք տեղադրել նաև գերժամանակակից նավիգացիոն ու աուդիո համակարգեր:

Բիքսենոնային լուսարձակներ (HID)

Ford Mondeo-ի վրա որպես օպցիա կարող են տեղադրվել բիքսենոնային լուսարձակներ (HID), որոնք համալրված են ստատիկ վիրաժային լամպերով: Այս լուսարձակներն ապահովում են ավելի հզոր լուսային հոսք և ճանապարհի կատարյալ տեսանելիություն մթության մեջ, ինչը պայմանավորված է ավանդական հալոգենային լուսարձակների հանդեպ քսենոնային տեխնոլոգիայի ունեցած առավելություններով: Ընդ որում բիքսենոնային լուսարձակները ծախսում են  մեկ երրորդով պակաս էներգիա:

Առանց բանալու մուտք

Երբ մոտենում եք Ford Mondeo-ին, այն ճանաչում է Ձեզ արտաքին ինտելեկտուալ ցուցիչների օգնությամբ, որոնք հայտնաբերում են Ձեր գրպանում կամ պայուսակում գտնվող բանալին: Պարզապես քաշեք սրահի կամ բեռանխցիկի դուռը, և այն կբացվի:

Սրահի լուսավորման նոր համակարգ

Սրահի լուսավորման օրիգինալ համակարգն առանձնացնում է Mondeo-ն նմանատիպ այլ մեքենաներից և ապահովում է լրացուցիչ հարմարավետություն թե վարորդին, թե ուղևորներին: Մոտակա լուսավորության միացման հետ զուգահեռ փոխանցումատուփի լծակի հատվածը սկսում է լուսավորվել փափուկ կարմրադեղին երանգի լույսով: Իսկ ոտքերի հատվածում առկա լրացուցիչ լուսավորությունը թույլ է տալիս ավելի լավ կողմնորոշվել՝ մեքենա նստելի սկամ դուրս գալուց: 

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ

Կարող եք առանձին ջերամստիճան սահմանել վարորդի, առջևի և հետևի ուղևորների համար՝ ապահովելով հարմարավետություն անկախ դրսում տիրող եղանակային պայմաններից: Հետևի ուղևորների հարմարավետությանը նպաստում են նաև օդափոխման հատուկ անցքերը:

Վարորդի նստատեղի և կողային հայելիների հիշողության ֆունկցիա

Ութ ուղղություններով կարգավորման հնարավորություն ունեցող վարորդի նստատեղը թույլ կտա Ձեզ գտնել ամենահարմար դիրքը: Օգտագործելով հիշողության կոճակները՝ կարող են պահպանել վարորդի նստատեղի կարգավորումների և դրանց համապատասխանող արտաքին հայելիների դիրքերի չորս տարբերակ՝ այնուհետև հեշտությամբ ընտրելով այն ցանկացած պահի: (որպես ստանդարտ առաջարկվում է Ghia X համալրման համար:)

Մանկական նստատեղերի ISOFIX ամրաններ

Երեխաների անվտանգությունը առաջնային կարևորության հարց է: Որպես աքսեսուար մենք առաջարկում ենք հատուկ մանկական Britax Romer մանկական նստատեղը, որը կարող եք հուսալիորեն ամրացնել հետևի շարքի երկու կողային նստատեղերից մեկին՝ ISOFIX ամրանների համակարգի օգնությամբ: Նմանատիպ լուծում է առաջարկվում  նաև մինչև 18 ամսական երեխաների համար (աքսեսուար):

Ներքին տարածություն

Ունիվերսալ թափքով մեքենայի հետևի նստատեղերը հեշտությամբ ծալվում են , ինչի շնորհիվ բեռնախցիկի ծավալը հասնում է 1733 լ. Այս թափքով մեքենաների համար կարելի է օպցիոնալ պատվիրել բեռնախցիկի սահող հատակ: Այս տեսակի հատակի բեռնատարողությունը՝ դուրս քաշված վիճակում կազմում է 120 կգ:

Ford Mondeo-ն թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր մանրուք: 

HMI ինտերֆեյսի նորարարական թվային էկրանը, որի կառավարումն իրականացվում է ղեկանիվի վրա առկա հատուկ բազմաֆունկցիոնալ կոճակների միջոցով, ապահովում է նավիգացիայի, ժամանցային համակարգի և բազում այլ ֆունկցիաների հարմարավետ ու հուսալի կառավարում:

Mondeo-ն առաջարկվում է շուրջ մեկ տասնյակ տարբեր գույներով:

Ընտրեք Ձեր սիրելի գույնը:

Թափքի գույներ

  • Կապույտ
  • Կանաչ
  • Մուգ կապույտ
  • Սառցե սպիտակ
  • Արծաթագույն
  • Պլատինիում սպիտակ
  • Բաց արծաթագույն