Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության քաղաքականություն
Անձնական տվյալների պաշտպանություն
Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ սույն քաղաքականության հրապարակման նպատակը բացատրելն է, թե ինչ տեսակի տվյալներ ենք մենք հավաքում կայքի հաճախորդներից, և ինչպես է օգտագործվում տվյալ տեղեկատվությունը: Ford ընկերությունը հարգում է իր կայքի հաճախորդների մասնավոր կյանքն ու անձնական տվյալները: Ford կայքեր հաճախելու ընթացքում բոլոր անձնական տվյալները կօգտագործվեն միայն այդ կայքերի աշխատանքի որակը բարձրացնելու կամ Ձեր հարցերին պատասխանելու համար (այդ թվում նոր ապրանքատեսակների, ծառայությունների և Ford- ի աշխարհի նորությունների մասին): Ձեր անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության օրենսդրության սահմաններում:
Անձնական տվյալների պաշտպանություն
Մեր կայքեր այցելությունների ընթացքում Ձեր թողած բոլոր տեղեկությունները պահպանվելու են հատուկ պաշտպանված սերվերի վրա: Ընկերության ստորաբաժանումների միջև փոխանցելու համար դրանք գաղտնագրվում են հատուկ SSL պրոտոկոլների միջոցով: Բացի պաշտպանության բարձր աստիճանից, դա նաև ապահովում է առկա անձնական տվյալների հետ գործողությունների օրինականությունը և իրավաչափությունը: Մեր նպատակն է տվյալները պահպանել առավել ճշգրիտ և ակտուալ ձևով: Մենք ձգտելու ենք ժամանակին թարմացնել բոլոր տվյալները և չպահպանել դրանք անհրաժեշտից ավելին: Մենք նաև հոգ ենք տանում ոչ իրավասու անձանց համար այդ տվյալների անհասանելիությունը ապահովելու համար: Դուք իրավունք ունեք իմանալ, թե Ձեր անձնական տվյալներից որոնք են գտնվում մեր տրամադրության տակ և անճշտություններ հայտնաբերելու դեպքում ոփոխություններ կատարել այդ տվյալներում: Օրենքի համաձայն մենք կհեռացնենք ոչ ճշգրիտ տվյալները երեքօրյա ժամկետում` նման պահանջ ստանալու դեպքում: Կայքի դիտումը չի պահանջում անձնական տվյալների և տեղեկությունների անպայաման մուտքագրում: Սակայն առանց անձնական տեղեկություններ տրամադրելու Դուք չեք կարող ստանալ Ford-ի նորությունները և հատուկ Ձեզ ուղղված հատուկ առաջարկներն ու տեղեկությունները:
Անձնական տվյալներ
Ford ընկերությունների կայքերում անձնական տվյալները հավաքագրվում են հատուկ ձևերի և հարցաթերթիկների միջոցով: Դրանք կարող են ներառել Ձեր անունը, ազգանուն, հայրանունը, բնակության և էլեկտրոնային փոստի հասցեն, ավտոմեքենայի և դրա շահագործման վերաբերյալ տվյալներ:
Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել մի քանի եղանակներով.
1. Մեր կայք այցելելը ավելի հարմար ու հաճելի դարձնելու համար
2. Անձամբ Ձեզ նորություններ կամ նոր ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու համար:
3. Ժամանակ առ ժամանակ հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու կամ Ձեզհետաքրքրող այլ տեղեկություններ տրամադրելու համար: Բացի այդ, եթե կցանկանաք գրանցվել թեստ-դրայվի համար, ապա պետք է թողնեք կոնտակտային տվյալներ և որոշ անձնական տեղեկություններ` լրացնելով հատուկ ձևը: Ընդ որում, մենք պահապանում ենք անձնական տվյալների հետ աշխատանքի բոլոր կանոնները:
Էլեկտրոնային փոստով մեզնից տեղեկատվություն ստանալու համար պետք է բաժանորդագրվել համապատասխան ցրվածքին` թողնելով միայն էլեկտրոնային փոստի հասցեն:
Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել էլեկտրոնային ցրվածքից` օգտվելով ցանկացած էլեկտրոնային նամակի մեջ առկա հղումից:
Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկություններ
Մեր www.ford.am կայքը դիտելու, դրա էջերում պարունակվող տեքստերի և այլ տեղեկությունների բեռնման ընթացքում տեղի է ունենում ձեր համակարգչի վերաբերյալ որոշակի տվյալների գրանցում:
Այդ տվյալները անձնական չեն և չեն մատնանշում Ձեր ինքնությունը: Այն պարզապես թույլ է տալիս հաշվել կայքի այցելուների թիվը, առանձին էջերի այցելությունների վիճակագրությունը, ինչպես նաև պարզել օգտագործվող համակարգիչների և ծրագրերի տեսակները: Դրա շնորհիվ մենք մշտապես կարող ենք բարելավել մեր կայքը և դարձնել այն առավել հարմար և օգտակար:
Կայքը դիտելուց մենք հավաքագրում ենք հետևյալ տեղեկությունները.
• Կայք այցելելու ամսաթիվն ու ժամը
• Այցելած էջերի քանակը, դրանց անվանումներն ու դիտման տևողությունը
• Ինտերնետ-դոմեյնի անվանումը (սովորաբար դա Ինտերնետ ծառայություններ տրամադրող կամ Ձեր աշխատած ընկերության անվանումն է) և Ձեր համակարգչի IP-հասցեն
• Բրաուզերի տեսակը (օրինակ Microsoft Internet Explorer, Opera և այլն) և օպերացիոնհամակարգի տեսակը (օրինակ Windows 7)
• Այն կայքը, որտեղից կատարվել է անցումը մեր կայքին (օրինակ որոնողական համակարգի անվանումը)
Cookie ֆայլերի օգտագործումը
www.ford.am կայքը կարող է օգտագործել cookie ֆայլերը: Յուրաքանչյուր նման ֆայլ ներկայացնում է տառաթվային տող, որը ավտոմատաբար ստեղծվում է մեր կայքում և կրկնօրինակվում Ձեր համակարգչի մեջ` կայք այցելելիս: cookie ֆայլերը չեն հավաքագրում Ձեր անձնական տվյալները և չեն պարունակում դրանք: Դրանք նաև վտանգ չեն սպառնում անվտանգության և համակարգիչը վիրուսներով վարակելու տեսանկյունից:
Հաջորդ անգամ մեր կայք այցելելիս` cookie ֆայլերը թույլ են տալիս անմիջապես կապ հաստատել մերկայքի և առաջին այցելության ժամանակ Ձեր կողմնից թողած տեղեկությունների միջև, ինչի շնորհիվ կայքը ՙհիշում է՚ Ձեզ: Որոշ դեպքերում դա թույլ է տալիս կայքում նավարկելիս զգալի ժամանակ խնայել:
Ցանկության դեպքում Դուք կարող եք չօգտվել cookie ֆայլերից: Այդ նպատակով պարզապես պետք է արգելափակել դրանց օգտագործումը Ձեր համակարգչի բրաուզերի կարգավորման մենյուից: