Սպասարկում և երաշխիք

Տեխնիկական սպասարկում

Մենք մշտապես Ձեզ ենք մատուցում լավագույն ծառայությունները` Ձեր ավտոմեքենայի երկարատև աշխատանքը ապահովելու համար: Ոչ ոք ավելի լավ չգիտի Ձեր Ford ավտոմեքենան, քան մեր տեխնիկական սպասարկման կենտրոնի մասնագետները, որոնք պարբերաբար վերապատրաստվում են ժամանակի խստագույն պահանջներին համապատասխան ծրագրերով:

Վստահելով մեզ Ձեր Ford ավտոմեքենայի սպասարկումը`կարող եք համոզված լինել, որ ավտոմեքենան հուսալի ձեռքերում է: Միայն Ford-ի կողմից սերտիֆիկացված սպասարկման կենտրոնները կարող են իսկապես պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերել Ձեր ավտոմեքենային: Բարձր որակավորում ունեցող մեր տեխնիկական անձնակազմն աշխատանքում օգտագործում է միայն օրգինալ Ford պահեստամասեր և հատուկ նախագծված ու արտադրված գործիքներ:

Օրիգինալ մասեր

Անվտանգություն: Մենք վճռական ենք Ձեր Ford ավտոմեքենայի ուղևորների ինչպես նաև անցորդների անվտանգությունն ապահովելու հարցում: Ահա թե ինչու Ford-ի օրիգինալ պահեստամասերը նախագծված, արտադրված ու փորձարկված են գործող ամենախիստ ստանդարտներին համապատասխան:

Երաշխիք

Յուրաքանչյուր նոր Ford ավտոմեքենա, որը ձեռք է բերվել Ford-ի պաշտոնական դիլեր՝ "Ֆորա" ընկերության ավտոսրահից ենթակա է պաշտոնական երաշխիքային սպասարկման: Դա նշանակում է, որ, եթե ավտոմեքենայի ցանկացած մաս շարքից դուրս է գալիս արտադրական թերությունների պատճառով, ապա այն ենթակա է անվճար վերանորոգման կամ փոխանակման (ըստ Ford-ի հայեցողության):

Նոր ավտոմեքենայի երաշխիքի պահպանման պայմանները.

Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի սպասարկման գրքույկում նշված հաճախականությամբ և միայն Ford-ի պաշտոնական դիլերների կողմից:

  • Անթույլատրելի են ավտոմեքենայի անփույթ շահագործումը, դրա ոչ նպատակային օգտագործումը, կառուցողական փոփոխությունների իրականացումը, մրցարշավներում ավտոմեքենայի վարելը:

Երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում.

ոչ թույլատրելի մասերի տեղադրման վրա,

սպառվող նյութերի ու մասերի (յուղեր, հեղուկներ, այրման մոմեր, ֆիլտրեր, էլեկտրական լամպեր) և բնականմաշվածության ենթակա էլեմնտների (արգելակների և կցորդման ֆրիկցիոն նյութեր, խոզանակներ, ռետինե գոտիներ և այլն) պլանային վերանորոգման կամ փոխարինման վրա, անվադողերի վրա, քանի որ համապատասխան երաշխիքը ապահովվում էանվադող արտադրող ընկերությունների կողմից,

անորակ կամ կեղտոտ վառելիքի կամ աշխատանքային հեղուկների կիրառման հետևանքով առաջացած դեֆեկտների կամ անսարքությունների վրա: