FORD TRANSIT

Լիովին նոր Ford Transit-ն ամենամեծ մեքենան է ողջ մոդելային շարքում: Այն առաջարկում է անվային բազայի, տանիքի բարձրության, շարժիչների և այլ լուծումների հարուստ ընտրություն՝ թույլ տալով ձեզ գտնել ձեր բիզնեսի կարիքներին առավել հարմար ավտոմեքենան: Ինչով էլ որ զբաղվեք՝ Transit-ն ունի համապատասխան լուծումը:

Առաջադեմ ու գերժամանակակից տեխնոլոգիաների երկար ցանկը ներառում է Ford SYNC համակարգը՝ emergency Assistance ֆունկցիայով, ադապտիվ կրուիզ-կոնտրոլը և Curve Control համակարգը: Այս համակարգերից մեծ մասն աշխատում են ավտոմատ ռեժիմում, ինչը թույլ է տալիս վարորդին կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա:

Այլ տեխնոլոգիաներ, օրինակ խելացի ռեգեներատիվ լիցքավորումը, դարձնում են Transit-ի նոր շարժիչներն ավելի արդյունավետ:

Ինչ վերաբերում է բեռնավորմանը, ապա նոր Transit-ի առավելագույն բեռնատարողությունը հասնում է 15.1 խմ իսկ բեռնավոման երկարությունը՝ 4.2 մ այն դեպքում, երբ տեղադրված է ստանդարտ միջնորմ: Եվ անկախ նրանից, թե ինչ եք տեղափոխում՝ բարդ ազդանշնային համակարգը կպաշտպանի թեմեքենան, թեուղեբեռը

Ստեղծված է ծառայելու համար

Նոր Transit-ի յուրաքանչյուր միլիմետրը նախատեսված է ձեր բիզնեսը առավել արդյունավետ, մրցունակ և շահութաբեր դարձնելու համար: Այն ավելի հուսալի, ամուր և հզոր է, քան երբևէ: Բացի այդ, նոր դիզայնը հաղորդում է ավելի տպավորիչ ու ժամանակակից տեսք, իսկ աէրոդինամիկ լուծումներն ապահովում են վառելիքի տնտեսում: Մեքենայի ինտերիերը նրբաոճ է, հարմարավետ՝ նմանվելով մարդատար ավտոմեքենայի ինտերիերի: Այս ամենով հանդերձ՝ նոր Transit-ը պրակտիկ է և երկարակյաց

Հպարտացեք ձեր նոր կոմերցիոն ավտոմեքենայով

Նոր Transit-ի էլեգանտ և ժամանակակից արտաքինը նոր ուղղություն է հաղորդում Transit ընտանիքի ողջ դիզայնին: Ավելի սահուն լուծումները ավտոմեքենային հաղորդում են այն դինամիկ բնութագրերը, որոնք բնորոշ են կինետիկ դիզայնի ոճով իրականացված Ford մարդատար մեքենաներին, ինչը զուգորդվում է Transit-ին ի ծնե բնորոշ բեռնափոխադրման բացառիկ ունակություններով 

Առաջնակարգ փոխադրամիջոց

Նրբաոճ արտաքինով հանդերձ նոր Transit-ը հավատարիմ է մնացել այս մոդելի ընտանիքին բնորոշ ժառանգությանը: Այն առաջարկում է բեռների տեղափոխման ճկուն լուծումներ՝ ներառյալ բեռնախցիկի բազում նորարարական լուծումներ: Բացի այն, որ Transit-ն աչքի է ընկնում իր դասում առավելագույն բեռնատարողությամբ, այն նաև ավելի ընդարձակ ու ճկուն է, քան որևէ այլ ավտոմեքենա:

Խելացի արտաքին դիզայն

Նոր Trasnit-ի ժամանակակից արտաքին տեսքը զուգորդվում է ընդարձակ բեռնատար հատվածով, որը թույլ է տալիս տեղափոխել ստանդարտ երկարության առարկաներ, օրինակ՝ խողովակներ կամ շինանյութ: Մեքենան աչքի է ընկնում արտաքին պատերի խելացի կառուցվածքով և ավելի մեծ ու պրակտիկ դռներով: Բեռնախցիկի կողային դուռը բացվում է աննախադեպ 1300 մմ լայնքով, ինչն ապահովում է մեքենայի առավել արագ ու հեշտ բեռնավորումն ու բեռնաթափումը:

Անձրևի ցուցիչով խոզանակներ

Խոզանակները միանում են ավտոմատ՝ դիմապակու վրա ջրի կաթիլների հայտնվելուց անմիջապես հետո: Դրանց աշխատանքի արագությունը ավտոմատ կերպ հարմարվում է անձրևի ուժգնությանը: Միևնույն ժամանակ ինքներդ կարող եք ընտրել զգայունության վեց աստիճաններից մեկը:  Ավտոմատ խոզանակներն առաջարկվում են որպես օպցիա՝ առջևի ավտոմատ լուսարձակների հետ զուգահեռ:

Առջևի ավտոմատ լուսարձակներ

Նոր Transit-ը համալրված է արտաքին լուսավորության աստիճանի հանդեպ զգայուն ցուցիչներով, որոնք աշխատում են թե՛ մթնշաղում, թե՛ լուսավորության հանկարծակի անկման պայմաններում, օրինակ, երբ մտնում եք թունել: Այդ դեպքում առջևի լուսարձակները միանում են ավտոմատ կերպ՝ դարձնելով ուղևորությունն ավելի հանգիստ ու անվտանգ: Լուսային սենսորն առաջարկվում է որպես օպցիա անձրևի ցուցիչի հետ միասին

Ուշադրություն գրավող հայելիներ

Նեղ տարածություններում մանևրելիս՝ բավականին հեշտ է վնասել կողային հայելիները: Այդ խնդրի լուծումը էլեկտրակառավարվող և ծալվող հայելիներն են, որոնք առաջարկվում են օպցիոնալ: Դրանք ծալելու համար բավական է պարզապես սեղմել կոճակը: Դրանք նաև կարող են տաքացվել, ինչը թույլ է տալիս ավելի վստահորեն ճանապարհ ընկնել մանավանդ ցուրտ ձմեռային առավոտյան

Ford Easy-Fuel լիցքավորման համակարգ

Այս համակարգը թույլ է տալիս կանխել մեքենայի սխալմամբ լիցքավորումը ոչ համապատասխան վառելիքի տեսակով: Քանի որ վառելիքի բաքը չունի նաև կափարիչ, դուք այլևս չեք կեղտոտի նաև ձեր ձեռքերը:

Կայանման ցուցիչներ

Կայանման ցուցիչները թույլ են տալիս վարորդին գնահատել մեքենայի առջևից կամ հետևից հայտնված խոչընդտոներից եղած տարածությունը: Որոշակի օբյեկտ նկատելուց հետո համակարգը ձայնային ազդանշանի միջոցով տեղեկացնում է վարորդին այդ մասին, ընդ որում խոչընդոտին մոտենալուն զուգահեռ ազդանշանը դառնում է ավելի ինտենսիվ:

Հակակորոզիոն երաշխիք

Մեքենայի որակի ևս մեկ ապացույց է հանդիսանում այն հանգամանքը, որ նոր Transit-ն առաջարկվում է թափքի 12 տարվա հակակորոզիոն երաշխիքով: Բացի այդ, շասսիի բոլոր հիմնական հանգույցներն իրականացված են հատուկ ցինկապատ պողպատից: Առանձնակի ուշադրություն է դարձվել առավել վտանգված հատվածներին:

Հարմարավետ ինտերիեր լիարժեք աշխատանքի համար

Նոր Ford Transit-ն աչքի է ընկնում հարմարավետ ինտերիերով, ինչը բնորոշ է մարդատար մեքենաներին: Ընդ որում, սրահի լուծումներն ու լրամշակումներն աչքի են ընկնում մեծ պրակտիկությամբ և իրականացման բարձր որակով: Սա իր դասում ամենագրավիչ մեքենան է վարորդի համար: Այլևս ոչ մի հոգնածություն, նույնիսկ, եթե ամբողջ օրը գտնվել եք ղեկին:

Առջևի նոր նստատեղեր

Վարորդի նստատեղն ու ղեկանիվը ամբողջությամբ կարգավորվում են, այնպես, որ հեշտությամբ կարող եք գտնել ամենահարմարավետ դիրքը: Առաջարկվում է նաև ներկառուցված արմնկակալ, իսկ պատվերով՝ նաև կողային օժանդակման ֆունկցիա և նստատեղերի տաքացում: Բոլոր նստատեղերը համապատասխանում են կոմերցիոն մեքենաներում տեղադրվող նստատեղերի համար առկա բարձր չափանիշներին. դրանք ամուր են և հարմարավետ:

