Սպասարկում և երաշխիք
Տեխնիկական սպասարկում
Մենք մշտապես Ձեզ ենք մատուցում լավագույն ծառայությունները` Ձեր ավտոմեքենայի երկարատև աշխատանքը ապահովելու համար: Ոչ ոք ավելի լավ չգիտի Ձեր Ֆորդ ավտոմեքենան, քան մեր տեխսպասարկման կենտրոնի մասնագետները, որոնք պարբերաբար վերապատրաստվում են ժամանակի խստագույն պահանջներին համապատասխան ծրագրերով:
Վստահելով մեզ Ձեր Ֆորդ ավտոմեքենայի սպասարկումը`կարող եք համոզված լինել, որ ավտոմեքենան հուսալի ձեռքերում է: Միայն Ֆորդի կողմից սերտիֆիկացված սպասարկման կենտրոնները կարող են իսկապես պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերել Ձեր ավտոմեքենային: Բարձր որակավորում ունեցող մեր տեխնիկական անձնակազմն աշխատանքում օգտագործում է միայն օրգինալ Ford պահեստամասեր և հատուկ նախագծված ու արտադրված գործիքներ:
Օրիգինալ պահեստամասեր
Անվտանգություն: Մենք վճռական ենք Ձեր Ֆորդ ավտոմեքենայի ուղևորների անվտանգությունն ապահովելու հարցում: Ահա թե ինչու մեր օրիգինալ պահեստամասերը նախագծված, արտադրված ու փորձարկված են գործող ամենախիստ ստանդարտներին համապատասխան:
Երաշխիքային սպասարկում
Յուրաքանչյուր նոր Ֆորդ ավտոմեքենա, որը ձեռք է բերվել Ֆորդի պաշտոնական դիլեր՝ "Ֆորա" ընկերության ավտոսրահից ենթակա է պաշտոնական երաշխիքային սպասարկման: Դա նշանակում է, որ, եթե ավտոմեքենայի ցանկացած մաս շարքից դուրս է գալիս արտադրական թերությունների պատճառով, ապա այն ենթակա է անվճար վերանորոգման կամ փոխանակման (ըստ ընկերության հայեցողության):
Նոր ավտոմեքենայի երաշխիքի պահպանման պայմանները.
Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի սպասարկման գրքույկում նշված հաճախականությամբ և միայն Ֆորդի պաշտոնական դիլերների կողմից:
Անթույլատրելի են ավտոմեքենայի անփույթ շահագործումը, դրա ոչ նպատակային օգտագործումը, կառուցողական փոփոխությունների իրականացումը, մրցարշավներում ավտոմեքենայի վարելը:
Երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում.
- Ոչ թույլատրելի մասերի տեղադրման վրա,
- Սպառվող նյութերի ու մասերի (յուղեր, հեղուկներ, այրման մոմեր, ֆիլտրեր, էլեկտրական լամպեր) և բնականմաշվածության ենթակա էլեմնտների (արգելակների և կցորդման ֆրիկցիոն նյութեր, խոզանակներ, ռետինե գոտիներ և այլն) պլանային վերանորոգման կամ փոխարինման վրա, անվադողերի վրա, քանի որ համապատասխան երաշխիքը ապահովվում էանվադող արտադրող ընկերությունների կողմից,
- անորակ կամ կեղտոտ վառելիքի կամ աշխատանքային հեղուկների կիրառման հետևանքով առաջացած դեֆեկտների կամ անսարքությունների վրա: