ԼԻՈՎԻՆ ՆՈՐ TRANSIT CUSTOM

Նոր Trasnit Custom-ը Ձեր բիզնեսի լավագույն աշխատողն է:

Նոր դինամիկ Ford Transit Custom-ը մարմնավորում է մինչև մեկ տոննա բեռնատարողությամբ ավտոֆուրգոնների շուկայում ի հայտ եկող ոճի ու ֆունկցիոնալության մի նոր մակարդակ:

Տվյալ պահին Trasnit Custom-ը ամենատիտղոսակիր կոմերցիոն մեքենան է ոչ միայն Ford-ի մոդելային շարքում, այլև բոլոր մրցակիցների թվում: Նոր Trasnit Custom-ի տեխնոլոգիաների շնորհիվ Ford-ը դարձել է Euro NCAP Advanced մրցանակների ռեկորդակիր:

Աչքի ընկնելով գերժամանակակից արտաքին տեսքով՝ նոր մոդելը հավատարիմ է մնում Transit-ի՝ բեռների տեղափոխման և բեռնավորման տարածքի արդյունավետ լուծումների  ավանդույթներին:

Վառ դիզայն

Նոր Transit  Custom-ը ստացել է ավելի գրավիչ արտաքին՝ Ford-ի կինետիկ դիզայնի գաղափարախոսության շնորհիվ: Հստակ և արտահայտիչ ուրվագիծը ստեղծում է շարժման տպավորություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան կանգնած է:

Պրակտիկություն և ֆունկցիոնալություն

 Նոր Transit Custom-ը նախագծելիս՝ մենք հիմնական ուշադրությունը դարձրել ենք այնպիսի ասպեկտների, ինչպիսին են որակն ու երկարակեցությունը: Այն հուսալիորեն ու հավատարմորեն կծառայի Ձեզ երկար տարիներ: Մեր մեքենաներն ավելի քիչ վառելիք են ծախսում և ունեն արտանետումների ավելի ցածր ցուցանիշներ քան նախկինում:

Ford Easy Fuel լիցքավորման համակարգ

Այսուհետ կարող եք չդիպչել վառելիքի բաքի կեղտոտ խուփին: Իսկ օրիգինալ պաշտպանիչ սարքավորումը կկանխի սխալ տեսակի վառելիքով լիցքավորելու ռիսկը: 

Էլեկտրակառավարվող հայելիներ

Հիանալի լուծում կայանման կամ սահմանափակ տարածքում մանևրելու համար: հայելիներն էլեկտրակառավարվող են և տաքացվող և իրականացված եմ թափքի գույնով:

Կայանման ցուցիչներ առջևից և հետևից 

Այսուհետ կարող են վստահ զգալ Ձեզ նույնիսկ ամենանեղ տարածություններում: Ձայնային ազդանշանները թույլ են տալիս հուսաիորեն գնահատել առջևից կամ հետևից առկա խոչընդոտից եղած տարածությունը, ինչը զգալիորեն հեշտացնում է մանևրումն ու կայանումը:

Պրակտիկ ինտերիեր

Transit Custom-ն ապահովում է իր սեգմենտում ամենաէրգոնոմիկ լուծումները՝ առաջարկելով լիովին նոր ինտերիեր, ամենաառաջադեմ տեխնոլոգիաներ և տպավորիչ դինամիկա:  Իր հարմարավետությամբ Transit Custom-ը չի զիջում մեր մարդատար մեքենաներին: 

Հիպոալերգեն սրահ

Transit Custom-ի սրահի լրամշակումների մեջ կիրաված նյութերը նվազագույնի են հասցնում ալերգիկ ռեակցիաների ռիսկը: Օդորակիչով համալրված տարբերակներում տեղադրված է նաև արդյունավետ փոշու ֆիլտր, որը կանխում է նույնիսկ ծաղկափոշու ներթափանցումը սրահ: 

Փոխանցումների փոխակերպման ցուցիչ

Փոխանցումների փոխակերպման ցուցիչը տեղյակ է պահում՝ երբ պետք է կատարել անցումը մեկ փոխանցումից մյուսը՝ ապահովելով վառելիքի առավելագույն տնտեսում: 

Բեռնատարողության լավագույն ցուցանիշներն իր դասում

Transit Custom-ը ոչ միայն գեղեցիկ, այլև չափազանց պրակտիկ ավտոմեքենա է: Կարճ անվային բազայով տարբերակի բեռնածավաը կազմում է 6 խմ, որտեղ կարելի է ուղղահայաց եղանակով տեղավորել ստանդարտ 8' x 4' պանելներ: 

Հետևի նստատեղերի ճկուն համակարգ

Հետևի նստատեղերը կարելի է ծալել, հավաքել, կամ ընդհանրապես հանել՝ կախված ուղևորների և ուղեբեռի քանակից:

Ford SYNC՝ արտակարգ օգնության ֆունկցիայով

Բորտային կապի նոր սերունդ: Արտակարգ օգնության ֆունկցիան ավտոմատ կերպ հաղորդում է ետվթարային ծառայություններին, որ մեքենայում բացվել են բարձիկները: Հասանելի է նաև MP3-նվագարկիչների, հեռախոսների կամ այլ Bluetooth սարքավորումների ձայնային կառավարումը:

Պտտող մոմենտի ուղղորդված բաշխման համակարգ

Այս համակարգը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ դինամիկա և ուղեծրային կայունություն շրջադարձերում՝ անընդհատ վերահսկելով պտտող մոմենտի բաշխումը անիվների միջև՝ կախված ճանապարհի հետ դրանց ունեցած կցորդման աստիճանից:

Վերևի անվտանգության վարագուրաձև բարձիկներ 

Այս հատուկ բարձիկները պաշտպանում են վարորդին և ուղևորի գլուխներ հնարավոր վնասվածքներից:

Կրուիզ կոնտրոլ՝ արագության սահմանափակմամբ 

Կարող եք ինքներդ սահմանել այն առավելագույն արագությունը, որով ցանկանում եք երթևեկել: Այսուհետ արագաչափը չի շեղի Ձեր ուշադրությունը ճանապարհից:

Ford Transit Custom-ը դարձել է "2013թ. Միջազգային ֆուրգոն" մրցանակի դափնեկիր

Հնարավոր 133 միավորից վաստակելով 177-ը՝ Ford Transit Custom-ը դարձել է “Van of the Year 2013” մրցույթի հաղթող՝ անցնելով այնպիսի հզոր մրցակցի, ինչպիսին է Mercedes-Benz Citan-ը: 

Թեթև կոմերցիոն տեխնիկայի բնագավառում տրվող այս մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ հիմնվելով 24 անվանի մասնագետների գնահատականների վրա, որոնք անդրադառնում են բեռների տեղափոխման արդյունավետությանը, անվտանգությանն ու ապահովությանը:  Նոր Transit Custom-ն ունի գրավիչ ինտերիեր և արտաքին տեսք՝ ինչն արժանիորեն գնահատվում է հաճախորդների կողմից, լինեն դրանք բիզնեսմեններ, թե մասնավոր անձիք: 

Transit Custom Բեռնատարողություն

Տանիքի բեռնախցիկի ինտեգրված համակարգ

Տաինքի վրայի ինտեգրված բեռնախցիկի համակարգը ներկառուցված է հենց տանիքի մեջ: Այն ներառում է երեք ընդլայնակի ձողեր, որոնք տեղավորվում են տանիքի պանելի հատուկ փոսիկների մեջ և կարող են անհրաժեշտության դեպքում արագորեն բացվել: Անհրաժեշտության դեպքում այն ընդլայնակի ձողերը կարելի է ծալել՝ ավելացնելով աէրոդինամիկ արդյունավետությունը: Տանիքի բեռնախցիկի մեջ կարելի է տեղափոխել մինչև 130 կգ ուղեբեռ:

Հատուկ մխոց բեռների համար միջնորմի մեջ

Այս լուծումը հնարավոր է դարձնում տեղափոխել մինչև 3  մետր երկարությամբ ուղեբեր Transit Custom-ի կարճ անվային բազայով տարբերակում:Միջնորմի ստորին հատվածում առկա է 596x205 մմ չափսով բացվող դռնակ, որը թույլ է տալիս երկար ուղեբերը մասամբ տեղավորել  առջևի կրկնակի նստարանի տակ: Երկար անվային բազայով մոդելը կարող է տեղավորել մինչև 3.4 մ երկարությամբ ուղեբեռ:

Ֆիքսող լծակներ

Ֆիքսող լծակները  արգելափակում են հետևի բեռնավորման դռները բաց վիճակում 90 աստիճան բացվածքով և կանխում են դրանց հանկարծակի տեղաշարժը քամուց մեքենայի բեռնավորման/բեռնաթափման ընթացքում:

Շարժական ամրաններ

Շարժական ամրանները տեղադրված են թափքի կողային հատվածներում: DIN և ISO ստանդարտներին համապատասխանող այս ամրանների պատերի վրա գտնվելու շնորհիվ  բեռնախցիկի հատակը հարթ է, ինչը թույլ է տալիս ավելի շատ բեռներ տեղափոխել և ավելի հեշտ մաքրել այն:

Բեռնախցիկի հատակի հեշտ լվացվող հատակ

Բեռնախցիկի հատակի հեշտ մաքրվող ծածկն առանձնանում է ծառայության երկար ժամկետով: Այս հերմետիկ ծածկը պատրաստված է գերամուր նյութից և ադապտացված է հատակի երկրաչափական լուծումներին՝ 80 սմ-ով ավելի  վեր լինելով քան բեռնավորման հատվածները: Այն հեշտությամբ լվացվում է սովորական սպունգի օգնությամբ: Թույլ է տալիս պաշտպանել պողպատյա հատակը բեռնավորան/բեռնաթափման ընթացքում առաջացող հնարավոր վնասվածքներից:

Բեռնավորման հատվածի վառ լուսադիոդային լուսավորում

Բեռնավորման տարածքի բացառիկ վառ լուսադիոդային լուսավորումը ստեղծվել է մեր հաճախորդների ցանկության հիման վրա: Բարձրորակ լուսադիոդների չորս բլոկերն ապահովում են առավել բարձր լուսարձակում:

1. Իր դասի մեջ բեռնատարողության լավագույն ցուցանիշները.

  • Կարճ անվային բազայով մոդել՝ 6,0 խմ, ըստ SAE չափորոշիչի (լիաչափ միջնորմով)
  • Երկար անվային բազայով մոդել՝ 6,8 խմ, ըստ SAE չափորոշիչի (լիաչափ միջնորմով)

2. Իր դասում միակ կարճ անվային բազայով մոդել, որն ունակ է տեղափոխել 1 մ -ից ավել բարձրություն ունեցող բեռով բեռնավորված երեք եվրապալետներ:

3. Իր դասում ամենամեծ տարածությունը անվակամարների միջև (1390 մմ) թույլ է տալիս բեռնել և տեղափոխել լայն իրեր: 

4. Իր դասում կողային դռների ամենամեծ լայնությունն ու բարձրությունը (1320 x 1030 մմ), ինչը հեշտացնում է բեռնավորումն ու բեռնաթափումը:

5. 2440 մմ x 1220 մմ ստանդարտ տախտակներ տեղավորելու ունակություն, որոնք կարելի է տեղավորել թե՛ ուղղահայաց, թե՛ հորիզոնական դիրքով