Ամեն ինչ ձեռքի տակ է

Վարորդի խցիկը նախագծվել է աշխատանքում առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով: Օրինակ, կարող եք պատվիրել առջևի ուղևորի երկտեղ նստատեղ Trend լրամշակման համար դրա տակ առկա 93 լ. ծավալով հատուկ պահոցով:Սարքավորումների վահանակի վրա առկա է 12 Վ լարմամբ վարդակը՝ MP3 նվագարկչի կամ բջջային հեռախոսի լիցքավորման համար, ձեռնոցների արկղիկ, որտեղ կարելի է պահել A4 ձևաչափի թղթապանակներ, ինչպես նաև շշերի և բաժակների մի քանի ամրաններ: 

Ford SYNC տեխնոլոգիա

Ford Sync համակարգը թույլ է տալիս կառավարել աուդիոֆայլերը կամ զանգեր կատարել ու ընդունել ձայնային հրահանգների միջոցով: Այն կարելի է նաև օգտագործել USB կրիչից, MP3-նվագարկչից կամ նույնիսկ սմարտֆոնից երաժշտական ֆայլերը նվագարկելու համար՝ Bluetooth® կապուղու օգնությամբ

Quickclear տեխնոլոգիա

Դիմապակու տաքացման Quickclear տեխնոլոգիան, որն արդեն ծանոթ է Ford մարդատար մեքենաների վարորդներին, թույլ է տալիս ձմռանն արագ ազատվել անցանկալի սառույցից: Պարզապես սեղմեք համապատասխան կոճակը, և համակարգը կտաքացնի ապակին նույնիսկ այն դեպքում, երբ դրսի ջերմաստիճանը զրոյից ցածր է:

Դռների փականների ճկուն համակարգ

Մեքենան առաջարկվում է ստանդարտ կենտրոնական փականով՝ հեռակառավարմամբ, որը դարձել է էլ ավելի անվտանգ: Համակարգը թույլ է տալիս բացել կամ փակել դռները առանձին-առանձին: Մնացած դռները կարող են փակ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ վարորդը չի բացել դրանք իր դռան վրա գտնվող հատուկ կոճակով, որը նաև թույլ է տալիս բլոկավորել բոլոր դռները միանգամից: Սա պրակտիկ լուծում է մանավանդ մեծ բեռնատարողությամբ մեքենաների համար:

Գույներ

  • Frozen White
  • Race Red
  • Blazer Blue
  • Moondust Silver
  • Midnight Sky
  • Panther Black
  • Tectonic Silver
  • Stratosphere
  • Deep Impact Blue
  • Lunar Sky

Առավելագույն արդյունավետություն: Նվազագույն ծախսեր:

Լիովին նոր Ford Transit-ն աչքի է ընկնում տպավորիչ ֆունկցիոնալությամբ և ճկունությամբ: Անկախ նրանից, թե ինչ անվային բազա, տանիքի բարձրություն կամ շարժիչ կընտրեք, դուք կստանաք բեռնավորման աննախադեպ հնարավորություն: Բեռնավորման տարածքը նախագծված է առավելագույն ծավալ ապահովելու նպատակով: Արդյունքում հնարավոր է դարձել տեղավորել մինչև 4, իսկ Jumbo մոդելում նաև 5 եվրոպալետներ: Կողային ու հետևի դռներն ապահովում են բեռնավորման և բեռնաթափման առավելագույն հեշտ ու արագ լուծումներ: Ու մինչդեռ նոր Transit-ի ֆունկցիոնալությունն օգնում է Ձեզ փող աշխատել, շահագործման ցածր ծախսերը թույլ կտան խնայել վաստակած գումարները:

Օգտակարություն

Բեռնավորման տարածքի օգտագործման ամենաարդյունավետ եղանակը

 Նոր Trasnit- ի օգտակար տարածքն այսօր ավելի լավ է կազմակերպվածքան երբևէԿողային պատերի թեքման անկյունը փոփոխական էիսկ տանիքի հատվածը շարժական էինչը թույլ է տալիս առավելագույնս օգագործել առկա տարածքըԲոլոր ֆուրգոնները մոտ 300 մմ ավելի երկար են և տեղավորում են երկար բեռներ՝ խողովակներսանդուղքներ և այլն:

Ձեր ֆուրգոնը կարող է տեղավորել այնպիսի բեռներորոնք այլ մեքենաներունակ են տեղափոխել միայն տանիքինԿախված  Ձեր ընտրած թափքի տեսակից՝ բեռնավորման տարածքի երկարությունը կազմում է համապատասխանաբար 3.04 մ, 3.49 մ և 4.21 մ:

Չսահող ծածկով լայն պրոտեկտորը ներկառուցված է հետևի բամպերի մեջինչը հեշտացնում է մուտքը դեպի բեռնախցիկ:

Բեռների ամրացման օղակներ

Թափքի կողային հատվածում ամրացված այս օղակները թույլ են տալիս մաքուր պահել հատակը և  միևնույն ժամանակ համատեղելի են թե DIN, թե ISO ստանդարտների հետ:

Նոր լուսարձակներն ավելի պայծառ են, քան նախորդ մոդելներում և ներառված են ստանդարտ համալրման մեջ:

Որպես օպցիա կարող եք պատվիրել նաև լուսադիոդային տարբերակ: Նման  չափսի տրանսպորտային միջոցի համար սա կարևոր է

Եթե ձեր տրամադրության տակ ունեք բեռնավորման նման ահռելի տարածությունկարևորագույն նշանակություն են ստանում կողային դռները:  Նոր Transit-ի կողային դռների մեխանիզմն իրականացված է առավելագույնս  պարզ ու հուսալի աշխատանք ապահովելու նպատակով:

Հետևի ամուր դռներն աչքի են ընկնում որակյալ մեկուսացմամբ, ինչի շնորհիվ նվազում է աղմուկի աստիճանը, մեծանում է անվտանգությունն ու կանխվում է ջրի ներթափանցումը բեռնախցիկ: Կախված մոդելից՝ դռները կարող են բացվել և ֆիքսվել 90 աստիճան դիրքում: Հատուկ լուսարտացոլիչ նշանները՝ ամրացված դռների ներսի կողմից, երթևեկության այլ մասնակիցներին զգուշացնում են բաց դռների մասին:

Ծախսեր

Սպասարկման մեծ ինտերվալ

Նոր Transit-ի յուրաքանչյուր մաս և հանգույց նախատեսված է երկարաժամկետ շահագործման համար: Այդ պատճառով միջսերվիսային ժամանակահատվածը հասցվել է 50000 կմ կամ 2 տարվա

Տարանցիկ կորոզիայից պաշտպանության 12 տարվա երաշխիք:

Որպես մեքենայի պաշտպանիչ միջոց լիովին նոր Ford Transit-ն առաջարկվում է 12 տարվա հակակորոզիոն ստանդարտ գործարանային երաշխիքով:

Արտադրողականություն և արդյունավետություն

Նոր 2,2լ TDCi դիզելային շարժիչների սերիան՝ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, ապահովում է հզորության ու պտտող մոմենտի բարձր ցուցանիշներ և վառելիքի զգալի խնայողություն: Խելացի ռեգեներատիվ համակարգի, արագացման վերահսկման և start-stop ֆունկցիայի առկայության շնորհիվ Transit-ը հասնում է  վառելիքի տնտեսման էլ ավելի տպավորիչ ցուցանիշների, ինչը կարևոր է ներդրումների ետ բերման հարցում

Նորագույն դիզելային շարժիչներ՝ հզոր և տնտեսող

Transit-ը համալրվում է 2,2 TDCi դիզելային 3 տեսակի շարժիչներով՝ համապատսխանաբար 100, 125 և 155 ձ/ու հզորությամբ և մինչև 285 Նմ պտտող մոմենտով: Վեցաստիճան փոխնցումատուփը առջևի քարշակման համակարգի հետ համատեղ՝ ապահովում են առավելագույն հարմարավետություն աշխատանքի ցանկացած ռեժիմներում: Այս շարժիչների օրիգինալ տեխնիկական լուծումները թույլ են տալիս արդյունավետ աշխատել նույնիսկ ամենացուրտ պայմաններում: Այս ամենը կարելի է նույնիսկ բարելավել Ford ECOnetic տեխնոլոգիաների շնորհիվ

Մարտկոցի լիցքավորոման առավել արդյունավետ եղանակ:

Ի  տարբերություն ավանդական լուծումների՝ խելացի ռեգեներատիվ լիցքավորման համակարագն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Սա թույլ է տալիս խնայել վառելիք և նվազեցնել արտանետումների քանակը:

Ավտոմատ Start-Stop համակարգ:

Երբ մեքենան կանգ է առնում լուսակրի տակ կամ խիտ երթևեկության մեջ, այս տեխնոլոգիան անջատում է շարժիչը (առանց կարևոր ֆունկցիաների անջատման): Երբ ուզենաք նորից պոկվել տեղից՝ պարզապես սեղմեք կցորդման ոտնակը և անցեք առաջին փոխանցման. շարժիչը կվերսկսի իր աշխատանքը:  Այս համակարգը չափազանց արդյունավետ է քաղաքային պայմաններում, որտեղ ունակ է ապահովել վառելիքի 10% լրացուցիչ տնտեսում:

Վարորդի օժանդակման խելացի համակարգ:

Ford Eco Mode նորարարական համակարգը գնահատում է վարորդի վարելաոճը և դրա ազդեցությունը վառելիքի ծախսը: Այն գնահատում է փոխանցումների փոփոխման արագությունը և արգելակման ռեժիմը, անցնելիք երկար ու կարճ ճանապարհամիջոցները՝ ըստ դրա խորհուրդ տալով ընտրել համապատասխան եղանակը:

Ընտրելով ECOnetic սերիայի շարժիչները՝ կստանաք 7%-ով ավել փոխանցումային թվեր, ինչը թույլ է տալիս հասնել վառելիքի ծախսի և արտանետումների մակարդակի զգալի նվազման:

Արագացման վերահսկում:

Այս նորարարական համակարգը վերահսկում է մեքենայի արագացումը՝ կախված դրա բեռնվածության աստիճանից: Այն թույլ է տալիս շուրջ 15%-ով ևս կրճատել վառելիքի ծախսը, նվազեցնել շարժիչի, արգելակների և անվադողերի մաշվելու արագությունը:

Մեկ ավտոմեքենա բազում տարբերակներով

Մեկ, երկու կամ ավելին քանակով ուղևորներ: Medium, Long, Long Extended և Jumbo Long Extended անվային բազաներ: Բարձր, միջին և ցածր տանիքներ: Լիովին նոր Ford Transit-ը պատրաստ է հարմարվել Ձեր ցանկացած պահանջին:

Van

Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended) 

Տանիքի բարձրություն՝ H2 (միջին տանիք) և H3 (բարձր տանիք) 

Բեռնատարողություն՝ 2900-4700 կգ

Նստատեղեր՝ 2-3

Double Cab in Van

ԱՆվային բազա՝  L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)             

Տանիքի բարձրություն՝ H2 (միջին) և H3 (բարձր տանիք)                            

Բեռնատարողություն՝ 2900-3500 կգ                                                                     

Նստատեղեր՝ 2-7

Kombi

Kombi

Անվային բազա՝  L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)            

Տանիքի բարձրություն՝ H2 (միջին) և H3 (բարձր)                             

Բեռնատարողություն՝ 3100-4300 կգ                                                                     

Նստատեղեր՝ 2-9

*Շուտով

Kombi Van

Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)                 

Տանիքի բարձրություն՝  H2 (Medium) և H3 (High Roof)                            

Բեռնատարողություն՝ 3100-3500kg                                                                        

Նստատեղեր՝ 2-7

*Շուտով

Chassis Cab

Chassis Cab

Անվային բազա՝ L1 (Short), L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended), L5* (Jumbo Long Extended)
Տանիքի բարձրություն՝  H1 (ցածր)
Նստատեղեր՝ 2-3 
*L5 մոդելը կառաջարկվի շուտով

Double Chassis Cab

Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended), L5* (Jumbo Long Extended)  

Տանիքի բարձրություն՝  H1 (ցածր)

Նստատեղեր՝ 2-7

*L5 մոդելը կառաջարկվի շուտով

Bus M2

Անվային բազա՝  L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended),            

Տանիքի բարձրություն՝ H2 (միջին) և H3 (բարձր)                              

Բեռնատարողություն՝ 3500-4600kg                                                                      

Նստատեղեր՝ 11-18

ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՕՊՑԻԱՆԵՐ

Թափքի տեսակներ և համալրումներ, շարժիչներ և փոխանցումատուփեր, սրահի ձևավորումներ և օպցիաներ. Դուք կարող եք անհատականացնել Ձեր Transit-ն՝ ըստ Ձեր պահանջների: Մենք առաջարկում ենք երեք հիմնական կոմլեկտավորում, որոնց նկարագրությունները կգտնեք ստորև: Ստանդարտ ֆունկցիաներին զուգահեռ կարող եք ընտրել զանազան օպցիաներ:

Base

Սրահի լրամշակումներ

  • Ռադիո, AUX, Bluetooth®, USB/iPod® միակցումներ՝ հեռակառավարմամբ
  • Շարժական կարգավորվող ղեկանիվ
  • Սրահի հեշտ մաքրվող ռետինե գորգ
  • մեղմ հանգչող լուսավորություն
  • Բորտ համակարգիչ
  • Փոխանցումների փոփոխման ցուցիչ
  • 8 ուղղություններով կարգավորվող վարորդի նստատեղ
  • Ուղևորական կրկնակի նստարան՝ տակի պահոցով
  • Էլեկտրակառավարվող առջևի ապակիներ
  • Կենտրոնական փական
  • Ամբողջական պողպատյա միջնորմ
  • Հատուկ պահոց գլխավերևի հատվածում
  • DIN 75410 համատեղելի ամրաններ

Արտաքին լրամշակումներ

  • Արտաքին լայն հայելիներ
  • Հայելիների մեջ ներկառուցված շրջադարձի ինդիկատորներ
  • Հետևի ցայտապաշտպանիչներ
  • Անվահեծերի ծածկեր
  • Ցերեկային ընթացային լույսեր
  • Դանդաղ մարող լուսարձակներ 
  • Հետևի բամպերի մեջ ներկառուցված ոտնահենակ
  • Լայն կողային մոլդինգներ
  • ESC/ABS/Hill Start Assist համակարգեր
  • Curve Control համակարգ
  • Emergency Brake Warning համակարգ
  • Ford Easy-Fuel վառելիքի լիցքավորման համակարգ

Օպցիոնալ փաթեթներ

  • Ավտոմատ start-stop համակարգ
  • Ցածր տեսանելիության փաթեթ

Trend

Սրահի լրամշակումներ

  • Կրուիզ-կոնտրոլ՝ արագության սահմանափակիչով
  • Radio/CD, Ford SYNC, AUX, Bluetooth® համակարգերով
  • USB/iPod® միակցումներ
  • Կաշեպատ 4-շյուղանի ղեկանիվ
  • Փոխանցումատուփի կաշեպատ լծակ
  • արորդի նստատեղի կողային օժանդակիչ
  • Քարտեզային լուսավորում
  • Ձեռնոցների փակվող արկղիկ
  • Հատակի լուսավորում ուղևորի հատվածում
  • Easy To Clean բեռնախցիկի հեշտ մաքրվող հատակ

Արտաքին լրամշակումներ

  • Առջևի հակամառախուղային լուսարձակներ
  • Ավտոմատ լուսարձակներ
  • Ավտոմատ խոզանակներ
  • Տաքացվող դիմապակի
  • Ծալվող, տաքացվող արտաքին հայելիներ
  • Ստատիկ շրջադարձային լուսարձակներ
  • Առջևի և հետևի կայանման ցուցիչներ
  • Հեռակառավարման բանալի
  • Անիվների ամբողջական ծածկեր
  • Մետալիկ երանգավորում

Օպցիոնալ փաթեթներ

  • Ավտոմատ start-stop համակարգ
  • Պրեմիում տեսանելիության փաթեթ

ECONetic

Ford ECOnetic Տեխնոլոգիա

Ford ECOnetic տեխնոլոգիան և բարելավված աէրոդինամիկ լուծումներն ապահովում են վառելիքի զգալի խնայողություն 
 

  • Ford Duratorq TDCi առաջադեմ դիզելային շարժիչներ
  • Ford ավտոմատ Start-Stop համակարգ
  • Ford խելացի ռեգեներատիվ լիցքավորման համակարգ
  • Փոխանցման փոփոխության ինդիկատոր
  • Ford Eco Mode համակարգ
  • Արագացման վերահսկում
  • Ford Battery Management System մարտկոցի աշխատանքի վերահսկման համակարգ, որը թույլ է տալիս մեծացնել դրա ծառայության ժամկետը, նվազեցնել վառելիքի ծախսը

Ford ECOnetic տեխնոլոգիան առաջարկվում է ոչ բոլոր մոդելների համար: Մանրամասները կարող եք իմանալ մեր ավտոսրահում: