Tourneo Custom

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ՖՈՐԴ ՏՈՒՐՆԵՈ 

Նոր Ford Tourneo Custom-ը համադրում է Ford-ի բոլոր ձեռքբերումները միկրոավտոբուսների ստեղծման ոլորտում և նոր գրավիչ արտաքին տեսքը:

Ութ կամ ինը տեղանոց շքեղ սրահը պարգևում է հարմարավետության, տեխնոլոգիական լուծումների և խնայողության նոր մակարդակ: Մեր մարդատար մեքենաների նման այն համալրված է “flamingo” համակարգի հետևի ծալվող նստատեղերով, որոնք կարող են ունենալ մինչև 30 կոնֆիգուրացիա: Աէրոդինամիկ դիզայնն ու շարժիչների հատուկ շարքը դարձնում են այս մեքենան ամենատնտեսողներից մեկն իր դասում:

Այս ամենի շնորհիվ Ford Tourneo Custom-ը հանդիսանում է ներդրումների գրավիչ առարկա՝ եթե ուզում եք զարգացնել բիզնեսը կամ ունենալ հուսալի և հարմարավետ միջոց ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար:

Վառ դիզայն

Նոր Tourneo Custom-ը ստացել է ավելի գրավիչ արտաքին՝ Ford-ի կինետիկ դիզայնի գաղափարախոսության շնորհիվ: Հստակ և արտահայտիչ ուրվագիծը ստեղծում է շարժման տպավորություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան կանգնած է:

Լիակատար հարմարավետություն

Նոր Ford Tourneo Custom-ն ապահովում է վարորդի և ուղևորի VIP-ընդունելություն: Դուք ըստ արժանվույն կգնահատեք այս ավտոմեքենայի շահագործման գերազանց բնութագրերը, որոնց լրացուցիչ փայլ է հաղորդում մատչելի գինը: 

Էլեկտրակառավարվող հայելիներ

Հիանալի լուծում կայանման կամ սահմանափակ տարածքում մանևրելու համար: Հայելիներն էլեկտրակառավարվող են և տաքացվող և իրականացված են թափքի գույնով: 

Կայանման առջևի և հետևի ցուցիչներ

Այսուհետ կարող եք վստահ զգալ Ձեզ նույնիսկ ամենանեղ տարածություններում: Ձայնային ազդանշանները թույլ են տալիս հուսաիորեն գնահատել առջևից կամ հետևից առկա խոչընդոտից եղած տարածությունը, ինչը զգալիորեն հեշտացնում է մանևրումն ու կայանումը: 

Ford Easy Fuel վառելիքի լիցքավորման համակարգ

Այսուհետ կարող եք չդիպչել վառելիքի բաքի կեղտոտ խուփին: Իսկ օրիգինալ պաշտպանիչ սարքավորումը կկանխի սխալ տեսակի վառելիքով լիցքավորելու ռիսկը: 

Ութ կամ ինը նստատեղ տեղադրելու հնարավորություն

Ոճային և պրակտիկ ինտերիեր

Ճկուն ներքին տարածություն

Հարմարավետություն

Մարդատար մեքենայի հարմարավետություն

Tourneo Custom-ը կոչված է հարմարավետ դարձնել Ձեր յուրաքանչյուր ուղևորություն. մի բան որ առավել սպասելի է մարդատար, և ոչ թե բեռնատար մեքենաներից:  Այն աչքի է ընկնում ոչ միայն սրահի բարձրակարգ լրամշակումներով,  այլև բազում նոր համակարգերի և ֆունկցիաների առկայությամբ:  

Ford SYNC. Առաջադեմ տեխնոլոգիա 

Ձայնային կառավարման տեխնոլոգիայի շնորհիվ  Ford SYNC-ը թույլ է տալիս կառավարել աուդիոսարքերը, կատարել և ընդունել զանգեր՝ պարզապես արտասանելով համապատասխան անունը:  

Լիովին նոր առջևի նստատեղեր

Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերն ու ղեկը ամբողջությամբ կարգավորվում են, ինչը թույլ է տալիս գտնել իդեալական դիրք մեքենայում գտնվելու ընթացքում:  Առկա է նաև ներկառուցված արմնկակալ, իսկ որպես լրացուցիչ օպցիա հնարավոր է պատվիրել նաև առջևի նստատեղերի տաքացում, և ուղևորների երկտեղ նստարան՝ քաշովի սեղանով ու ստորին պահոցով: Ընդհանուր առմամբ, այս նստատեղերը համատեղում են ամրությունն ու մարդատար մեքենաներին բնորոշ հարամարավետությունը: 

Կատարյալ մանևրականություն, երբ դա անհրաժեշտ է 

Tourneo Custom-ը շատ ճկուն է, ինչը թույլ է տալիս շահագործել այն խիտ բնակեցված վայրերում: Կարճ անվային բազայով մեքենայի (L1) շրջադարձի տրամագիծն ընդամենը 10.9 մ է:

Նորարարական հետևի նստատեղեր 

Ձեր տրամադրության տակ է նաև Tourneo Custom-ի հետևի նստարանների ձևափոխման հատուկ համակարգը, որը թույլ է տալիս ստանալ շուրջ 30 տաբերակներ: Օրինակ, նստատեղերի թիկնակները կարող են ծալվել և անհրաժեշտության դեպքում ծառայել որպես սեղանիկ: 

«2013թ. Միջազգային ֆուրգոն» մրցանակի դափնեկիր

 Հնարավոր 133 միավորից վաստակելով 177-ը՝ Ford Tourneo Custom-ը դարձել է “Van of the Year 2013” մրցույթի հաղթող՝ անցնելով այնպիսի հզոր մրցակցի, ինչպիսին է Mercedes-Benz Citan-ը: 

Թեթև կոմերցիոն տեխնիկայի բնագավառում տրվող այս մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ հիմնվելով 24 անվանի մասնագետների գնահատականների վրա, որոնք անդրադառնում են բեռների տեղափոխման արդյունավետությանը, անվտանգությանն ու ապահովությանը:  Նոր Transit Custom-ն ունի գրավիչ ինտերիեր և արտաքին տեսք՝ ինչն արժանիորեն գնահատվում է հաճախորդների կողմից, լինեն դրանք բիզնեսմեններ, թե մասնավոր անձիք: 

Ընտրեք Ձեր բիզնեսի պահանջներին առավել համապատասխան թափքի տեսակը:

Նոր Ford Tourneo Custom-ը կարող է առաջարկվել 8 կամ 9 տեղանոց ավտոբուսի տեսքով: Այն հասանելի է թե՛ կարճ (SWB), թե՛ երկար (LWB) անվային բազայով:

SWB տարբերակի երկարությունը կազմում է 4.97 մ, այն դեպքում երբ LWB երկար անվային բազան առաջարկում է 0.37մ լրացուցիչ տարածություն բեռնավորման համար՝ երրորդ շարքի հետնամասում: Այսպիսով, եթե հանեք հետևի շարքի նստատեղերը, կարճ բազայով մեքենան ստանում է մինչև 6.0 խմ, իսկ երկար անվային բազայով մեքենան՝ 6.8 խմ ծավալով բեռնախցիկ:

Քանի որ մեքենայի բարձրությունը չի գերազանցում 2 մ, այն համապատասխանում է ավտոպարկերի մեծամասնության պահանջներին:

SWB (կարճ)

  • Անվային բազա՝ 2.93 մ
  • Ընդհանուր երկարություն՝ 4.97 մ
  • Նստատեղերի քանակ՝ 8-9 տեղ

  • Բեռնախցիկի առավելագույն հնարավոր ծավալ (հեռացված բոլոր նստատեղերով)՝ 6,0 խմ
  • Երրորդ շարքի հետևում առկա բեռնավորման տարածքի առավելագուն երկարություն՝ 0.665 մ

LWB (երկար)

  • Անվային բազա՝ 3.3 մ
  • Ընդհանուր երկարություն՝ 5.34 մ
  • Նստատեղերի քանակ՝ 8-9 տեղ

  • Բեռնախցիկի առավելագույն հնարավոր ծավալ (հեռացված բոլոր նստատեղերով)՝ 6,8 խմ
  • Երրորդ շարքի հետևում առկա բեռնավորման տարածքի առավելագույն երկարություն՝ 1.032 մ

Ambiente

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

  • Ցուրտ եղանակային պայմաններում շարժիչի հեշտ աշխատեցման համակարգ  (մինչև -20 °C)
  • 150 A հզորությամբ փոփոխական հոսանքի ստանդարտ գեներատոր
  • Վառելիքի բաքի չփակվող կափարիչ՝ առանց պաշտպանության ֆունկցիայի 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • ABS հակաբլոկավորման համակարգ
  • Էլեկտրոնային կայունության ծրագիր (ESP),  շուռ գալը կանխելու համակարգ, արտակարգ արգելակման վերահսկման համակարգ, հակատեղապտուտային համակարգ
  • Վարորդի անվտանգության դիմային բարձիկ
  • Առջևի ուղևորի անվտանգության դիմային բարձիկ՝ ապաակտիվացման ֆունկցիայով և ազդանշանային համակարգով ու նախաձգիչներով ամրագոտի ուղևորի համար
  • Վարորդի և ուղևորի եռակետ ամրագոտիներ՝ նախաձգիչներով 
  • Նստատեղերի հետևի շարքի եռակետ ամրագոտիներ
  • Կրկնակի բլոկավորմամբ և հեռակառավարմամբ կենտրոնական փական, ծալվող բանալի 
  • Դռների փականների երկփուլ բացման համակարգ

ՏԱՆԻՔ

  • Ցածր տանիք, սրահի հետնամասի լուսավորում 

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

  • Ապակիների բաց գունամշակում
  • Առջևի ապակիների էլեկտրակառավարում՝ մեկ հպումով բարձրացնելու/իջացնելու ֆունկցիայով 
  • Երրորդ շարքի ֆիքսված ապակիներ աջից և ձախից 
  • Երկրորդ շարքի բացվող օդափեղկ աջից և ձախից 

ՀԵՏԵՎԻ ԴՌՆԵՐ

  • Հետևի ֆիքսված ապակի, հետևի ապակու տաքացում 
  • Հետևի դեպի վեր բացվող դուռ (տեղադրվում է միայն ցածր տանիքի հետ և չի տեղադրվում հետևի աստիճանի և պատուհանի վանդակաճաղի հետ միասին)

ԿՈՂԱՅԻՆ ԴՌՆԵՐ

  • Կողային շարժական դուռ ոտնահենակով բեռնախցիկի/ուղևորախցիկի աջ հատվածում 
  • Կողային շարժական դուռ ոտնահենակով բեռնախցիկի/ուղևորախցիկի ձախ հատվածում  (չի առաջարկվում բարձր տանիքի հետ)

ԱՆԻՎՆԵՐ, ԱՆՎԱՀԵԾԵՐ, ԱՆՎԱԴՈՂԵՐ

  • Պողպատյա անվահեծեր՝ 6.5X15", անվադողեր՝ 215/65 R 15
  • Անիվների դեկորատիվ ծածկեր
  • Գործիքների հավաքածու
  • Լիաչափ պահեստային անիվ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնակի ներկված առջևի բամպեր (չի առաջարկվում SVO պատվերի հետ)
  • Հետևի չներկված բամպեր (առանց ոտնահենակի)
  • Արտաքին հայելիների չներկված ծածկեր
  • Սև արտաքին բռնակներ 
  • Առջևի դիմապակու ապակեմաքրիչներ՝ կարգավորման ֆունկցիայով
  • Հետևի դռների ապակեմաքրիչներ
  • Կողային չներկված մոլդինգներ
  • Հետևի դռների լուսաարտացոլիչ ժապավեններ
  • Լրացուցիչ արգելակային լապտեր
  • Հալոգենային լուսարձակներ
  • 12V վարդակ բեռնախցիկում/ ուղևորախցիկում 
  • follow me home լուսարձակների մարման ֆունկցիա
  • Լուսարձակների լույսի հեռավորության կարգավորում
  • Վառելիքի բաք՝ 90 լ
  • Առջևի ցայտապաշտպանիչներ

ԻՆՏԵՐիԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ըստ բարձրության և թռիչքի կարգավորվող ղեկասյուն
  • Վարորդի և ուղևորի համար նախատեսված արևապաշտպանիչներ
  • Բեռնախցիկի/ ուղևորախցիկի լրացուցիչ տաքացման սարք  (464 օպցիան պատվիրելուց՝ հանվում է ավտոմատ կերպ)
  • Հատակի լուսավորում բեռնախցիկի/ուղևորախցիկի կողային դռան հատվածում
  • Ձեռնոցների արկղիկ
  • Բեռնախցիկի/ուղևորախցիկի հատվածում տեղադրված բռնակ (ամրացվում է երկրորդ կանգնակի հատվածում)
  • Ծալվող բռնակ վարորդի և ուղևորի համար, տանիքի փոքր բարձակ
  • Հատակի հեշտ լվացվող ռետինե իզոլացիոն ծածկ
  • Սրահի հետնամասի պլաստիկ պանելներից լրամշակում
  • Բեռնախցիկի/ուղևորախցիկի լուսավորում՝ սահուն մարման ֆունկցիայով
  • Ճանապարհային քարտեզի ընթերցման լապտեր՝ սահուն մարման ֆունկցիայով
  • Սրահի լուսավորում (ավտոմատ անջատվում է 30 րոպեից)

ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

  • Առջևի նստատեղերի № 16 փաթեթ՝
  • վարորդի տաքացվող նստատեղ, 4-ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով, նստատեղի թիկնակի թեքվածության աստիճանի կարգավորմամբ 
  • առջևի ուղևորի տաքացվող ծալվող նստատեղ՝ 4-ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով  
  • ըստ բարձրության կարգավորվող գլխահենակներ 
  • վարորդի և առջևի ուղևորի անվտանգության դիմային բարձիկ
  • անվտանգության վարագուրաձև բարձիկ

ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

  • Եռատեղ (2+1) նստարան երկրորդ և երրորդ շարքում 
  • Ըստ բարձրության կարգավորվող հետևի գլխահենակներ 
  • ISOFIX ամրաններ և մանկական նստարանի լրացուցիչ ֆիքսացիա երկրորդ շարքում

ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • Ice Pack 1 փաթեթ՝
  • Աուդիոհամակարգ
  • 3,5” դյույմ անկյունագծով դիսփլեյ
  • 2 բարձրախոս
  • ղեկի վրայից ռադիոյի կառավարում
  • AM/FM-ալեհավաք

Trend

Ի ԼՐԱՑՈՒՄՆ AMBIENTE ՀԱՄԱԼՐՄԱՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • Կենտրոնական փական կրկնակի բլոկավորմամբ և հեռակառավարմամբ, երկու ծալվող բանալի

ԱՆԻՎՆԵՐ, ԱՆՎԱՀԵԾԵՐ, ԱՆՎԴՈՂԵՐ

  • Անիվների ամբողջական ծածկեր

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

  • Ապակիների մուգ գունամշակում

ԷՔՍՏԵՐիԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Առջևի ներկված բամպեր (չի առաջարկվում SVO պատվերի հետ)
  • Հետադարձ տեսանելիության հայելիներ՝ էլեկտրակառավարմամբ, տաքացմամբ և շրջադարձի ցուցիչով 
  • Առջևի հակամառախուղային լուսարձակներ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կաշեպատ ղեկանիվ
  • Վարորդական խցիկի օդորակում
  • Կրուիզ-կոնտրոլ՝ արագության սահմանափակմամբ, կաշեպատ ղեկանիվ, բորտ համակարգիչ 
  • Ձեռնոցների արկղիկ՝ լուսավորմամբ
  • Ձեռնոցների արկղիկ՝ փականով
  • Ամբողջական կովրոլինային ծածկ
  • Փոխանցումատուփի կաշեպատ լծակ

ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

  • Հետևի ձևափոխվող նստատեղեր, արմնկակալներով

ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • Ice Pack 4 փաթեթ՝
  • Աուդիոհամակարգ
  • 3,5” անկյունագծով մատրիցային դիսփլեյ
  • 4 բարձրախոս
  • ռադիոյի կառավարում ղեկանիվից
  • AM/FM-ալեհավաք
  • Аux միակցում
  • USB միակցում
  • կրուիզ-կոնտրոլ՝ արագության սահմանափակիչով
  • ձայնային կառավարում
  • բորտ համակարգիչ
  • կաշեպատ ղեկանիվ
  • Ford SYNC տեղեկատվական-ժամանցային համակարգ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

  • "Բարելավված տեսանելիություն № 1" փաթեթ՝
  • Հետադարձ տեսանելիության հայելիներ՝ էլկետրակառավարմամբ, տաքացմամբ և շրջադարձի ցուցիչով
  • Դիմապակու տաքացում
  • Ապակեմաքրիչ հեղուկի մակարդակի ցուցիչ

Limited

Ի ԼՐԱՑՈՒՄՆ TREND ՀԱՄԱԼՐՄԱՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • Պաշտպանիչ ձայնաազդանշանային համակարգ՝ 

ԱՆԻՎՆԵՐ, ԱՆՎԱՀԵԾԵՐ, ԱՆՎԱԴՈՂԵՐ

  • Թեթևաձույլ անվահեծերի № 1փաթեթ՝ թեթևաձույլ անվահեծեր՝ 6.5x16", անվադողեր՝ 215/65 R 16C 

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Թափքի գույնի հետևի բամպեր (առանց ոտնահենակի)
  • Հետադարձ տեսանելիության հայելիներ՝ էլկետրակառավարմամբ, տաքացմամբ և շրջադարձի ցուցիչով 
  • Թափքի գույնի արտաքին բռնակներ (չի առաջարկվում SVO պատվերի հետ)
  • Թափքի գույնի կողային մոլդինգներ
  • Կայանման չներկված ցուցիչներ՝ առջևից և հետևից, առջևի հակամառախուղային լուսարձակներ 

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարորդական խցիկի և բեռնախցիկի/ուղևորախցիկի օդորակիչ (չի տեղադրվում լրացուցիչ տաքացուցիչի հետ)
  • Ուղևորի կողմից ծալվող բռնակ, ակնոցի պահոց, հայելի արևապաշտպանիչի մեջ, առաստաղի բարձակ 
  • Երրորդ շարքի արևապաշտպանիչ վարագույրներ

ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

  • Առջևի նստատեղերի № 30 փաթեթ՝
  • վարորդի տաքացվող նստատեղ, 4-ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով, նստատեղի թիկնակի թեքվածության աստիճանի կարգավորմամբ 
  • առջևի ուղևորի տաքացվող ծալվող նստատեղ՝ 4-ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով, նստատեղի թիկնակի թեքվածության աստիճանի կարգավորմամբ   
  • ըստ բարձրության կարգավորվող գլխահենակներ
  • վարորդի և առջևի ուղևորի անվտանգության դիմային բարձիկ
  • անվտանգության վարագուրաձև բարձիկ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

  • "Բարելավված տեսանելիություն № 2" փաթեթ՝
  • Հետադարձ տեսանելիության հայելիներ՝ էլեկետրակառավարմամբ, տաքացմամբ և շրջադարձի ցուցիչով 
  • առջևի ապակեմաքրիչներ՝ անձրևի ցուցիչով
  • ավտոմատ լուսարձակներ
  • առջևի հակամառախուղային լուսարձակներ
  • առջևի դիմապակու էլեկտրական տաքացում
  • ապակեմաքրիչ հեղուկի մակարդակի ցուցիչ
  • սարքավորումների վահանակի լուսավորման կարգավորում