Transit Custom Անվտանգություն

Անվտանգության նոր չափորոշիչներ

Նոր Ford Transit Custom-ը համալրված է բոլոր այն առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք տեղադրվում են Ford մարդատար ավտոմեքենաների վրա:

Դրանց թվում են շարքի փոփոխման ցուցիչը, վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, հետադարձ տեսանելիության տեսախցիկը և այլն: Բոլոր այս լուծումները կոչված են օգնել վարորդին պահպանել հանգստություն և ապահովել ընթացքի անվտանգությունը: 

Երթևեկության շարքի պահպանման համակարգ

Երթևեկության շարքի պահպանման համակարգը ղեկի վիբրացիայի միջոցով նախազգուշացնում է վարորդին, երբ մեքենան հանկարծակի շեղվում է ընթացիկ ուղղությունից: Հատուկ տեսախցիկով զինված համակարգը անընդհատ վերահսկում է մեքենայի դիրքը ճանապարհային գծանշման նկատմամբ: Եթե մեքենան մոտենում է շարքերի բաժանարար գծին և համակարգը չի նկատում շրջադարձի ցուցիչի միացումը, ապա միանում է նախազգուշացնող վիբրացիան: Ազդանշանը կրկնվում է նաև սարքավորումների վահանակի վրա հատուկ լույսով: Առաջարկվում են համակարգի զգայունության երկու և ազդանշանի ինտենսիվության երեք աստիճաններ: Ցանկության դեպքում հնարավոր է ամբողջությամբ անջատել համակարգը:

Վարորդի հոգնածության մասին նախազգուշացնող համակարգ

Վարորդի հոգնածության մասին նախազգուշացնող համակարգը նույնպես օգտվում է ճանապարհային նշագծման վերահսկման համակարգից: Երբ վարորդը հոգնում է կամ քնում ղեկին, մեքենան սկսում է քաոտիկ շարժվել ճանապարհով: Եթե համակարգը նկատում է ավտոմեքենայի վերահսկման անկում կամ կորուստ, ապա ակտիվանում է նախազգուշացման երկփուլ գործընթացը: Առաջին հերթին սարքավորումների վահանակի վրա հայտնվում է հատուկ հաղորդագրություն և հնչում է ձայնային ազդանշան: Եթե վարորդը չի արձագանքում դրանց, ապա տրվում է մշտական ազդանշան, որը տևում է այնքան ժամանակ, մինչև վարորդը չի անջատում այն՝ սեղմելով OK կոճակը:

Հեռակա լուսարձակների կառավարման համակարգ

Հեռակա լուսավորման կառավարման ավտոմատ համակարգն ինքնուրույն անցում էկատարում մոտակա և հեռակա լուսավորությունների միջև՝ ազատելով վարորդին այդ գործողությունները ձեռքով կատարելու պարտավորությունից: Այն օգտագործում է հատուկ թվային տեսախցիկ, որը հետևում է առջևից և հետևից ընթացող մեքենաների լուսարձակներին, ինչպես նաև ճանապարհի  ընդհանուր լուսավորովածությանը, ինչը թույլ է տալիս խուսափել բնակավայրերում հեռակա լուսավորության օգտագործումից:

Արագության սահմանափակիչ

Արագության սահմանափակիչը թույլ է տալիս վարորդին սահմանել այն առավելագույն արագությունը, որը թույլ կտա կենտրոնանալ մեքենայի վարման վրա և չմտահոգվել թույլատրելի արագությունը հանկարծակի գերազանցելու մասին: Ղեկանիվի վրա գտնվող կրուիզ-կոնտրոլի կառավարման կոճակների օգնությամբ վարորդը կարող է սահմանել շարժման նախընտրելի արագություն 30-180 կմ/ժ տիրույթում: Երբ մեքենան հասնում է նշված սահմանին, գործի է անցնում շարժիչի կառավարման համակարգը և կանխում հետագա թափառքը: 

Լուսարձակների շրջադարձային սեկցիաներ

Լուսարձակների շրջադարձային սեկցիաները տեղադրվում են բարձր կոմպլեկտավորմամբ մոդելների վրա: Այս ֆունկցիան ակտիվանում է մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ, երբ վարորդը պտտում է ղեկը կամ միացնում է շրջադարձի ցուցիչները: Վառվող լույսերը լուսավորում են ճանապարհի համապատասխան հատվածը՝ ապահովելով առավել հստակ տեսանելիություն օրվա մութ ժամերին մանևրելու համար:

Հետադարձ տեսանելիության տեսախցիկ

Հետադարձ տեսանելիության տեսախցիկն ապահովում է հստակ լայնանկյուն պատկեր՝ մեքենայի հետևում գտնվող խոչընդոտներից խուսափելու համար: Այդ պատկերն արտացոլովում է հետադարձ տեսանելիության հայելու մեջ՝ նշագրելով նաև մեքենայի շարժման ուղեգիծը: 

Ավտոմատ լուսարձակներ և անձրևի ցուցիչով ապակեմաքրիչներ 

Ավտոմատ լուսարձակներն ու ապակեմաքրիչներն առաջարկվում են որպես օպցիա: Դրանք աշխատում են հատուկ սենսորների օգնությամբ, որոնք ֆիքսում են լուսարձակների կամ խոզանակների աշխատեցման համար անհրաժեշտ պահը: 

Կայանման առջևի և հետևի ցուցիչներ

Կայանման առջևի և հետևի ցուցիչները ձայնային ազդանշանի միջոցով տեղեկացնում են մեքենայի շարժման ուղեգծի վրա առկա խոչընդոտների մասին:

Euro NCAP

Առաջին անգամ իր դասում  Transit Custom-ն արժանացել է անվտանգության 5 աստղանի ռեյթինգի  

Նոր Transit Custom-ը ճանաչվեց 2013թ-ի “Միջազգային ֆուրգոն” անվանակարգի հաղթող՝ ստանալով գնահատականների 77%-ն ընդհանուր անվտանգության համար EuroNCAP քրաշ-թեստերի արդյունքում: Մոդելը ստացել է իր դասի մեջ լավագույն գնահատականները երեխաների պաշտպանության համար (90%), մեծահասակ ուղևորների պաշտպանության համար (83%) և անվտանգության տեխնոլոգիաների համար (71%): Ford-ը դարձավ նաև պատմության մեջ առաջին ավտոմեքենան, որն արժանացավ Euro NCAP Advanced մրցանակակիր կոմերցիոն մեքենաների համար առաջարկվող առաջադեմ տեխնոլոգիաների առումով: Երթևեկության շարքի պահպանման համակարգը Ford-ին բերեց Advanced յոթերորդ ռեկորդային մրցանակը: Մրցանակի է արժանացել նաև էքստրեմալ իրավիճակներում օգնության ֆունկցիայով SYNC համակարգը:

Transit Custom Թափքի տեսակներ

Ընտրեք Ձեր բիզնեսին առավել համապատասխանող թափքի տեսակը:

Նոր Ford Transit Custom-ը գնորդներին հասանելի է թափքի երեք տարբերակներով՝ Van, Double Cab in Van և Kombi: Դուք նաև կարող եք ընտրել երկու անվային բազաների և տարատեսակ բեռնատարողությամբ մեքենաների միջև: Պարզապես ընտրեք այն կոմբինացիան, որն առավել համապատասխան է Ձեր բիզնեսին:

VAN

Կարճ անվային բազա (SWB)

  • Անվային բազա՝ 2933 մմ
  • Ընդհանուր երկարություն՝ 4972 մմ
  • Բեռնավորման երկարությունը՝ 2555 մմ (առավել. 3085 մմ տարանցիկ բեռնավորման եղանակի կիրառման դեպքում)
  • Բեռնատարողությունը՝ 602-1402 կգ
  • Բեռի ծավալը՝ 5,36 - 5,95 խմ
  • Բեռնավորման բարձրությունը հատակից տանիք՝ 1406 մմ
  • Շրջադարձի տրամագիծ՝  10,9 և 11,6 մ

Երկար անվային բազա (LWB)

  • Անվային բազա՝ 3300 մմ
  • Ընդհանուր երկարություն՝ 5339 մմ
  • Բեռնավորման երկարությունը՝ 2922 մմ (3452 մմ՝ ներառյալ նստարանի տակ առկա ուղեբեռային բաժանմունքը)
  • Բեռնատարողությունը՝  930 - 1338 կգ
  • Բեռի ծավալը՝ 6,23 - 6,83 խմ
  • Բեռնավորման բարձրությունը հատակից տանիք՝ 1406 մմ
  • Շրջադարձի տրամագիծ՝   12,2 7և 12,8 մ

Double Cab in Van

Կարճ անվային բազա (SWB)

  • Անվային բազա՝ 2933 մմ
  • Ընդհանուր երկարություն՝  4972 մմ
  • Բեռնավորման երկարությունը՝ 1,577 մմ
  • Բեռնատարողությունը՝  602 - 1402 կգ
  • Բեռի ծավալը՝ 3,47 խմ
  • Բեռնավորման բարձրությունը հատակից տանիք՝ 1406 մմ
  • Շրջադարձի տրամագիծ՝   10,9 և 11,6 մ

Երկար անվային բազա (LWB)

  • Անվային բազա՝ 3300 մմ
  • Ընդհանուր երկարություն՝ 5339 մմ
  • Բեռնավորման երկարությունը՝  1,944 մմ
  • Բեռնատարողությունը՝   930 - 1338 կգ
  • Բեռի ծավալը՝ 4,35 խմ
  • Բեռնավորման բարձրությունը հատակից տանիք՝ 1406 մմ
  • Շրջադարձի տրամագիծ՝   12,2 և 12,8 մ

Kombi

Կարճ անվային բազա (SWB)

  • Անվային բազա՝ 2933 մմ
  • Ընդհանուր երկարություն՝ 4972 մմ
  • Սրահի երկարություն (առավել)՝ 2555 մմ
  • Բեռնավորման բարձրությունը հատակից տանիք՝ 1406 մմ
  • Շրջադարձի տրամագիծ՝  10,9 և 11,6 մ

Երկար անվային բազա (LWB)

  • Անվային բազա՝ 3300 մմ
  • Ընդհանուր երկարություն՝  5339 մմ
  • Սրահի երկարություն (առավել)՝ 2922 մմ
  • Բեռնավորման բարձրությունը հատակից տանիք՝  1406 մմ
  • Շրջադարձի տրամագիծ՝  12,2 և 12,8 մ

Transit Custom Կոմպլեկտավորումներ

Econom (Van)

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ցուրտ եղանակային պայմաններում շարժիչի հեշտ աշխատացման համակարգ  (մինչև -20 °C)
  • 150 A հզորությամբ փոփոխական հոսանքի ստանդարտ գեներատոր
  • Վառելիքի բաքի չփակվող կափարիչ, առանց պաշտպանության ֆունկցիայի

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ցուրտ եղանակային պայմաններում շարժիչի հեշտ աշխատացման համակարգ  (մինչև -20 °C)
  • 150 A հզորությամբ փոփոխական հոսանքի ստանդարտ գեներատոր
  • Վառելիքի բաքի չփակվող կափարիչ, առանց պաշտպանության ֆունկցիայի 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • ABS հակաբլոկավորման համակարգ
  • Էլեկտրոնային կայունության ծրագիր (ESP),  շուռ գալը կանխելու համակարգ, արտակարգ արգելակման վերահսկման համակարգ, հակատեղապտուտային համակարգ
  • Վարորդի անվտանգության դիմային բարձիկ
  • Վարորդի և առջևի ուղևորի եռակետ ամրագոտիներ նախաձգիչներով
  • Կրկնակի բլոկավորմամբ և հեռակառավարմամբ կենտրոնական փական, ծալվող բանալի 
  • Դռների փականների երկփուլ բացման համակարգ
  • Դռների փականների ավտոմատ բլոկավորում 8 կմ/ժ-ից ավել արագության դեպքում, դռների ավտոմատ ապաբոլկավորում ՃՏՊ-ի ժամանակ 

ՏԱՆԻՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

  • Ցածր տանիք

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

  • Ապակիների բաց գունամշակում
  • Առջևի ապակիների էլեկտրակառավարում՝ մեկ հպումով բարձրացնելու/իջացնելու ֆունկցիայով 

ՀԵՏԵՎԻ ԴՌՆԵՐ

  • Հետևի դռներ՝ 180° բացման հնարավորությամբ

ԿՈՂԱՅԻՆ ԴՌՆԵՐ

  • Կողային շարժական դուռ բեռնախցիկի աջ մասում

ԱՆԻՎՆԵՐ, ԱՆՎԱՀԵԾԵՐ, ԱՆՎԱԴՈՂԵՐ

  • Պողպատյա անվահեծեր՝   6.5X16", անվադողեր՝ 215/65 R 16 (չեն տեղադրվում 330-րդ սերիայի վրա)
  • Պողպատյա անվահեծեր՝ 6.5X15", անվադողեր՝ 215/65 R 15 (չեն տեղադրվում 330-րդ սերիայի վրա)
  • Անիվների դեկորատիվ ծածկեր
  • Գործիքների հավաքածու
  • Լիաչափ պահեստային անիվ

ԷՔՍՏԵՐՅԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնակի ներկված առջևի բամպեր (չի առաջարկվում SVO պատվերի հետ)
  • Հետևի չներկված բամպեր (առանց ոտնահենակի)
  • Արտաքին հայելիների չներկված ծածկեր
  • Սև արտաքին բռնակներ 
  • Առջևի դիմապակու ապակեմաքրիչներ՝ կարգավորման ֆունկցիայով
  • Կողային չներկված մոլդինգներ
  • Լրացուցիչ արգելակային լապտեր
  • Հալոգենային լուսարաձակներ
  • follow me home լուսարձակների մարման ֆունկցիա
  • Լուսարձակների լույսի հեռավորության կարգավորում
  • Վառելիքի բաք՝ 80 լ
  • Առջևի ցայտապաշտպանիչներ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ըստ բարձրության և թռիչքի կարգավորվող ղեկասյուն
  • Արևապաշտպանիչ վարորդի կողմից
  • Արևապաշտպանիչ ուղևորի կողմից
  • Ձեռնոցների արկղիկ
  • Հատակի հեշտ լվացվող մասնակի ռետինե իզոլացիոն ծածկ 
  • Բեռնախցիկի լուսավորում
  • Սրահի լուսավորում՝ լույսի դանդաղ մարման ֆունկցիայով
  • Սրահի լուսավորում (ավտոմատ անջատվում է 30 րոպեից)
  • Ուղեբեռի համար նախատեսված 8 հատուկ ամրաններ բեռնախցիկի հատվածում

ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

  • Առջևի նստատեղերի № 3 փաթեթ՝
    • վարորդի տաքացվող նստատեղ՝ 4 ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով, նստատեղի բարձիկի թեքվածության աստիճանի կարգավորմամբ 
    • առջևի ուղևորի  ծալվող նստատեղ՝ 2 ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով 
    • ըստ բարձրության կարգավորվող գլխահենակներ 
  • (սերիական մոդելների վրա տեղադրվում է լիաչափ պողպատյա միջնորմ վարորդի խցիկի և բեռնախցիկի միջև, որն ունի նաև հատուկ անցք դեպի ուղևորի նստատեղի ստորին հատվածը)

Ambiente

Ի ԼՐԱՑՈՒՄՆ ECONOMY ՀԱՄԱԼՐՄԱՆ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բեռնախցիկի հատակի պաշտպանիչ ծածկ

ՀԵՏԵՎԻ ԴՌՆԵՐ

  • Հետևի դռներ՝ 180° բացման հնարավորությամբ (մինչև 90°Transit Custom Kombi տարբերակի համար)

ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

  • Առջևի նստատեղերի № 4 փաթեթ՝
    • վարորդի տաքացվող նստատեղ, 4 ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով, նստատեղի բարձիկի թեքվածության աստիճանի կարգավորմամբ 
    • երկտեղ ուղևորական ծալվող նստարան
    • ըստ բարձրության կարգավորվող գլխահենակներ
    • նստարանների պաստառապատում 
  • (սերիական մոդելների վրա տեղադրվում է լիաչափ պողպատյա միջնորմ վարորդի խցիկի և բեռնախցիկի միջև, որն ունի նաև հատուկ անցք դեպի ուղևորի նստատեղի ստորին հատվածը

Trend

Ի  ԼՐԱՑՈՒՄՆ AMBIENTE ՀԱՄԱԼՐՄԱՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • Կենտրոնական փական՝ կրկնակի բլոկավորմամբ և հեռակառավարմամբ, երկու ծալվող բանալիներ

ԱՆԻՎՆԵՐ, ԱՆՎԱՀԵԾԵՐ, ԱՆՎԱԴՈՂԵՐ

  • Լիաչափ անվածածկեր

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Թափքի գույնի առջևի բամպեր (չի առաջարկվում SVO պատվերի հետ)
  • Առջևի հակամառախուղային լուսարձակներ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կաշեպատ ղեկանիվ
  • Վարորդի խցիկի օդորակում, ծաղկափոշու ֆիլտր
  • Կրուիզ-կոնտրոլ՝ արագության սահմանափակիչով, կաշեպատ ղեկանիվ, բորտ համակարգիչ
  • Բեռնախցիկի հատակի լուսավորում կողային դռան հատվածում
  • Ձեռնոցների արկղիկ՝ բանալիով և լուսավորման ֆունկցիայով
  • Վարորդի և ուղևորի կողմից տեղադրված ծալվող բռնակ
  • Ճանապարհային քարտեզի ընթերցման լապտեր՝ լույսի դանդաղ մարման ֆունկցիայով 
  • Փոխանցումատուփի կաշեպատ լծակ

ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Առջևի նստատեղերի № 13 փաթեթ՝

  • վարորդի տաքացվող նստատեղ, 4-ուղղություններով կարգավորմամբ, արմնկակալով, նստատեղի թիկնակի թեքվածության աստիճանի կարգավորմամբ 
  • Ուղևորական երկտեղ ծալվող նստարան
  • ըստ բարձրության կարգավորվող նստատեղեր

(սերիական մոդելների վրա տեղադրվում է լիաչափ պողպատյա միջնորմ վարորդի խցիկի և բեռնախցիկի միջև, որն ունի նաև հատուկ անցք դեպի ուղևորի նստատեղի ստորին հատվածը)

  • ապակեմաքրիչ հեղուկի մակարդակի ցուցիչ

ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ice Pack 2 փաթեթ՝ 

  • Աուդիոհամակարգ
  • 2 բարձրախոսներ
  • ռադիոյի կառավարում ղեկանիվից
  • AM/FM-ալեհավաք
    • Аux միակցում
    • USB միակցում
    • Bluetooth կապուղի

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

"Բարելավված տեսանելիություն № 1" փաթեթ՝

  • հետադարձ տեսանելիության հայելիներ՝ էլկետրակառավարմամբ, տաքացմամբ և շրջադարձի ցուցիչով 
  • դիմապակու էլեկտրական տաքացում
  • ապակեմաքրիչ հեղուկի մակարդակի ցուցիչ