Transit

FORD TRANSIT
Լիովին նոր Ford Transit-ն ամենամեծ մեքենան է ողջ մոդելային շարքում: Այն առաջարկում է անվային բազայի, տանիքի բարձրության, շարժիչների և այլ լուծումների հարուստ ընտրություն՝ թույլ տալով ձեզ գտնել ձեր բիզնեսի կարիքներին առավել հարմար ավտոմեքենան: Ինչով էլ որ զբաղվեք՝ Transit-ն ունի համապատասխան լուծումը:
Առաջադեմ ու գերժամանակակից տեխնոլոգիաների երկար ցանկը ներառում է Ford SYNC համակարգը՝ emergency Assistance ֆունկցիայով, ադապտիվ կրուիզ-կոնտրոլը և Curve Control համակարգը: Այս համակարգերից մեծ մասն աշխատում են ավտոմատ ռեժիմում, ինչը թույլ է տալիս վարորդին կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա:
Այլ տեխնոլոգիաներ, օրինակ խելացի ռեգեներատիվ լիցքավորումը, դարձնում են Transit-ի նոր շարժիչներն ավելի արդյունավետ:
Ինչ վերաբերում է բեռնավորմանը, ապա նոր Transit-ի առավելագույն բեռնատարողությունը հասնում է 15.1 խմ իսկ բեռնավոման երկարությունը՝ 4.2 մ այն դեպքում, երբ տեղադրված է ստանդարտ միջնորմ: Եվ անկախ նրանից, թե ինչ եք տեղափոխում՝ բարդ ազդանշնային համակարգը կպաշտպանի թե’ մեքենան, թե’ ուղեբեռը:
Ստեղծված է ծառայելու համար
Նոր Transit-ի յուրաքանչյուր միլիմետրը նախատեսված է ձեր բիզնեսը առավել արդյունավետ, մրցունակ և շահութաբեր դարձնելու համար: Այն ավելի հուսալի, ամուր և հզոր է, քան երբևէ: Բացի այդ, նոր դիզայնը հաղորդում է ավելի տպավորիչ ու ժամանակակից տեսք, իսկ աէրոդինամիկ լուծումներն ապահովում են վառելիքի տնտեսում: Մեքենայի ինտերիերը նրբաոճ է, հարմարավետ՝ նմանվելով մարդատար ավտոմեքենայի ինտերիերի: Այս ամենով հանդերձ՝ նոր Transit-ը պրակտիկ է և երկարակյաց:
Հպարտացեք ձեր նոր կոմերցիոն ավտոմեքենայով
Նոր Transit-ի էլեգանտ և ժամանակակից արտաքինը նոր ուղղություն է հաղորդում Transit ընտանիքի ողջ դիզայնին: Ավելի սահուն լուծումները ավտոմեքենային հաղորդում են այն դինամիկ բնութագրերը, որոնք բնորոշ են կինետիկ դիզայնի ոճով իրականացված Ford մարդատար մեքենաներին, ինչը զուգորդվում է Transit-ին ի ծնե բնորոշ բեռնափոխադրման բացառիկ ունակություններով
Առաջնակարգ փոխադրամիջոց
Նրբաոճ արտաքինով հանդերձ նոր Transit-ը հավատարիմ է մնացել այս մոդելի ընտանիքին բնորոշ ժառանգությանը: Այն առաջարկում է բեռների տեղափոխման ճկուն լուծումներ՝ ներառյալ բեռնախցիկի բազում նորարարական լուծումներ: Բացի այն, որ Transit-ն աչքի է ընկնում իր դասում առավելագույն բեռնատարողությամբ, այն նաև ավելի ընդարձակ ու ճկուն է, քան որևէ այլ ավտոմեքենա:
Խելացի արտաքին դիզայն
Նոր Trasnit-ի ժամանակակից արտաքին տեսքը զուգորդվում է ընդարձակ բեռնատար հատվածով, որը թույլ է տալիս տեղափոխել ստանդարտ երկարության առարկաներ, օրինակ՝ խողովակներ կամ շինանյութ: Մեքենան աչքի է ընկնում արտաքին պատերի խելացի կառուցվածքով և ավելի մեծ ու պրակտիկ դռներով: Բեռնախցիկի կողային դուռը բացվում է աննախադեպ 1300 մմ լայնքով, ինչն ապահովում է մեքենայի առավել արագ ու հեշտ բեռնավորումն ու բեռնաթափումը:
Անձրևի ցուցիչով խոզանակներ
Խոզանակները միանում են ավտոմատ՝ դիմապակու վրա ջրի կաթիլների հայտնվելուց անմիջապես հետո: Դրանց աշխատանքի արագությունը ավտոմատ կերպ հարմարվում է անձրևի ուժգնությանը: Միևնույն ժամանակ ինքներդ կարող եք ընտրել զգայունության վեց աստիճաններից մեկը: Ավտոմատ խոզանակներն առաջարկվում են որպես օպցիա՝ առջևի ավտոմատ լուսարձակների հետ զուգահեռ:
Առջևի ավտոմատ լուսարձակներ
Նոր Transit-ը համալրված է արտաքին լուսավորության աստիճանի հանդեպ զգայուն ցուցիչներով, որոնք աշխատում են թե՛ մթնշաղում, թե՛ լուսավորության հանկարծակի անկման պայմաններում, օրինակ, երբ մտնում եք թունել: Այդ դեպքում առջևի լուսարձակները միանում են ավտոմատ կերպ՝ դարձնելով ուղևորությունն ավելի հանգիստ ու անվտանգ: Լուսային սենսորն առաջարկվում է որպես օպցիա անձրևի ցուցիչի հետ միասին:
Ուշադրություն գրավող հայելիներ
Նեղ տարածություններում մանևրելիս՝ բավականին հեշտ է վնասել կողային հայելիները: Այդ խնդրի լուծումը էլեկտրակառավարվող և ծալվող հայելիներն են, որոնք առաջարկվում են օպցիոնալ: Դրանք ծալելու համար բավական է պարզապես սեղմել կոճակը: Դրանք նաև կարող են տաքացվել, ինչը թույլ է տալիս ավելի վստահորեն ճանապարհ ընկնել մանավանդ ցուրտ ձմեռային առավոտյան
Ford Easy-Fuel լիցքավորման համակարգ
Այս համակարգը թույլ է տալիս կանխել մեքենայի սխալմամբ լիցքավորումը ոչ համապատասխան վառելիքի տեսակով: Քանի որ վառելիքի բաքը չունի նաև կափարիչ, դուք այլևս չեք կեղտոտի նաև ձեր ձեռքերը:
Կայանման ցուցիչներ
Կայանման ցուցիչները թույլ են տալիս վարորդին գնահատել մեքենայի առջևից կամ հետևից հայտնված խոչընդտոներից եղած տարածությունը: Որոշակի օբյեկտ նկատելուց հետո համակարգը ձայնային ազդանշանի միջոցով տեղեկացնում է վարորդին այդ մասին, ընդ որում խոչընդոտին մոտենալուն զուգահեռ ազդանշանը դառնում է ավելի ինտենսիվ:
Հակակորոզիոն երաշխիք
Մեքենայի որակի ևս մեկ ապացույց է հանդիսանում այն հանգամանքը, որ նոր Transit-ն առաջարկվում է թափքի 12 տարվա հակակորոզիոն երաշխիքով: Բացի այդ, շասսիի բոլոր հիմնական հանգույցներն իրականացված են հատուկ ցինկապատ պողպատից: Առանձնակի ուշադրություն է դարձվել առավել վտանգված հատվածներին:
Հարմարավետ ինտերիեր լիարժեք աշխատանքի համար
Նոր Ford Transit-ն աչքի է ընկնում հարմարավետ ինտերիերով, ինչը բնորոշ է մարդատար մեքենաներին: Ընդ որում, սրահի լուծումներն ու լրամշակումներն աչքի են ընկնում մեծ պրակտիկությամբ և իրականացման բարձր որակով: Սա իր դասում ամենագրավիչ մեքենան է վարորդի համար: Այլևս ոչ մի հոգնածություն, նույնիսկ, եթե ամբողջ օրը գտնվել եք ղեկին:
Առջևի նոր նստատեղեր
Վարորդի նստատեղն ու ղեկանիվը ամբողջությամբ կարգավորվում են, այնպես, որ հեշտությամբ կարող եք գտնել ամենահարմարավետ դիրքը: Առաջարկվում է նաև ներկառուցված արմնկակալ, իսկ պատվերով՝ նաև կողային օժանդակման ֆունկցիա և նստատեղերի տաքացում: Բոլոր նստատեղերը համապատասխանում են կոմերցիոն մեքենաներում տեղադրվող նստատեղերի համար առկա բարձր չափանիշներին. դրանք ամուր են և հարմարավետ:
Ամեն ինչ ձեռքի տակ է
Վարորդի խցիկը նախագծվել է աշխատանքում առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով: Օրինակ, կարող եք պատվիրել առջևի ուղևորի երկտեղ նստատեղ Trend լրամշակման համար դրա տակ առկա 93 լ. ծավալով հատուկ պահոցով:Սարքավորումների վահանակի վրա առկա է 12 Վ լարմամբ վարդակը՝ MP3 նվագարկչի կամ բջջային հեռախոսի լիցքավորման համար, ձեռնոցների արկղիկ, որտեղ կարելի է պահել A4 ձևաչափի թղթապանակներ, ինչպես նաև շշերի և բաժակների մի քանի ամրաններ:
Ford SYNC տեխնոլոգիա
Ford Sync համակարգը թույլ է տալիս կառավարել աուդիոֆայլերը կամ զանգեր կատարել ու ընդունել ձայնային հրահանգների միջոցով: Այն կարելի է նաև օգտագործել USB կրիչից, MP3-նվագարկչից կամ նույնիսկ սմարտֆոնից երաժշտական ֆայլերը նվագարկելու համար՝ Bluetooth® կապուղու օգնությամբ:
Quickclear տեխնոլոգիա
Դիմապակու տաքացման Quickclear տեխնոլոգիան, որն արդեն ծանոթ է Ford մարդատար մեքենաների վարորդներին, թույլ է տալիս ձմռանն արագ ազատվել անցանկալի սառույցից: Պարզապես սեղմեք համապատասխան կոճակը, և համակարգը կտաքացնի ապակին նույնիսկ այն դեպքում, երբ դրսի ջերմաստիճանը զրոյից ցածր է:
Դռների փականների ճկուն համակարգ
Մեքենան առաջարկվում է ստանդարտ կենտրոնական փականով՝ հեռակառավարմամբ, որը դարձել է էլ ավելի անվտանգ: Համակարգը թույլ է տալիս բացել կամ փակել դռները առանձին-առանձին: Մնացած դռները կարող են փակ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ վարորդը չի բացել դրանք իր դռան վրա գտնվող հատուկ կոճակով, որը նաև թույլ է տալիս բլոկավորել բոլոր դռները միանգամից: Սա պրակտիկ լուծում է մանավանդ մեծ բեռնատարողությամբ մեքենաների համար:
Գույներ
- Frozen White
- Race Red
- Blazer Blue
- Moondust Silver
- Midnight Sky
- Panther Black
- Tectonic Silver
- Stratosphere
- Deep Impact Blue
- Lunar Sky
Առավելագույն արդյունավետություն: Նվազագույն ծախսեր:
Լիովին նոր Ford Transit-ն աչքի է ընկնում տպավորիչ ֆունկցիոնալությամբ և ճկունությամբ: Անկախ նրանից, թե ինչ անվային բազա, տանիքի բարձրություն կամ շարժիչ կընտրեք, դուք կստանաք բեռնավորման աննախադեպ հնարավորություն: Բեռնավորման տարածքը նախագծված է առավելագույն ծավալ ապահովելու նպատակով: Արդյունքում հնարավոր է դարձել տեղավորել մինչև 4, իսկ Jumbo մոդելում նաև 5 եվրոպալետներ: Կողային ու հետևի դռներն ապահովում են բեռնավորման և բեռնաթափման առավելագույն հեշտ ու արագ լուծումներ: Ու մինչդեռ նոր Transit-ի ֆունկցիոնալությունն օգնում է Ձեզ փող աշխատել, շահագործման ցածր ծախսերը թույլ կտան խնայել վաստակած գումարները:
Օգտակարություն
Բեռնավորման տարածքի օգտագործման ամենաարդյունավետ եղանակը
Նոր Trasnit- ի օգտակար տարածքն այսօր ավելի լավ է կազմակերպված, քան երբևէ: Կողային պատերի թեքման անկյունը փոփոխական է, իսկ տանիքի հատվածը շարժական է, ինչը թույլ է տալիս առավելագույնս օգագործել առկա տարածքը: Բոլոր ֆուրգոնները մոտ 300 մմ ավելի երկար են և տեղավորում են երկար բեռներ՝ խողովակներ, սանդուղքներ և այլն:
Ձեր ֆուրգոնը կարող է տեղավորել այնպիսի բեռներ, որոնք այլ մեքենաներունակ են տեղափոխել միայն տանիքին: Կախված Ձեր ընտրած թափքի տեսակից՝ բեռնավորման տարածքի երկարությունը կազմում է համապատասխանաբար 3.04 մ, 3.49 մ և 4.21 մ:
Չսահող ծածկով լայն պրոտեկտորը ներկառուցված է հետևի բամպերի մեջ, ինչը հեշտացնում է մուտքը դեպի բեռնախցիկ:
Բեռների ամրացման օղակներ
Թափքի կողային հատվածում ամրացված այս օղակները թույլ են տալիս մաքուր պահել հատակը և միևնույն ժամանակ համատեղելի են թե DIN, թե ISO ստանդարտների հետ:
Նոր լուսարձակներն ավելի պայծառ են, քան նախորդ մոդելներում և ներառված են ստանդարտ համալրման մեջ:
Որպես օպցիա կարող եք պատվիրել նաև լուսադիոդային տարբերակ: Նման չափսի տրանսպորտային միջոցի համար սա կարևոր է:
Եթե ձեր տրամադրության տակ ունեք բեռնավորման նման ահռելի տարածություն, կարևորագույն նշանակություն են ստանում կողային դռները: Նոր Transit-ի կողային դռների մեխանիզմն իրականացված է առավելագույնս պարզ ու հուսալի աշխատանք ապահովելու նպատակով:
Հետևի ամուր դռներն աչքի են ընկնում որակյալ մեկուսացմամբ, ինչի շնորհիվ նվազում է աղմուկի աստիճանը, մեծանում է անվտանգությունն ու կանխվում է ջրի ներթափանցումը բեռնախցիկ: Կախված մոդելից՝ դռները կարող են բացվել և ֆիքսվել 90 աստիճան դիրքում: Հատուկ լուսարտացոլիչ նշանները՝ ամրացված դռների ներսի կողմից, երթևեկության այլ մասնակիցներին զգուշացնում են բաց դռների մասին:
Ծախսեր
Սպասարկման մեծ ինտերվալ
Նոր Transit-ի յուրաքանչյուր մաս և հանգույց նախատեսված է երկարաժամկետ շահագործման համար: Այդ պատճառով միջսերվիսային ժամանակահատվածը հասցվել է 50000 կմ կամ 2 տարվա:
Տարանցիկ կորոզիայից պաշտպանության 12 տարվա երաշխիք:
Որպես մեքենայի պաշտպանիչ միջոց լիովին նոր Ford Transit-ն առաջարկվում է 12 տարվա հակակորոզիոն ստանդարտ գործարանային երաշխիքով:
Արտադրողականություն և արդյունավետություն
Նոր 2,2լ TDCi դիզելային շարժիչների սերիան՝ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, ապահովում է հզորության ու պտտող մոմենտի բարձր ցուցանիշներ և վառելիքի զգալի խնայողություն: Խելացի ռեգեներատիվ համակարգի, արագացման վերահսկման և start-stop ֆունկցիայի առկայության շնորհիվ Transit-ը հասնում է վառելիքի տնտեսման էլ ավելի տպավորիչ ցուցանիշների, ինչը կարևոր է ներդրումների ետ բերման հարցում:
Նորագույն դիզելային շարժիչներ՝ հզոր և տնտեսող
Transit-ը համալրվում է 2,2 TDCi դիզելային 3 տեսակի շարժիչներով՝ համապատսխանաբար 100, 125 և 155 ձ/ու հզորությամբ և մինչև 285 Նմ պտտող մոմենտով: Վեցաստիճան փոխնցումատուփը առջևի քարշակման համակարգի հետ համատեղ՝ ապահովում են առավելագույն հարմարավետություն աշխատանքի ցանկացած ռեժիմներում: Այս շարժիչների օրիգինալ տեխնիկական լուծումները թույլ են տալիս արդյունավետ աշխատել նույնիսկ ամենացուրտ պայմաններում: Այս ամենը կարելի է նույնիսկ բարելավել Ford ECOnetic տեխնոլոգիաների շնորհիվ:
Մարտկոցի լիցքավորոման առավել արդյունավետ եղանակ:
Ի տարբերություն ավանդական լուծումների՝ խելացի ռեգեներատիվ լիցքավորման համակարագն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Սա թույլ է տալիս խնայել վառելիք և նվազեցնել արտանետումների քանակը:
Ավտոմատ Start-Stop համակարգ:
Երբ մեքենան կանգ է առնում լուսակրի տակ կամ խիտ երթևեկության մեջ, այս տեխնոլոգիան անջատում է շարժիչը (առանց կարևոր ֆունկցիաների անջատման): Երբ ուզենաք նորից պոկվել տեղից՝ պարզապես սեղմեք կցորդման ոտնակը և անցեք առաջին փոխանցման. շարժիչը կվերսկսի իր աշխատանքը: Այս համակարգը չափազանց արդյունավետ է քաղաքային պայմաններում, որտեղ ունակ է ապահովել վառելիքի 10% լրացուցիչ տնտեսում:
Վարորդի օժանդակման խելացի համակարգ:
Ford Eco Mode նորարարական համակարգը գնահատում է վարորդի վարելաոճը և դրա ազդեցությունը վառելիքի ծախսը: Այն գնահատում է փոխանցումների փոփոխման արագությունը և արգելակման ռեժիմը, անցնելիք երկար ու կարճ ճանապարհամիջոցները՝ ըստ դրա խորհուրդ տալով ընտրել համապատասխան եղանակը:
Ընտրելով ECOnetic սերիայի շարժիչները՝ կստանաք 7%-ով ավել փոխանցումային թվեր, ինչը թույլ է տալիս հասնել վառելիքի ծախսի և արտանետումների մակարդակի զգալի նվազման:
Արագացման վերահսկում:
Այս նորարարական համակարգը վերահսկում է մեքենայի արագացումը՝ կախված դրա բեռնվածության աստիճանից: Այն թույլ է տալիս շուրջ 15%-ով ևս կրճատել վառելիքի ծախսը, նվազեցնել շարժիչի, արգելակների և անվադողերի մաշվելու արագությունը:
Մեկ ավտոմեքենա բազում տարբերակներով
Մեկ, երկու կամ ավելին քանակով ուղևորներ: Medium, Long, Long Extended և Jumbo Long Extended անվային բազաներ: Բարձր, միջին և ցածր տանիքներ: Լիովին նոր Ford Transit-ը պատրաստ է հարմարվել Ձեր ցանկացած պահանջին:
Van
Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)
Տանիքի բարձրություն՝ H2 (միջին տանիք) և H3 (բարձր տանիք)
Բեռնատարողություն՝ 2900-4700 կգ
Նստատեղեր՝ 2-3
Double Cab in Van
ԱՆվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)
Տանիքի բարձրություն՝ H2 (միջին) և H3 (բարձր տանիք)
Բեռնատարողություն՝ 2900-3500 կգ
Նստատեղեր՝ 2-7
Kombi
Kombi
Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)
Տանիքի բարձրություն՝ H2 (միջին) և H3 (բարձր)
Բեռնատարողություն՝ 3100-4300 կգ
Նստատեղեր՝ 2-9
*Շուտով
Kombi Van
Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended)
Տանիքի բարձրություն՝ H2 (Medium) և H3 (High Roof)
Բեռնատարողություն՝ 3100-3500kg
Նստատեղեր՝ 2-7
*Շուտով
Chassis Cab
Chassis Cab
Անվային բազա՝ L1 (Short), L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended), L5* (Jumbo Long Extended)
Տանիքի բարձրություն՝ H1 (ցածր)
Նստատեղեր՝ 2-3
*L5 մոդելը կառաջարկվի շուտով
Double Chassis Cab
Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended), L5* (Jumbo Long Extended)
Տանիքի բարձրություն՝ H1 (ցածր)
Նստատեղեր՝ 2-7
*L5 մոդելը կառաջարկվի շուտով
Bus M2
Անվային բազա՝ L2 (Medium), L3 (Long), L4 (Long Extended),
Տանիքի բարձրություն՝ H2 (միջին) և H3 (բարձր)
Բեռնատարողություն՝ 3500-4600kg
Նստատեղեր՝ 11-18
ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՕՊՑԻԱՆԵՐ
Թափքի տեսակներ և համալրումներ, շարժիչներ և փոխանցումատուփեր, սրահի ձևավորումներ և օպցիաներ. Դուք կարող եք անհատականացնել Ձեր Transit-ն՝ ըստ Ձեր պահանջների: Մենք առաջարկում ենք երեք հիմնական կոմլեկտավորում, որոնց նկարագրությունները կգտնեք ստորև: Ստանդարտ ֆունկցիաներին զուգահեռ կարող եք ընտրել զանազան օպցիաներ:
Base
Սրահի լրամշակումներ
- Ռադիո, AUX, Bluetooth®, USB/iPod® միակցումներ՝ հեռակառավարմամբ
- Շարժական կարգավորվող ղեկանիվ
- Սրահի հեշտ մաքրվող ռետինե գորգ
- մեղմ հանգչող լուսավորություն
- Բորտ համակարգիչ
- Փոխանցումների փոփոխման ցուցիչ
- 8 ուղղություններով կարգավորվող վարորդի նստատեղ
- Ուղևորական կրկնակի նստարան՝ տակի պահոցով
- Էլեկտրակառավարվող առջևի ապակիներ
- Կենտրոնական փական
- Ամբողջական պողպատյա միջնորմ
- Հատուկ պահոց գլխավերևի հատվածում
- DIN 75410 համատեղելի ամրաններ
Արտաքին լրամշակումներ
- Արտաքին լայն հայելիներ
- Հայելիների մեջ ներկառուցված շրջադարձի ինդիկատորներ
- Հետևի ցայտապաշտպանիչներ
- Անվահեծերի ծածկեր
- Ցերեկային ընթացային լույսեր
- Դանդաղ մարող լուսարձակներ
- Հետևի բամպերի մեջ ներկառուցված ոտնահենակ
- Լայն կողային մոլդինգներ
- ESC/ABS/Hill Start Assist համակարգեր
- Curve Control համակարգ
- Emergency Brake Warning համակարգ
- Ford Easy-Fuel վառելիքի լիցքավորման համակարգ
Օպցիոնալ փաթեթներ
- Ավտոմատ start-stop համակարգ
- Ցածր տեսանելիության փաթեթ
Trend
Սրահի լրամշակումներ
- Կրուիզ-կոնտրոլ՝ արագության սահմանափակիչով
- Radio/CD, Ford SYNC, AUX, Bluetooth® համակարգերով
- USB/iPod® միակցումներ
- Կաշեպատ 4-շյուղանի ղեկանիվ
- Փոխանցումատուփի կաշեպատ լծակ
- արորդի նստատեղի կողային օժանդակիչ
- Քարտեզային լուսավորում
- Ձեռնոցների փակվող արկղիկ
- Հատակի լուսավորում ուղևորի հատվածում
- Easy To Clean բեռնախցիկի հեշտ մաքրվող հատակ
Արտաքին լրամշակումներ
- Առջևի հակամառախուղային լուսարձակներ
- Ավտոմատ լուսարձակներ
- Ավտոմատ խոզանակներ
- Տաքացվող դիմապակի
- Ծալվող, տաքացվող արտաքին հայելիներ
- Ստատիկ շրջադարձային լուսարձակներ
- Առջևի և հետևի կայանման ցուցիչներ
- Հեռակառավարման բանալի
- Անիվների ամբողջական ծածկեր
- Մետալիկ երանգավորում
Օպցիոնալ փաթեթներ
- Ավտոմատ start-stop համակարգ
- Պրեմիում տեսանելիության փաթեթ
ECONetic
Ford ECOnetic Տեխնոլոգիա
Ford ECOnetic տեխնոլոգիան և բարելավված աէրոդինամիկ լուծումներն ապահովում են վառելիքի զգալի խնայողություն
- Ford Duratorq TDCi առաջադեմ դիզելային շարժիչներ
- Ford ավտոմատ Start-Stop համակարգ
- Ford խելացի ռեգեներատիվ լիցքավորման համակարգ
- Փոխանցման փոփոխության ինդիկատոր
- Ford Eco Mode համակարգ
- Արագացման վերահսկում
- Ford Battery Management System մարտկոցի աշխատանքի վերահսկման համակարգ, որը թույլ է տալիս մեծացնել դրա ծառայության ժամկետը, նվազեցնել վառելիքի ծախսը
Ford ECOnetic տեխնոլոգիան առաջարկվում է ոչ բոլոր մոդելների համար: Մանրամասները կարող եք իմանալ մեր ավտոսրահում: