Օգտագործման կանոններ

Օգտագործման կանոններ

Ֆորդ ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի կայքում ներկայացված տեղեկատվությունները համապատասխանեն իրականությանը:

http://ford.am կայքը կառավարվում է ՙՙՖորդ Մոթոր՚՚ ընկերությունը:

ՙՙՖորդ Մոթոր՚՚ ընկերությունը մշտապես ուղիներ է փնտրում` կատարելագործելու սեփական ավտոմեքենաների տեխնիկական ցուցանիշները, դրանց կառուցվածքն ու արտադրության գործընթացը: Ահա թե ինչու այս կայքը չի կարող դիտարկվել, որպես ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին տեղեկատվության միակ հավաստի աղբյուրը: Ավտոմեքենաների արագության կամ այլ հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունները վտանգավոր վարորդական փորձերի կամ ճանապարհային երթևեկության գործող կանոնների խախտման հրավեր չեն: Վառելիքի ծախսի վերաբերյալ բոլոր տվյալները համապատասխաում են եվրոպական 93/116.EC ստանդարտին: Դրանք հաշվարկված են փորձարարական ցիկլի հիման վրա, որը լիովին համընկնում է էկոլոգիական ստանդարտներին համապատասխանության փորձարկումների ցիկլի հետ: Այս ցուցանիշները ենթակա չեն ուղիղ համեմատության նախկինում կիրառվող քաղաքային և արտաքաղաքային ցիկլերի վերաբերյալ տվյալների հետ և առավելագույնս արտացոլում են իրական պայմաններում վառելիքի ծախսը: Սովորական շահագործման դեպքում վառելիքի ծախսը կարող է տարբերվել փորաձարկումների ընթացքում գրանցված արդյունքներից, ինչը պայմանավորված է վարելաոճից, ճանապարհային պայմաններից, եղանակային պայմաններից ինչպես նաև ավտոմեքենայի տեխնիկական վիճակից:

Հեղինակային իրավունքներ

Այս կայքի և դրա բովանդակության բոլոր իրավունքները, այդ թվում նաև հեղինակային և տվյալների բազայի հանդեպ իրավունքները, պատկանում են Ֆորդին կամ լիցենզավորված են ընկերության կողմից, կամ օգտագործվում են ընկերության կողմից դրանց իրավատերերի կամ օրենքով սահմանած կանոնների համաձայն: Առանց ''Ֆորդ Մոթոր'' ընկերության կամ իրավատերերի գրավոր համաձայնության այս կայքի տեքստերի, պատկերների, ապրանքանշանների, կոճակների, ինչպես նաև նշված օբյեկտների խմբերի և համադրությունների օգտագործումը գործարար կամ հասարակական նպատակներով արգելված է:

Դուք իրավունք չունեք այս կայքում տվյալներ ու նյութեր փոխել, ադապտացնել կամ ստեղծել: Այս կայքը կարելի է օգտագործել միայն անձնական, ոչ կոմերցիոն նպատակներով: Դուք համաձայնում եք օգտագործել այս կայքը միայն օրինական նպատակներով:

Ֆորդն իրեն իրավունք է վերապահում սեփական նպատակներով օգտագործել կայք ուղարկված ցանկացած նյութ, ներառյալ տեքստերն ու պատկերները, կամ հենց այս կայքում, կամ այլկերպ, այդ թվում` գովազդային նպատակներով: Ֆորդն իրեն իրավունք է վերապահում հետևել կայքում ներկայացված նյութերին, խմբագրել դրանք, ինչպես նաև մերժել դրանց հրապարակումը:

Պատասխանատվությունից հրաժարվելը

Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կայքում հրապարակված տեղեկատվությունները լինեն թարմ, լիարժեք և ճշգրիտ: Սակայն օգտվելով կայքից` դուք համաձայնում եք սույն կանոնակարգում նշված բոլոր պայմանների պահպանմանը, ընդ որում` տվյալ համաձայնությունն ուժի մեջ է մտնում առաջին իսկ անգամ կայքին դիմելիս:

Առանց օրենքով սահմանված ձեր իրավունքների խախտման` կայքը և դրանում ընդգրկված բոլոր տվյալները /տեքստերը, պատկերները, գրաֆիկան, անվանումները, ապրանքանշանները, հղումները, կոճակները և այլն (առանց սահմանափակման)/ տրամադրվում են ՙԻՆՉՊԵՍ ԿԱ՚` հաշվի առնելովհասանելիությունը, առանց ներկայացման ճշգրտության վերաբերյալ որևէ ակնհայտ կամ ենթադրվողերաշխիքների: Մասնավորապես մենք չենք կարող երաշխավորել կայքում ներակայցված տվյալների ճշգրտությունն ու լիարժեքությունը, ինչպես նաև կայքի անխափան աշխատանքը և սերվերների վրա վնասակար ծրագրերի կամ ծրագրային սխալների բացակայությունը:

ՙՙՖորդ Մոթոր՚՚ ընկերությունն ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում կայքի տեղեկատվության կամ դրանում ներկայացված արտադրանքի օգտագործման արդյունքում առաջացած վնասների համար, այդ թվում` առանց որևէ սահմանափակման, ուղիղ կամ միջնորդված վնասը, կամ վնասը, որը ծագել է տվյալների օգտագործման կամ դրանց կորուստի հետևանքով, այդ թվում համաձայնագրի պայմանների իրականացման արդյունքում, անփութության կամ դիտավորյալ գործողությունների արդյունքում:

Սույն կանոններում ներառված բոլոր պնդումներին հակառակ, մենք հրաժարվում ենք կայքի ֆունկցիոնալության և հասանելիության խախտումների համար պատասխանատվությունից:

Կոմպլեկտավորումների, տեխնիկական բնութագրերի, գունային համադրությունների, ինչպես նաև ավտոմեքենաների արժեքի և տեխնիկական սպասարկման վերաբերյալ կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունը կրում է ճանաչողական բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում բաց օֆերտա: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեք Ֆորդի պաշտոնական տարածաշրջանային դիլերին:

Ապրանքային նշաններ

ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ին վերաբերող բոլոր անվանումները, պատկերներն ու էմբլեմները հանդիսանում են ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ի պատենտավորված ապրանքանշաններ: Կայքումհիշատակվող բոլոր այլ ապրանքանիշները, ապրանքները, ծառայությունները, ընկերությունների անվանումները հանդիասնում են համապատասխան իրավատերերի ապրանքանշաններ կամանուններ: ՙՖորդ Մոթոր Քոմփանի՚-ն այլ անձանց, բացի իրավատերերից, չի թույլատրում օգտագործել դրանք: Ցանկացած նման օգտագործում կարող է դիտարկվել որպես իրավատերերի իրավունքների խախտում:

Արտաքին հղումներ

Ապրանքանիշին վերաբերող բոլոր անվանումները, պատկերներն ու էմբլեմները հանդիսանում են ընկերության պատենտավորված ապրանքանշաններ: Կայքում հիշատակվող բոլոր այլ ապրանքանիշները, ապրանքները, ծառայությունները, ընկերությունների անվանումները հանդիսանում են համապատասխան իրավատերերի ապրանքանշաններ կամ անուններ: Ֆորդն այլ անձանց, բացի իրավատերերից, չի թույլատրում օգտագործել դրանք: Ցանկացած նման օգտագործում կարող է դիտարկվել որպես իրավատերերի իրավունքների խախտում:  

Ծրագրային լուծումների համար պատասխանատվությունից հրաժարվելը

Այն ծրագրերը, որոնք հնարավոր է բեռնել տվյալ կայքից, մանրակրկիտ ստուգված են մշակման բոլոր փուլերում, սակայն, ինչպես դա ընդունված է բոլոր նոր ծրագրերի համար, խորհուրդ ենք տալիս այդ ծրագրերն աշխատացնելուց առաջ ստուգել վնասակար վիրուսների առկայությունը: Խորհուրդ ենք տալիս նաև ծրագիրն աշխատացնելուց առաջ տվյալները վերարտադրել կոշտ սկավառակի վրա: ՙՖորդՄոթոր Քոմփանի՚-ն չի կարող կրել որևէ պատասխանատվություն ծրագրային լուծումների օգտագործման հետևանքով առաջացած ձեր համակարգչի աշխատանքի խափանման, վնասման կամ տվյալների կորստի համար: Մինչև ցանցին միացված համակարգչի մեջ ծրագրերի տեղադրելը խորհրդակցեք ցանցի ադմինիստրատորի հետ:

Իրավասություն

Սույն Կանոնների մեկնաբանումը կատարվում է Անգլիայի և Ուելսի օրենսդրության համաձայն: Դրանց վերաբերող վիճահարույց բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես Անգլիայի և Ուելսիդատական մարմիններում:

Եթե թվարկված պայմաններից ցանկացած մեկը անօրինական, սխալ կամ պահպանման ոչ ենթակա դիտարկվի այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ դրանք գործելու են, այն պետք է հեռացվի տվյալ համաձայնագրից: Ընդ որում օգտագործման բոլոր մնացած կանոնները պահպանում են իրենց իրավական ուժը:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխություն կատարել տվյալ կանոների մեջ` հրապարակելով դրանք այս կայքում:

Եթե դուք ամբողջությամբ և լիովին համաձայն չեք տվյալ կանոնների հետ, ապա պետք է անմիջապես դադարեցնեք տվյալ կայքից օգտվելը: